Թեմաներ
Կիրակի 11 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/16/2024   23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը 11/16/2024   21:56 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 11/16/2024   21:47 Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն 11/16/2024   21:30 Երևանում բախվել են մեքենաներ 11/16/2024   21:06 Ինչու չի կատարվում ICSID-ի  բողոքարկման հանձնաժողովի ընդդեմ Հայաստանի որոշումը. գործարարը  հայցեր է ներկայացրել թե՛ ՀՀ, թե՛ ԱՄՆ-ի դաշնային դատարան՝ որոշման կատարման համար 11/16/2024   20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը 11/16/2024   19:52 Փարիզում ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է՝ հայտնում են ԶԼՄ-ները 11/16/2024   19:45 Անցած երկու տարիներին կառավարությունը որեւէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում 11/16/2024   19:34 Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/16/2024   18:45 Նիկոլ Փաշինյանը բհեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել 11/16/2024   18:36 Բացօթյա սրճարանում հրդեհը բռնկվել է գազի բալոնից. քաղաքացին դեմքի շրջանում այրվածքներ է ստացել. ՓԾ 11/16/2024   18:24 Փարիզում ռեստորանի սեփականատիրոջ որդին պատանդ է վերցրել հաստատության աշխատակիցներին 11/16/2024   18:17 Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովը մահացել է՝ պատշգամբից ընկնելու հետևանքով. ՌԴ ՔԿ-ն քննություն է իրականացնում 11/16/2024   18:02 Նորքի երբեմնի այգիների վերականգնման մեկնարկը տրված է. Ավինյանը մասնակցել է ծառատունկին 11/16/2024   17:48 Հյուսիսային պողոտայում գործող բացօթյա սրճարանում այրվում են աթոռներ. 1 քաղաքացի այրվածքներով դիմել է բուժօգնության. shamshyan.com 11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/16/2024   17:28 Նորագավիթում երկու պատերազմների մասնակցի սպանության գործով մեղադրյալներից մեկը նախկինում դատապարտվել էր 56 մլն-ի գողության գործով, բայց չէր կալանավորվել, քննիչը չի կարողացել հիմքեր ներկայացնել 11/16/2024   15:59 «Էրեբունի» թանգարանում ֆոնդապահին գլխապատառ տնօրենի ժ.պ. են նշանակել Yerkir.am-ի ահազանգից հետո 11/16/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակի առիթով 11/16/2024   15:31 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է բազկամարտի ամենամյա մրցաշարը՝ տղաների 6, աղջիկների 2 քաշային կարգերում (տեսանյութ) 11/16/2024   14:47 Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է 1 մլն-ի. թիվը կտրուկ ավելացել է Արցախի բռնի տեղահանումից հետո 11/16/2024   14:42 Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ 11/16/2024   14:34 Վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը 11/16/2024   14:12 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 11/16/2024   14:02 Վիշապը հայկական մշակույթի ամենաառնացքային հասկացություններից է, պաշտպանում է մարդուն.ազգագրագետ 11/16/2024   14:00 Մահացել է Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովը 11/16/2024   13:49 Ինչո՞ւ է այդ զինծառայողը նման բարոյահոգեբանական վիճակում գտնվել, ինչո՞ւ չի վերահսկվել․ Աբրահամյանը՝ կարգապահական վաշտում զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին 11/16/2024   13:43 Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի սպանության գործով դատական նիստը պիտի կայանա երկուշաբթի 11/16/2024   13:41 Փաշինյանին թվում ա, թե դեմքն էդպես են փրկում. Զուրաբյան 11/16/2024   13:30 Մահացել է լեգենդար «Ադամանդե ձեռքը» կատակերգության աստղ Սվետլանա Սվետլիչնայան 11/16/2024   13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com 11/16/2024   13:10 Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Lատվիա 11/16/2024   12:54 ՆԳՆ-ն հաստատում է՝ Երևանում սպանություն է տեղի ունեցել․ մամուլը՝ գրում ՔՊ-ական համայնքապետի վնասվածք ստանալու մասին 11/16/2024   12:48 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 11/16/2024   12:40 Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին․ ՌԴ ԱԳՆ 11/16/2024   12:22 «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 59,93 տոկոսը․ Վրաստանի ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների արդյունքները 11/16/2024   12:17 ԱԱԾ սահմանապահ զորքերը ծառայության է հրավիրում զինծառայողների՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում պետական սահմանի պահպանություն իրականացնելու համար 11/16/2024   12:04 ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում զինծառայության անցնելու համար 11/16/2024   11:52 Վրաստանի ԿԸՀ ղեկավարի վրա սև ներկ են լցրել 11/16/2024   11:50 Նոր սափրված Փաշինյանն այսօր էլ Արագածի լուսանկարն է հրապարակել 11/16/2024   11:35 Նիկոլը սկսեց նախընտրականը,կհասկանա՞ այս հասարակությունը, որ թրաշված անթրաշն իրեն էշի տեղ է դնում, բնականաբար` ոչ․ Վարոսյան 11/16/2024   11:31 Վանաձորում փոքրիկ ձիուկն ընկել է դիտահորը․ փրկարարները նրան դուրս են բերել դիտահորից 11/16/2024   11:29 Կրակոց Երևանում. Ֆրանսիայից վերջերս ժամանած քաղաքացին հիվանդանոցում մահացել է. shamshyan.com 11/16/2024   11:05 Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է Սուխումը 11/16/2024   10:49 Անպարտելի Մայք Թայսոնը պարտվել է Ջեյք Փոլին 11/16/2024   10:28 Ձորագյուղ անասնագոմ է այրվել 11/16/2024   10:24 Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը. Սուրեն Սարգսյան 11/16/2024   10:13 Պատահար Չկալովկա գյուղի մոտ. կա տուժած
11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+) 11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/16/2024   13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com 11/15/2024   11:46 Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/16/2024   12:54 ՆԳՆ-ն հաստատում է՝ Երևանում սպանություն է տեղի ունեցել․ մամուլը՝ գրում ՔՊ-ական համայնքապետի վնասվածք ստանալու մասին 11/15/2024   14:26 Նոյեմբերի 16-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/16/2024   07:55 Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/15/2024   21:15 Հաղթանակի խորհրդանիշ է՝ ըստ Հայկի առասպելի. Սիրուշոն կադրեր է հրապարակել 11/15/2024   08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» 11/15/2024   22:11 Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև 11/15/2024   14:09 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 11/15/2024   11:13 Սափրված Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը. ուղիղ 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը 11/15/2024   14:17 Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում կայացվեց 11/16/2024   20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ 11/15/2024   17:50 Հոկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ երկրի ղեկավարին ցուցակ են ներկայացրել պաշտոնների նշանակելու, որոնցից 5-ին դուք եք պաշտոն տվել, այդ թվում Անդրանիկ Քոչարյանին. Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

«Վախենում ես, որ քեզ Պանթեոնում չեն թաղի՞…Ամոթ է, ուշքի եկեք». Տիգրան Ներսիսյան 06/14/2022   23:00  |  ԼՐԱՀՈՍ

«Մշակույթի ոլորտում առաջիններից մեկն եմ եղել, որ շատ հստակ արտահայտել եմ դիրքորոշումս՝ օրվա իշխանությունների դեմ և մինչ օրս համոզմունքս անփոփոխ է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը, խոսելով երկրում ստեղծված ներքաղաքական լարված ճգնաժամի մասին։

Դերասանը հավելում է՝ Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում. «Այնտեղ հավաքվածները սկսել են ու գնում են փոփոխությունների ճանապարհով։ Թե ո՞ւր կհասնեն շարժման ղեկավարներն ու իրենց շուրջ համախմբված մարդիկ, սա, արդեն, ցույց կտա ժամանակը։ Կարող եմ միայն հավելել, որ ես էլ նրանցից մեկն եմ, որը քայլում է նույն ճանապարհով»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։

Հարցին՝ ի՞նչն է դերասանին առավել զայրացրել՝ օրվա իշխանությունների ցուցաբերած վարքագծում, վերջինս նկատում է՝ զայրացնել եզրույթն, այս պարագայում, խիստ մեղմ է՝ նկարագրելու այն, ինչ զգում է ինքը՝ վերջին մի քանի տարիներին. «Փորձեք պատկերացնել, որ սա զայրույթ չէ, այլ ավելի սարսափելի մի բան՝ ընդվզում, պոռթկում…Ինչ ուզում եք անվանեք դրան։ Իրականությունն այն է, որ պարտված և կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը չի կարող և իրավունք չունի շարունակել ղեկավարել մի երկիրը, որն ինքը խայտառակ կերպով գլխիվայր շուռ է տվել։ Նրան ոչինչ պետք է չասվեր այս մասին, նա պետք է այնքան արժանապատվություն ունենար, որ լուռ և սեփական նախաձեռնությամբ հրաժարական ներկայացներ ու հեռանար նոյեմբերի 9-ին, բայց այդպես չեղավ։ Աշխարհում, անգամ, նման նախադեպ չկա, գոյություն չունի, երբ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը շարունակի պաշտոնավարումը։ Եվ խնդիրը պատերազմում մեր տարած պարտությունը կամ ձախողված արտաքին քաղաքականությունը չէ միայն։ Ամբողջ պետական համակարգը՝ տնտեսությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթն է ջախջախված վիճակում։ Ոչ մի բան իր տեղում չէ երկրում, բացի ղեկավարից, որ շարունակում է կառչած մնալ աթոռից։ Հավանաբար, նա շատ է սիրում պաշտոնը և ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել դրանից, կամ էլ՝ մեծ վախեր ունի, որ կորցնելով այն՝ ստիպված է լինելու պատասխանատվության ենթարկվել այն ամենի համար, որ կատարել և թույլ է տվել իր պաշտոնավարման ընթացքում։ Կամ, գուցե, գոյություն ունի ավելի սարսափելի մի վարկած՝ նա դեռևս անելիք ունի իր տերերի առաջ՝ երևի դեռ մինչև վերջ չի քանդել այս երկիրն ու վերջնականորեն անդունդը չի գլորել մեզ»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։

Ամենաանբարոյականն այս իրավիճակում, ըստ դերասանի, օրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝բացառապես ամեն բան բարդել, այսպես կոչված, նախկինների վրա. «Ինչ ասում ես, պատասխանում են՝ դա մենք չենք, նախկիններն են դրա մեղավորը։ Դա նման է նրան, որ ես դուրս գամ բեմ, տապալեմ ներկայացումը, խայտառակեմ ինքս ինձ ու մեր թատրոնը և պատճառաբանեմ, արդարանամ, թե մեղավորը ես չեմ, նախկինների օրոք կառուցված թատրոնի շենքը, պատերը, բեմը կամ լույսերն են մեղավոր, որ ես չեմ կարողանում, ինչպես հարկն է, կատարեմ իմ աշխատանքը՝ դերասանությունը։ Սա, ուղղակի, անբարոյականություն է, այլ մեկնաբանություն չեմ գտնում՝ նկարագրելու այս անհեթեթ երևույթը»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։

Խոսելով երկրում ստեղծված իրավիճակում լոյալություն և լռության քաղաքականություն որդեգրած իր կոլեգա արվեստագետների և մտավորականների մասին՝ դերասանը նկատում է՝ նրանց մեջ խոսում է կոնֆորմիզն ու վախը՝ կորցնելու տաքուկ անկյունը. «Նրանք վախենում են։ Դա սովորական կոնֆորմիստ մտավորականի պարզունակ վախ է, որ, ասենք, մանր -մունր հարցերով էլ պետության աջակցությունը չեն ստանա, ինչ – ինչ կենցաղային բնույթի էժանագին հարցեր իրենց համար չեն կարողանա լուծել, որոնք նրանց հաջողվում է այս կամ այն պաշտոնյային քծնելու արդյունքում և այլն։ Գիտե՞ք, երբ այդպիսի վախեր է ունենում ասենք, երիտասարդը, դեռ, ինչ – որ տեղ, փորձում ես հասկանալ, բայց երբ երկրի ու պետության համար օրհասական այսպիսի իրավիճակում վախենում է խոսել Ազգային հերոսի կոչում ստացած արվեստագետը (անուններ չտանք), սա, արդեն, ուղղակի, բոլոր տեսակի բացատրություններից դուրս է։ Բա էլ ինչո՞ւ ես դու հասել այդ տարիքին և վայելում «Ազգային հերոս»-ի բարձրագույն կոչումը, որ վախենում ես օրհասական այս պահին բարձրացնել քո ձայնը։ Լա՜վ, ինչի՞ց ես դու վախենում, այ մարդ, էլ ի՞նչ ունես կորցնելու։ Վախենում ես, որ քեզ Պանթեոնում չեն թաղի…Ամոթ է, ուշքի եկեք»։

Դերասանը նկատում է՝ երբ ինքն է բարձրաձայնում իր բողոքն ու ընդվզումը, շատ լավ հասկանում և հաշիվ է տալիս ինքն իրեն, որ, նմանօրինակ իշխանությունների պարագայում, դա անհետևանք չի մնալու. «Եվ, ահա, որպես հետևանք եղավ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը մի գեղեցիկ օր կասեցրեց ինձ հետ իր ունեցած աշխատանքային պայմանագիրը։ Բայց մի՞թե այդ, այսպես ասած, անհաջողությունը հավասարազոր է այն արհավիրքին, որի առաջ հիմա հայտնվել է մեր երկիրը, այն է՝ բառացիորեն չլինելու վտանգի մասին է խոսքը», -ասում է Տիգրան Ներսիսյանը։

Ամփոփելով զրույցը, դերասանից փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում ԿԳՄՍ-ի նոր նախաձեռնության մասին, որով վերջիններս պատրաստվում են չեղարկել վաստակավորի և Ժողովրդականի կոչումները։ Տեղեկացնենք, որ որպես հիմնավորում նշվում է, թե աշխարհի որևէ զարգացած երկրում նման պրակտիկա չկա։

Տիգրան Ներսիսյանին հարցն անակնկալի է բերում, ասում է՝ տեղյակ չէր, առաջին անգամ մեզանից է լսում, որ նման նախաձեռնություն կա. «Գիտե՞ք, երբ սրանք իրենց այս կամ այն անհեթեթությունն արդարացնելու համար օրինակ բերում աշխարհին, մարդու ծիծաղը գալիս է։ Գուցե աշխարհում Վաստակավորի և Ժողովրդականի պրակտիկա չկա, բայց սրանք, գոնե, տեղյա՞կ են, թե աշխարհի այդ զարգացած երկրներում ինչպե՞ս են մեծարում իրենց արժանի մտավորականներին ու արվեստագետներին։ Ֆրանսիայում, օրինակ, այնպիսի հեղինակավոր կոչում կա, «Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ»-ը, որ պետությունը՝ շնորհելով իր այս կամ այն մտավորականին, ողջ աշխարհի առաջ մեծարում և ցույց է տալիս, թե ինչպիսի վաստակ ունի այդ անձն իր երկրում։ Իսկ ի՞նչ են անում սրանք՝ իրենց այս նախաձեռնությամբ… Հերթական անգամ նվաստացնո՞ւմ են մտավորականին, որովհետև, եթե նրանք չեղարկում են Վաստակավորի և Ժողովրդականի կոչումները, ասո՞ւմ են, թե ինչպե՞ս են փոխարինելու վաստակի արժևորման երևույթը։ Ի վերջո, խոսքը կոչումների կամ մեդալների մասին չէ, այլ երևույթի, ինչը, հերթական անգամ, փորձում է ջնջել այս իշխանությունն, ինչպես ամեն լավ ավանդույթ։ Տեղյակ են, արդյո՞ք, այդ կոչումները չեղարկող քաղաքական գործիչները, որ այսօր հասարակ ավտոբուսի վարորդ լինելը տասնապատիկ ավելի եկամտաբեր է, քան, թատրոնի արտիստ լինելը։ Այս մասին այդ օրենքը չեղարկողները տեղյա՞կ են։ Եվ հետո, ինձ շատ հետաքրքիր է՝ գնալու են, ասենք, արդեն լուսահոգի Վաստակավորների և Ժողովրդականների շիրմաքարերի վրայից ջնջե՞ն այդ կոչումները կամ ի՞նչ են անելու այն արվեստագետների հետ, ովքեր դրանք արդեն ունեն։ Հասկանում եք չէ՞, որ արժեքների հերթական խեղաթյուրման հետ գործ ունենք։ Արժեքային համակարգը մի երևույթ է, որ, այդպես էլ, չհանդուրժեց այս իշխանությունը՝փորձելով ամեն տեղից ջնջել ու մաքրել դա։ Հետևաբար, ես միայն մի առաջարկ ունեմ օրվա իշխանություններին՝ այս մարդիկ թող գնան ԴՆԹ-ի թեստ հանձնեն, գուցե պարզվի, որ իրենք հայ չեն ու որևէ կապ և առնչություն չունեն հայ տեսակի հետ»,- ամփոփելով զրույցն ասում է դերասան, արվեստի Վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:09 21/08/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ սա է քո իշխանությունը․Հանրային Հեռուստաընկերությունը դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, որ քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը ․ Տիգրան Ներսիսյան
10:23 25/12/2020  |  ՄեկնաբանությունՁեզ սատկացնելու են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակները. Տիգրան Ներսիսյան
23:34 10/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄեկ վայրկյան առաջ հեռացեք և ազատեք Հայությանը ձեր ներկայությունից․ Այսօր՝ խոր խարան խայտառակության. Տիգրան Ներսիսյան
11:26 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում. Այժմ մեկ օրակարգ պետք է լինի, վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝ Նիկոլ Փաշինյանից. Տիգրան Ներսիսյան
19:19 21/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄխիթարականը միայն այն է, որ Մանարյանն ապրեց բովանդակալից, մեծ, երկար ու հրաշալի կյանք. Տիգրան Ներսիսյան
16:48 05/06/2014  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ներսիսյանն ու Վազգեն Կարախանյանը՝ ԱԺ պատգամավորներ
14:39 03/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ21 ինքնաբացարկի դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի թեկնածուներից
16:32 10/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏիգրան Ներսիսյանը ԱԺ պատգամավոր կդառնա, եթե ԲՀԿ ցուցակից 21 հոգի ինքնաբացարկ հայտնի

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]