ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է «կամիկաձե» լինել՝ Հայաստանում հիմա իշխանության գալու ցանկություն ունենալու համար. Կարեն Քոչարյան 06/15/2022 19:59 | Քաղաքական
Ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները հանելու որոշումը ռեալ քայլ էր: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակից հեռացրել է դեռևս մայիսի 1-ին տեղադրած պայքարի վրանները:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ այդ վրանները թեև վերջնական նպատակին չհասան, բայց մի շարք կարևոր հարցեր լուծեցին: Նախ՝ ֆիքսվեց, որ երկրում լուրջ ճգնաժամ կա, երկրորդ՝ կա ստաբիլ մի զանգված, որը յուրաքանչյուր պահի, անկախ իրավիճակից, ժամից ու եղանակից պատրաստ է դուրս գալ պայքարի և ամենակարևորը՝ կանխեց Արցախի շուրջ բանակցություններում նշաձողի իջեցումը.
« Ի վերջո, այդ վրանները տեղադրվել էին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի նշաձող իջեցնել»,-նկատում է զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, որ վրանները հեռացնելուց հետո պայքարի մասնակիցների մեծ մասի մոտ հիասթափություն նկատվեց, շատերի մոտ անգամ դա ընկալվեց որպես պայքարի ավարտ, քաղտեխնոլոգն արձագանքեց.
«Այդ նույն հատվածը պայքարի ավարտ էր համարում 2020թ-ի հունվարը, 2021թ-ի ընտրությունները, սակայն հետո կրկին այդ նույն մարդիկ փողոց են դուրս գալիս: Սա գալիս է նրանից, որ մարդիկ ծայրահեղ մոտեցումներ ունեն, դա հայերին շատ բնորոշ է, մենք կա՛մ ծայրահեղ կոնսերվատիվ ենք, կա՛մ ծայրահեղ լիբերալ, կա՛մ ծայրահեղ սիրում ենք, կա՛մ ծայրահեղ ատում ենք, կա՛մ ծայրահեղ պայքարում, կամ հիասթափվում, դրանից է այս ամենը գալիս»,-ասաց նա:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը երեկ հայտարարեց պայքարի նոր փուլի և մարտավարական մի շարք փոփոխությունների մասին: Մասնավորապես հայտարարվեց, որ ընդդիմությունն առաջիկայում հայտարարելու է ժամանակավոր կառավարության ղեկավարի իր թեկնածուի անունը:
Կարեն Քոչարյանը սա դրական է համարում, ավելին՝ կարծում է, որ առաջնորդի անունը վաղուց պետք է ասեին.
«Երբ իրենք հայտարարեցին, որ 250 հոգի կա, գոնե ինչ-որ հատվածի, որպես կառավարության ժամանակավոր անդամներ, պետք է ներկայացնեին, մարդիկ պետք է իմանան՝ ում հետևից են գնում, ինչի են գնում, եթե խոսենք ազնիվ, ապա պետք է լինես «կամիկաձե», որ հիմա ցանկանաս գալ իշխանության, ով էլ որ համաձայնվի, պետք է հասկանանք՝ ինչպես է լուծելու առկա խնդիրները, Հայաստանը հիմա այնպիսի վիճակում է, որ ես չէի նախանձի նրան, ով պետք է իշխանության գա»,-ասաց Կարեն Քոչարյանը և ընդգծեց՝ պետք է լինեն ոչ միայն անուններ, այլև խնդիրները լուծման ռեալ եղանակներ.
«Մենք տեսել ենք՝ ինչ է նշանակում խոսք տալ ու չկարողանալ անել»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգն ամեն դեպքում, կարծում է , որ ընդդիմությունը դեռևս ռեսուրս ունի՝ իշխանափոխության հասնելու համար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ