ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթիկում մեծ թվով թուրքեր հողատարածքներ և հանքեր են ձեռք բերել.բացառված չէ, որ հերոսների նկարներով պատն այրել են հենց օտարազգիները՝ թուրքերը կամ ադրբեջանցիները. Կարապետ Պողոսյան 06/14/2022 17:09 | ԼՐԱՀՈՍ
Երեկ գիշեր Արթիկի Վետերանների շենքի լուսամուտը կոտրելով, ինչ – որ մարդիկ մտել են ներս, ավիրել են գույքը, ինչպես նաև՝ այրել այն պատը, որի վրա ամրացված են եղել 44 օրյա պատերազմի հերոսների լուսանկարները։ Հատկանշական է, որ տվյալ տարածքից իրեր չեն տարել, այսինքն, գողություն չի կատարվել։ Այսքանով հանդերձ, հստակ է, որ տարածք մուտք գործողները գողության նպատակ չեն ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրուցում հայտնել է հասարակական գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ խոսելով նախօրեին Արթիկ քաղաքի Վետերանների շենքում բռնկված հրդեհի մասին ընթացքում այրվել է 44 օրյա պատերազմում նահատակված զինծառայողների նկարներով պատը։
Կարապետ Պողոսյանի փոխանցմամբ՝ միջադեպի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, գյումրեցի մի քանի լրագրողների և թիմակից ընկերների հետ այցելել են դեպքի վայր, սակայն, տարածք ներս մտնել չի հաջողվել, իրավապահ մարմինները թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, թե տեղում զննություն դեռևս կատարված չէ. «Առաջին վարկածը, որ առաջ քաշեց մեր այցելության պահին տեղում գտնվող ոստիկանը, այն էր, որ շինության ներսում հրդեհ է բռնկվել, սակայն դա, ուղղակի անհնար էր, որովհետև մենք հենց տեղում պարզեցինք, որ շենքը երկար ժամանակ պարտքի պատճառով հոսանքազրկված է եղել, այնտեղ, նույնիսկ, էլեկտրական հաշվիչ չի եղել։ Հետևաբար, հրդեհի վարկածն, ուղղակի, անհնար է դառնում։ Հետո ասեցին, թե հնարավոր է կայծակի հարվածից է եղել, բայց զարմանալին այն էր, որ սենյակի հենց կից հարևանությամբ գործող հատվածում, որը ծառայում է որպես երիտասարդական հավաքատեղի, կոտրված էր։ Ամենազարմանալին, սակայն, այն էր, որ այրված սենյակի պատին լատինատառ և անգրագետ հայերենով գրություն ու հայհոյանք կար։ Շատ զարմանալի էր՝ իսկ ինչո՞ւ հենց լատինատառ հայերենով և ոչ հայատառ։ Պատին գրված էր. «Ով դատի տա… շարունակությունը հայհոյանք էր»,- պատմում է Պողոսյանը։
Վերջինս մեղմ ասած, տարօրինակ է համարում պատին հայտնված լատինատառ գրության փաստը և հավելում՝ հաճախ համակարգչով մարդիկ լատինատառ են գրում, որովհետև հայատառը բացակայում է, բայց, երբ ձեռագրով պատին գրություն են անում, այն էլ՝ կիսագրագետ հայերենով և լատինատառ, ու այսպիսի հանգամանքներում, ապա, մեղմ ասած, կասկածներ է հարուցում. «Չի բացառվում, որ շենք ներխուժածներն ու հերոսների նկարներով պատն այրած մարդիկ ազգությամբ հայ չեն եղել, այլ թուրքեր կամ ադրբեջանցիներ, մանավանդ, որ արդեն հայտնի փաստ է՝ Արթիկում մեծ թվով թուրքեր, տեղի հայերի միջնորդությամբ հողատարածքներ և հանքեր են ձեռք բերել՝ ձեռ գցելով խիստ շահութաբեր համարվող հանքարդյունաբերության բիզնեսին։ Այսինքն, մեր այլազգի հարևանները, արդեն տևական ժամանակ է, ոչ միայն անարգելք մուտք ու ելք ունեն Արթիկ քաղաք, այլև անշարժ գույք են ձեռք բերում այնտեղ։ Բացի դրանից, վերջերս մի տարօրինակ դեպքի էլ ականատես եղանք, երբ Գյումրիում, հանկարծ, չգիտես ինչպես, սկսեց ադրբեջանական ռադիոհաճախականություն միանալ և ադրբեջաներեն լեզվով ռադիոալիք հայտնվեց։ Ես հրապարակային կերպով դիմեցի ԱԱԾ-ին, հորդորելով նախ՝ ուսումնասիրել ու պարզել՝ ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկեր, բայց, այդպես էլ ոչ մի արձագանք այդ կառույցից չստացա, միջոցներ ձեռք չառնվեցին»,- ասում է գյումրեցի հասարակական գործիչը։
Կարապետ Պողոսյանը նկատում է՝ Արթիկում, ինչպես նաև՝ Գյումրիում թուրքերի կամ ադրբեջանցիների ներկայության փաստն, ինչ խոսք, մտահոգիչ իրողություն է, որի հանգամանքները պետք է պարզել, ինչպես որ պետք է մինչև վերջ և փաստարկված կերպով պարզաբանել և հանրությանը տեղեկացնել, թե իրականում ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս է այրվել Արթիկի Վետերանների տան հենց այն պատը, որի վրա փակցված են եղել 44 օրյա պատերազմի զոհերի նկարները։
«Եթե սրան էլ հավելենք այն իրողությունը, որ, հատկապես, վերջին տարիներին մեր երկրում, չգիտես ում ձեռքով և ինչպես, պարբերաբար, պղծվում են մեր ազգային արժեքները՝ հերոսների հիշատակներն ու Եռաբլուրի շիրմաքարերը, ծեծվում են հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս տղաների ծնողները և այլն, ապա երևույթն, ինքնին, ավելի ու ավելի լուրջ քննարկման թեմա է դառնում, այն առումով, որ այստեղ ակնհայտ կերպով պարզ է դառնում՝ գործ ունենք սրբապիղծների և սրբապղծության համատարած դարձող երևույթի հետ»,- նշել է մեր զրուցակիցը։
Հարցին, ինչպե՞ս են հրդեհի միջադեպին արձագանքել տեղի իշխանությունները՝ Արթիկի քաղաքապետը, Շիրակի մարզպետարանը։ Կարապետ Պողոսյանի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հանդիպել է Արթիկի փոխքաղաքապետին, ով, կարծես, շահագրգռված էր բացահայտել միջադեպի իսկությունը։
Ինչ վերաբերում է մարզպետին, ապա՝ գործիչը հավելել է՝ առհասարակ այնքան անտարբեր է այդ անձի նկատմամբ, որ նույնիսկ, չի էլ հետաքրքրվել՝ արդյո՞ք տիկին Բաղդասարյանը որևէ կերպ արձագանքե՞լ է 44 օրյա հերոսների նկարներով այրված պատի միջադեպի առթիվ, թե՞ ոչ։ Ասում է՝ մարզպետարանի արձագանքներին ոճին էլ իրենք, ըստ էության, արդեն ծանոթ են, զորօրինակ՝ ամիսներ առաջ սեփական ձեռքի կոտրվածքի փաստը, որ, նույնպես, ինչ -որ միջադեպի առնչությամբ ի հայտ եկած խիստ յուրատիպ արձագանքի արդյունք էր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից