ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կատաստրոֆա է. Բերձորը Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհն է, եթե այն հանձնվի Ադրբեջանին,Հայաստանը կորցնելու է կապն Արցախի հետ. փորձագետ 06/14/2022 19:06 | ԼՐԱՀՈՍ
Դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում Ադրբեջանին են հանձնվելու Բերձորը ու որոշ գյուղեր, մեծ է հավանականությունը, որ ոչ միայն Արցախից գյուղեր հանձնվեն, այլեւ՝ Հայաստանի երեք անկլավները եւս հանձնվեն, որոնցով ռազմավարական նշանակության կարևոր ճանապարհներ են անցնում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Նրա փոխանցմամբ՝ անկլավներից մեկը Տավուշի մարզում է, մյուսը Տիգրանաշենն է, որտեղով ռազմավարական նշանակության կարևոր ճանապարհ է անցնում, Սյունիքից մինչև Մեղրի ու Ագարակ սնուցվում են այդ ճանապարհով, մյուսն էլ՝ Իջևան-Նոյեմբերյան հատվածում։
«Իմ տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը հիմա այս անկլավներն է ուզում, քննարկումներ են գնում սրանց շուրջ, բայց չգիտեմ՝ որոշում կա, թե՝ ոչ»,-ասաց փորձագետը:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ Ադրբեջանը հայկական կողմի համար այլընտրանքային նոր ճանապարհ է կառուցում՝ Բերձորի ճանապարհի փոխարեն։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն մեզ հետ զրույցում համոզմունք էր հայտնել, նորակառույց, այլընտրանքային ճանապարհի հիմնական նպատակներից մեկը Բերձորի հարակից ստրատեգիկ խիստ կարևոր նշանակություն ունեցող մի քանի գյուղերի հայաթափումն է։
Մեզ հետ զրույցում Վան Համբարձումյանն ընդգծեց՝ Բերձորը Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհն է, եթե այն հանձնվի Ադրբեջանին,Հայաստանը կորցնելու է կապն Արցախի հետ
«Կատաստրոֆա կլինի սա, բայց հիմա էլ այնպես չի, որ այդ ճանապարհը ամբողջությամբ հայկական վերահսկողության տակ է, ադրբեջանցինեի վերահսկողության տակ է Լաչին մտնող ճանապարհը, ուղղակի ռուս խաղաղապահներ են կանգնած, եթե ռուսները գնան, կփակեն ճանապարհը ու չեն թողնի անցնենք՝ ինչպես Գորիս-Կապան ճանապարհը»,-հավելեց զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Արցախում կառուցվող նոր այլընտրանքային ճանապարհին՝ փորձագետը նկատում է՝ այն գտնվում է ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ, դա նշանակում է, որ ցանկության դեպքում կարող են հայկական մեքենաների վրա կրակել.
«Տաթևում էլ են իբրև այլընտրանքային ճանապարհ կառուցել, բայց բոլորս տեսանք՝ ինչ ճանապարհ էր դա, ընդհանրապես ճանապարհ չէր, դրա համար երբ ասում են այլընտրանքային ճանապարհ, չգիտես՝ այլընտրանքային ճանապարհ է լինելու, թե Տաթևի ճանապարհի նման ցածր անցողունակությամբ ճանապարհ, որտեղով երկու բեռնատար չեն կարողանալու անցնեն, ես չեմ պատկերացնում ոնց են մինչև հուլիսի 1-ը հասցնելու այդ ճանապարհը սարքել »,-ասաց Վան Համբարձումյանը
Փորձագետի արձանագրմամբ՝ անվտանգային շատ բարդ իրավիճակ է, ըստ էության, ոչ Լաչինի ճանապարհն է մերը, ոչ էլ նոր կառուցվելիք այլընտրանքային ճանապարհն ադրբեջանցիները թույլ կտան, որ ամբողջությամբ հայկական կողմի վերահսկողության տակ լինի. «Դա իրատեսական չէ, չեն թողելու ռազմական նշանակության բեռներ տեղափոխել Արցախ: Հիմա զորակոչ և զորացում է տեղի ունենում, վերջին զորացրվածների խումբը, որ եկավ, նոր զորացրվածների խումբ չեն թողնելու մտնի Արցախ, ճանապարհը իրենց վերահսկողության տակ է լինելու»,-ասաց զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ