ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի սոցիալական պատկերը, առկա խայտառակ գնաճի ֆոնի վրա դառնում է ծայրահեղ տխուր․ Արտակ Զաքարյան 06/14/2022 19:49 | Տնտեսություն
Իսրայելում միջին աշխատավարձը կազմում է 3300 ԱՄՆ դոլար, Հայաստանում՝ 520 ԱՄՆ դոլար (2018թ. համեմատ աճել է 40 դոլարով): Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 100 դոլար (2018թ. համեմատ աճել է 8 դոլարով), Իսրայելում՝ 810 դոլար է:
Իսրայելը համարվում է աշխարհի ամենաթանկ երկրներից մեկը: Փորձենք համեմատել մեկ անձի կտրվածքով նվազագույն սոցիալական պահանջարկով նախատեսվող ապրանքների գները հայաստանյան գների հետ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«1 հատ ձուն Իսրայելում արժե 150 դրամ, Հայաստանում՝ 80 դրամ (2018թ. 70 դրամ էր), 1 կգ տավարի միսն արժե 6500 դրամ, Հայաստանում՝ 3400 դրամ (2018թ. արժեր 2200 դրամ), 400 գրամանոց 1 հացն արժե 500 դրամ, Հայաստանում՝ 260 դրամ (2018թ. արժեր 180 դրամ), 1կգ շաքարավազն արժե 560 դրամ, Հայաստանում՝ 370 դրամ (2018թ. արժեր 250 դրամ), 1 կգ բրինձը արժե 1050 դրամ, Հայաստանում՝ 800 դրամ (2018թ. արժեր 550 դրամ), 1 կգ պանիրն արժե 5500 դրամ, Հայաստանում՝ 2800 դրամ (2018թ. արժեր 1700 դրամ), 1 կգ կարտոֆիլն արժե 500 դրամ, Հայաստանում ՝450 դրամ (2018թ. արժեր 250 դրամ), 1 կգ խնձորն արժե 1100 դրամ, Հայաստանում՝ 600 դրամ (2018թ. արժեր 400 դրամ), 1լ բենզինն արժե 770 դրամ, Հայաստանում՝ 520 դրամ (2018թ. արժեր 450 դրամ) և այլն:
Միջին հաշվով, Իսրայելի պետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների գները գրեթե երկու անգամ ավելի թանկ են հայկական շուկայի գներից: Մեկ անձի հաշվարկով, առանց կոմունալ և այլ վճարների, Իսրայելում միայն նվազագույն անհրաժեշտ սնունդի ապահովման համար ամսեկան պահանջվում է մոտ 815 ԱՄՆ դոլար (ըստ մասնագիտական հաշվարկների):
Համեմատելով հայաստանյան գները, ակնհայտ է, որ մեր երկրում, մեկ հոգու համար, միայն սնունդի ամսեկան պահանջված նվազագույն ծախսը կազմում է շուրջ 400 ԱՄՆ դոլար (170.000 դրամ): Եթե հաշվի առնենք, որ սնունդից բացի գոյություն ունեն նաև այլ անհրաժեշտ կոմունալ ծախսեր (որոնք կրկին թանկացել են ու թանկանալու են) ապա ակնհայտ է, որ մեկ անձի համար, միայն սնունդի վրա ծախսվում է միջինում 200 ԱՄՆ դոլար: Կրկնում եմ՝ միայն նվազագույն անհրաժեշտ սնունդ ապահովելու համար:
Միայն սնվելու համար թոշակառուին չի բավարարում մոտ 100 դոլար, այսինքն՝ իր թոշակի կեսը: Իսկ եթե համարենք, որ չորս հոգանոց միջին վիճակագրական ընտանիքում, որտեղ աշխատում են երկու չափահաս անձիք և վաստակում են միջինում 1050 ԱՄՆ դոլար (4 անձի համար սնունդ, կոմունալ ծախսեր, հագուստ, տրանսպորտ, հարկեր+տուրքեր, ուսման վճարներ և այլն), ապա Հայաստանի սոցիալական պատկերը, առկա խայտառակ գնաճի ֆոնի վրա դառնում է ծայրահեղ տխուր:
Եթե հաշվենք, որ ապիկար ու դավադիր իշխանությունների վարած քաղաքականության ֆոնի վրա մենք կորցրել ենք երիտասարդ աշխատուժի զգալի մասը, տնտեսական նշանակություն ունեցող տարածքները, օտարերկրյա ներդրումների բացակայությունը, պատերազմական ռիսկերը, ներքին քաղաքական ճգնաժամը, պետական պարտքի աննախադեպ ավելացումը, պետության սոցիալական պատասխանատվության ավելացում (հաշմանդամության նպաստներ) և այլ հանգամանքներ, ապա կարող ենք ասել, որ Հայաստանին բացի անվտանգային սպառնալիքներից, սպառնում է նաև սոցիալական ճգնաժամը:
Որքանո՞վ է բիզնեսը կարողանալու սոցիալական պատասխանատվություն ստանձնել՝ մեծ հարց է»,- գրել է Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից