ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին և նրան պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով 06/16/2022 15:34 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին Կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի գրասենյակը։
Մանրամասները՝ ստորև.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին, որ Հայաստան է ժամանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում:
Ողջունելով անվանի գիտնականին՝ վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Փաթափության, ուրախ եմ Ձեզ տեսնելու և ծանոթանալու համար: Ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն:
Երեկ ուշադիր լսեցի Ձեր ելույթը Երևանի պետական համալսարանի ավարտական միջոցառման ժամանակ և շատ տպավորված եմ: Բնականաբար, այն հաջողությունները, որոնք Դուք ունեք, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը սեփականն է համարում: Իհարկե, մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ վերջապես Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր պատրաստակամության համար՝ աջակցելու Հայաստանում գիտության, կրթության զարգացմանը: Այդ ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելը մեր ռազմավարական կարևոր ուղղություններից է և կարծում ենք, որ գիտության, կրթության բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն ու պետք է կանխորոշեն մեր երկրի ապագան: Իհարկե, մեր հայրենակիցների ներուժն այս գործում ներգրավելը մեզ համար կարևոր է, եթե նման պատրաստակամություն կա:
Կրկին ողջունում եմ Ձեզ, կուզենայի նաև Ձեր այցի ընթացքի մասին լսել՝ ինչպե՞ս է անցնում, ինչպե՞ս է Ձեր տրամադրությունը և ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը Հայաստանում»:
Իր հերթին, Արտեմ Փաթափությանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ և լինել այստեղ։ Հիանալի այց ունեցա, շոյված եմ այն ընդունելությունից, որ ցույց տվեցիք Դուք և կառավարությունը, բայց որ ամենակարևորն է՝ ազգի կողմից ընդունելությունից։
Իմ հանդիպած ուսանողների աչքերի ուրախությունը իսկապես ապշեցուցիչ է, և կարծում եմ, նույնիսկ ԱՄՆ այսպես չի գնահատում իր երիտասարդ գիտնականներին։ Շատ ուրախ կլինեմ օգնել որևէ կերպ, իմ հնարավորությունների սահմաններում։ Արդեն հանդիպել եմ բազմաթիվ նախարարների, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների, նաև մարդկանց, ովքեր բարձր տեխնոլոգիական ընկերություններ են հիմնել։
Համամիտ եմ Ձեր այն մտքի հետ, որ գիտությունն ու տեխնոլոգիաները շատ կարևոր են Հայաստանի կյանքի հաջորդ փուլի համար` ոչ թե միայն տնտեսության, ռազմական ոլորտի, այլ բոլոր ուղղությունների։
Այցելել եմ Սինոփսիս, Թումո, և սրանք հայկական հնարարամտության երկու հրաշալի օրինակներ են, որոնք օգտակար են ոչ միայն արդյունաբերությանը, այլ նաև ներդրում ունեն կրթության մեջ, բարելավում են կրթությունը, որն ապագայում կսնուցի, կօգնի տնտեսությանը։ Հույս ունեմ, որ կարող եմ օգտակար լինել առողջապահության ոլորտում և ինֆորմատիկայի, որը մաթեմատիկական հենք ունի։ Կարծում եմ, որ այն ապագա կենսաբանության մեջ մեծ տեղ կունենա:
Հայաստանն իր սահմանափակ բյուջեով կարող է ռազմավարական մոտեցում ցուցաբերել այն ոլորտներին, որտեղ հնարավորություն ունի կարճ ժամանակահատվածում հասնել առավելագույնի։ Կարծում եմ՝ կան որոշակի ուղղություններ, որտեղ կարող ենք մրցակցել, կան նաև ուղղություններ, որտեղ իմ կարծիքով իմաստ չունի փորձել դառնալ լավագույնը։ Կրկնում եմ, ուրախ կլինեմ օգնել իմ կարողությունների սահմաններում։ Շատ ոգևորված եմ այն ընդհանուր հակակոռուպցիոն շարժման համար, որ դուք սկսել եք, որն արդեն արտացոլվում է ակադեմիկական շրջանակում»։
Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում գիտության և կրթության ոլորտի խնդիրներին ու կառավարության նախաձեռնած բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստվում է մինչև 2026 թվականը շարունակական ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը և հավելել, որ այն արդեն իսկ ավելացել է 80 տոկոսով: Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է գիտական արտադրանքի արդյունավետության բարձրացումն ու բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական աշխատանքի ընդլայնումը:
Կառավարության ղեկավարը կարևորել է Արտեմ Փաթափությանի դիտարկումները, առաջարկություններն ու խորհուրդները՝ վերը նշված ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու գործում: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ պարոն Փաթափությանի օրինակը ոգևորիչ է երիտասարդների համար և վստահություն հայտնել, որ նրա այցը կոգեշնչի նրանց:
Արտեմ Փաթափությանը նշել է, որ պատրաստ է իր գիտելիքներով, փորձով ու ներուժով նպաստել ՀՀ-ում գիտության և կրթության զարգացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին Կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից