ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հունիսի 14-ին հաջորդելու է պայքարի նոր օրը. Գեղամ Մանուկյան 06/14/2022 11:07 | Մեկնաբանություն
Հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին հաջորդելու է հունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն ավելի կարեւոր են։ Կարո՞ղ ենք ցույց տալ, փաստել, որ մեր ուժականությունը չի պակասում։ Այդ դեպքում՝ ԿՀԱՂԹԵՆՔ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը.
«Հունիսի 14-ին հաջորդելու է ՊԱՅՔԱՐԻ նոր օրը...
Մի քանի ժամից Ֆանսիայի հրապարակը կրկին լեփ-լեցուն է լինելու. կրկին Դիմադրության շարժման հանրահավաք է հայտարարված։ Տարբեր պատճառներով ակնկալիքներն էլ այլ են այսօր. սպասում են ազդարարված նոր մարտավարության, գործողությունների մասին հայտարարությունների։ Մեթոդներն ու գործողությունները կարող են սրբագրվել, բայց բուն պայքարը չի դադարել, չի դադարի։ Տանը, թե Ֆրանսիայի հրապարակում դիմավորած ամեն օրս, ամեն լուսաբացս սկսվում է պայքարի մտքով։ Ես պարտք ունեմ, առաքելություն ունեմ մեր սկիզբ դրած պայքարը մինչեւ վերջ հասցնելու։ Ամեն մեկս այդ առաքելությունն ունենք։ Այս 40 և ավելի օրերին հրապարակում, երթերին, անհնազանդության գործողություններին ներկա իմ, մեր զինակից հայրենակցի վճռականությունը տեսնելով՝ վստահաբար նաեւ նրանց համար պայքարն ունի մեկ վերջնանպատակ՝ Հաղթանակ։ Երկար գրելու ցանկությունս մեծ է, բայց հասկանում եմ, որ հևքի մեջ չի էլ ընթերցվի։ Ուղղակի անեմ մի քանի արձանագրում.
• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ընկրկել, հաստատակամ ու ամուր առաջ ենք շարժվել:
• Հրապարակը այսօր կոչվում է Ֆրանսիայի, բայց վաղն այլ հրապարակում կլինենք, մյուս օրն՝ այլ։ Մենք այս օրերին ցույց տվեցինք, որ ցանկացած հրապարակ մեզ համար բաց է։ Չէ որ քանի անգամ է եղել Հանրապետության հրապարակում եւս տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությամբ շատերից եմ լսել առաջարկներ՝ վերջ մնում ենք այստեղ։
• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ունեցել փակ տարածքներ, վայրեր։ Որոշել ենք ու արել ենք։ Կանգնել ենք, շրջափակել ենք, կռիվ ենք տվել։
• Հունիսի 14-ն ունի մեկ առանձնահատկություն՝ ներվի փորձության օր է։ Այս իշխանությունը դավադիր է, տմարդի է, թշնամու շահերն է սպասարկում ու թշնամու պես էլ իրեն պահում է։ Չթողնենք, որ թշնամին կասկածի որդ մեր մեջ սերմանի։
• Կարեւորը՝ հունիսի 14-ին, ինչպես նախորդ բոլոր օրերին, մեկ մարդու պես գիտակցենք, որ պայքարը բոլորինս է, ընդհանուր է, միասնական կռիվ է, քննարկման ենթակա չէ։ Անցնող բոլոր օրերին առավել հաճելի էր շարքերում լինելը, առաջինների մեջ չքայլելը։
Հաճախ բեմերում չեմ եղել, բարձրախոս չունեցած՝ ափերով եմ վանկարկել, քանի որ մեկն եմ մեր տասնյակ հազարավոր զինակիցներից։
Այդպես էլ վարվելու եմ վաղը, մյուս օրը։ Նույնն ակնկալում եմ ամեն մեկիցս։ Քանի որ մենք դիմադրության շարժման զինվորներ ենք՝ կռիվ ենք տվել հավասար, քայլել ենք հավասար, ծեծվել ենք հավասար, վնասվել ենք հավասար, ու հավասար եւ միասնական էլ հաղթելու ենք։
• Հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին հաջորդելու է հունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն ավելի կարեւոր են։ Կարո՞ղ ենք ցույց տալ, փաստել, որ մեր ուժականությունը չի պակասում։ Այդ դեպքում՝ ԿՀԱՂԹԵՆՔ։
• Ինձ համար կարեւորը հունիսի 15-ն է։ Երբ նույն համառությամբ ու վճռականությամբ շարունակենք մեր պայքարը։ Վստահ եմ, հազարավոր մեր զինակիցներ շարքերում են լինելու։
• 19։30-ին ընտանիքով (միայն առանց որդուս, քանի որ նա ու մեր զինակիցներից շատերը ֆիզիկապես հետներս չեն. ճաղերի ետեւում են) լինելու եմ Հրապարակում:
• Մեզ ճաղերի ետեւից տասնյակ մեր ընկերներն են հետեւում։ Նրանցից շատերին անխոս պարբերաբար այցելում եմ, այցելում ենք։ Նրանք են, որ ոգի են տալիս մեզ։ Նրանց տեղն էլ կանգնենք հունիսի 14-ին ու հաջորդ օրերին։ Մինչեւ մեզ միանան, կամ մեր ընդհանուր հաղթանակը նշեն։
• Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչեւ ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք, բոլորին հանենք փողոց։ Մենք դա կարող ենք։ Պետք է ուղղակի ՈՐՈՇԵՆՔ։
• Իսկ դրա համար իրոք հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել։ Դիմադրությանը նոր անդամագրում՝ փողոց առ փողոց, տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք, գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ։ Այս շաբաթների համառությամբ փաստեցինք՝ կարո՛ղ ենք։
• Հետեաբար, հունիսի 14-ին, 19։30 լինելով Ֆրանսիայի հրապարակում, պատրաստվենք, որ այն արդեն նեղ է մեզ համար, Հայաստանը պետք է դարձնենք մեծ, մեկ ամբողջ հրապարակ ու հունիսի 15-ին շարունակենք պայքարը։
Կհանդիպենք 19։30-ին, նույն վայրում, որ հետո երթ անենք, հետո արդեն տարածվենք ողջ երկրով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ