ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պայքարը պետք է նոր մակարդակի հանել ու հնարավորինս արագ, քանի որ ադրբեջանցիներն իրենց օրակարգերը գազ տված առաջ են բրդում.Կարեն Վրթանեսյան 06/13/2022 17:31 | Մեկնաբանություն
Ժամանակն է գիտակցելու, որ պայքարը պետք է նոր մակարդակի հանել ու հնարավորինս արագ, քանի որ ադրբեջանցիներն իրենց օրակարգերը գազ տված առաջ են բրդում։Ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարոն Վրթանեսյանը:
Նա,մասնավորապես, գրել է.
«Ասեմ այն, ինչը, կարծում եմ, շատերն են մտածում, բայց չեն բարձրաձայնում. պայքարը պետք է մտնի նոր փուլ՝ նոր ռազմավարությամբ, նոր մարտավարություններով, բնակչության նոր շերտերի ներգրավմամբ, նոր «մարտադաշտերում»։
Բայց մինչ այդ նոր փուլին անցնելը հասկանանք, թե ինչ տվեց ապրիլի 5-ի հավաքով սկսված և (իմ կարծիքով) հունիսի 5-ին վերջացած փուլը.
• ռազմավարական հաղորդակցման մակարդակում. բոլորին պարզ դարձավ, որ հայ հանրության մի մեծ շերտի համար Արցախի թեման փակված չէ, ինչքան էլ Նիկոլը փորձում է հակառակը ցույց տալ աշխարհին;
• ռազմավարական հաղորդակցման մակարդակում. գրանցվեց, որ Նիկոլը չունի ժողովրդի մեծամասնության մանդատը որևէ բան հանձնելու (այն, որ շատերը դուրս չեն գալիս փողոց կռվելու, դեռ չի նշանակում, որ Նիկոլի արածին հավանություն են տալիս, ինչը ցույց են տալիս նաև հանրային կարծիքի հարցումները);
[Հաղորդակցման մակարդակում սրանք միակ ձեռքբերումներն են, մնացած ամեն ինչ տապալումների շարան է...]
• ենթակառուցվածքային մակարդակում. քաղաքական տարբեր ուժեր ստացան փողոցային պայքարի լրջագույն ու անգնահատելի փորձ, ինչն իր դերը խաղալու է;
• ենթակառուցվածքային մակարդակում. ազգային թևից ակտիվ բազմաթիվ անհատներ, որոնք չեն հարում որևէ քաղաքական ուժի, իրար ճանաչեցին, իրար տեղն իմացան, համատեղ գործելու փորձ ձեռք բերեցին (սա կարևորագույն հանրային ռեսուրս է, նամանավանդ
4 տարի շարունակ քայքայվող հանրային ինստիտուտների ֆոնին)։
Անցած փուլի բացերից ու սխալներից.
1ա. հաղորդակցման տապալում թե՛ հանրության լայն շերտերի հետ, թե՛ շարժմանը մասնակցող տարբեր ուժերի միջև, թե՛ նույնիսկ ուժերի ներսում;
1բ. հաղորդակցման տապալում. նույնիսկ շարժմանն ակտիվ մասնակցող մարդկանց ճնշող մեծամասնությունը չհասկացավ ու շարունակում է չհասկանալ ոչ բռնի պայքարի տրամաբանությունը, ըստ այդմ՝ չի հասկանում, օրինակ՝ ինչու է պետք փոխել պրոֆիլի նկարը, գնալ հավաքի կամ երթի, կամ փողոց փակել;
1գ. հաղորդակցման տապալում. շատ հարցեր ու դիլեմաներ անպատասխան և, համապատասխանաբար, անլուծելի են մնում մարդկանց համար (օրինակ՝ «Ենթադրենք Նիկոլը գնաց, ինչպե՞ս կարող է ընդդիմությունը փրկել Արցախը հայաթափումից»);
1դ. հաղորդակցման տապալում. ազգային ուժերի անկարողությունը ձևավորելու հանրային ամենօրյա օրակարգեր։
2. անձնական / նեղխմբային / միջխմբային ամբիցիաների չհաղթահարում շարժման ներսում (ու մարդիկ դա զդում են ու շատերին դա վանում է)։
* * *
Ըստ այդմ այն մասին, թե ինչ, իմ կարծիքով, անհրաժեշտ է անել հաջորդ փուլում.
• Սխալների վերլուծություն, դասերի սերտում (ինչպես ամերիկացիներն են ասում՝ «lessons learned»);
• Հաղորդակցման ռազմավարության մշակում, միասնական ասելիքի ձևավորում, առանց որի անհնարին է հանրային կայուն օրակարգերի ձևավորումը... նպատակը՝ հանրության ավելի լայն շերտերի մոբիլիզացումը և ներգրավումը պայքարին;
• Հաղորդակցման ռազմավարությանը մշակման զուգահեռ՝ համապատասխան մոբիլիզացիոն և տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծում. տեղական համակարգող մարմինների ստեղծում տարբեր կազմակերպություններում, հիմնարկներում, թաղերում, բնակավայրերում (մեկնաբանությամբ կդնեմ մարտի 30-ին հրապարակած մեր կոչը ազգային համակարգող մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին՝ այնտեղ 2 ամիս առաջ մանրամասն նկարագրել ենք փայքարի հենց այս ֆորմատը)։
• Բացատրական և իրազեկման աշխատանք բոլոր մակարդակներում՝ մեդիայից մինչև անձնական շփումներ (հենց դրա համար են պետք տեղական կոմիտեները)։
• Փողոցային պայքարի շարունակություն կետային (թիրախային) ֆորմատներով, իսկ ամենօրյա հիմնական աշխատանքը պետք է լինի նախորդ կետում նշածս բացատրական և իրազեկման աշխատանքը տեղերում, մարդկանց փոքր խմբերի հետ։ Անիմաստ է Ֆրանսիայի հրապարակն ամիսներով փակ պահելը, եթե հրապարակից 300մ այն կողմ այդ պայքարից որևէ բան չի զգացվում, չի երևում։ Ընդամենը քայլեք դեպի Տերյան փողոց կամ Կասկադ ու պայքարի նշույլ անգամ չեք նկատի։
Իրականում վերը թվարկած կետերն ահռելի ու ծանր աշխատանք են ենթադրում ու, գուցե, դա էլ է ընդդիմությանը հետ պահում արմատական վերաֆորմատավորման գնալուց, բայց, կարծում եմ, ժամանակն է գիտակցելու, որ պայքարը պետք է նոր մակարդակի հանել ու հնարավորինս արագ, քանի որ ադրբեջանցիներն իրենց օրակարգերը գազ տված առաջ են բրդում։
Հ.Գ. Մի կարևոր հավելում. շատերն ասելու են. «Ախր, մենք այս ամենի ժամանակը չունենք, արագ լուծումներ են պետք»։ Կպատասխանեմ, որ այդպես էին ասում 2018-ի հուլիսին, 2020-ի մարտին, 2020-ի նոյեմբերին, 2021-ի մայիսին, 2021-ի հուլիսին և այլն, և այլն։ Ու եթե այս ամսաթվերից որևի մեկից նկարագրածս աշխատանքը սկսված լիներ, հիմա լրիվ այլ իրավիճակում կլինեինք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ