ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՊՀ-ի մեր շրջանավարտները կդառնան այն շարժիչ ուժը, որը կրթության ոլորտի բարեփոխումները կդարձնի առավել կարևոր․ Փաշինյան 06/15/2022 23:12 | ԼՐԱՀՈՍ
Համոզված եմ՝ ԵՊՀ-ի այսօրվա մեր շրջանավարտները կդառնան այն շարժիչ ուժը, որը կրթության ոլորտի բարեփոխումները կդարձնի առավել կարևոր, առավել բովանդակալից և առավել պահանջված. Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵՊՀ-ի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
Մանրամասները ստորև․
Վարչապետը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց հիշարժան այս օրվա առթիվ: «Կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանն ավարտելը շատ կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում: Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք առաջադրել, որ առնվազն երեք հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային ռեյտինգի առաջին 200 հորիզոնականում: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ Երևանի պետական համալսարանը, բնականաբար, այս ցուցանիշի ապահովման ամենակարևոր հավակնորդներից մեկն է: Ընդհանուր առմամբ մենք չենք դադարում կրկնել, որ կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումներն ամենառազմավարական ուղղություններն են, որոնք պիտի զարգացնեն Հայաստանի կառավարությունը և Հայաստանի Հանրապետությունը: Ասվածում որևէ չափազանցություն չկա, որովհետև ինչպես համոզված եմ, այնպես էլ շարունակում եմ համոզված մնալ, որ մեր հանրային կյանքի որևէ ոլորտում, որևէ խնդրի առնչվելիս և այդ խնդրի ծագումնաբանությունը հայտնաբերելու փորձեր անելուց մենք անպայման տեսնում ենք կրթության ոլորտում ունեցած այս կամ այն խնդիր: Շատ կարևոր է, որ մենք ահա այս և այս կարգի միջոցառումները ոչ միայն օգտագործենք իրար շնորհավորելու, այլև մեր առաջիկա ապագա անելիքները ճշգրտելու, այդ օրակարգի իրականացման համար անհրաժեշտ նոր եռանդով տոգորվելու համար:
Ընդհանրապես այն դրական բարեփոխումները և փոփոխությունները, որոնց մասին խոսում ենք, ես միշտ համեմատում եմ հրթիռի հետ. երբ հրթիռը երկրից պոկվում է՝ կա առաջին աստիճանը շարժիչների, որը սպառվելուց հետո բաց է թողնվում, հետո կա երկրորդ աստիճանը, հետո երբեմն լինում է նաև երրորդ աստիճանը: Ես կարծում եմ, որ մենք մեր բուհական համակարգն ահա այսպիսի տրամաբանությամբ զարգացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած։ Մեր բուհական համակարգը, կարծես, արդեն սպառել է առաջին աստիճանի շարժիչները, և կարծում եմ՝ եկել է ժամանակը գործարկելու երկրորդ աստիճանի շարժիչները՝ նոր արագություն, նոր որակ, նոր բովանդակություն ստանալու համար։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այսօրվա մեր շրջանավարտները՝ Երևանի պետական համալսարանի, կդառնան նաև այն շարժիչ ուժը, որը մեզ համար կրթության ոլորտի բարեփոխումները կդարձնի առավել կարևոր, առավել բովանդակալից և առավել պահանջված։
Ուզում եմ ևս մեկ անգամ այս տոնական առիթով գնահատանքի խոսքեր ասել Երևանի պետական համալսարանի բոլոր այն դասախոսներին, ովքեր այսօրվա մեր շրջանավարտներին օժտել են այնպիսի հմտություններով, որոնք նրանց պետք է մրցունակ դարձնեն, որոնք նրանց պետք է օժտած լինեն շարունակաբար իրենց երազանքների հետևից քայլելու, և այնպիսի հմտություններով, որոնք յուրաքանչյուրին իր երազանքների հետևից գնալիս կօգնեն, որ ինքն իր հետևից տանի նաև այլ մարդկանց, ինքն իր հետևից տանի երկիրը, հայրենիքը, պետությունը։
Սիրելի շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ կրթությունը փոխելու և փոխվելու կարողությանը ձեր նվիրվածության համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դասախոսներին, պրոֆեսորադասախոսական կազմին, Երևանի պետական համալսարանին կատարված աշխատանքի համար: Ուզում եմ բոլորիս ուժ, կամք և եռանդ մաղթել՝ մտածելու, խորհելու, որոշելու, առաջ շարժվելու այս ժամանակներում, մտածելու, խորհելու, որոշումներ կայացնելու, առաջ շարժվելու ուժ և կամք ունենալու իմաստով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը ԵՊՀ մի շարք ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը, ԵՊՀ ակադեմիկոս, Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սահարյանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը:
ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբ. գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտությունների թեկնածու Նվարդ Երնջակյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Մուշեղ Ռաֆայելյանը:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, որին գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից