ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարածաշրջանային հարցերն առանձին լուծելու Էրդողանի մտադրությունը կարագացնի արևմուտքին, որ Թուրքիայում հնարավորինս շուտ տեղի ունենա իշխանափոխություն 06/13/2022 18:36 | ԼՐԱՀՈՍ
Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մեջ բավականին հակասություններ կան․ Էրդողանը մեկ ռուսներից Ս-400-ներ է ձեռք բերում, հետո Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնում՝ Արցախի հետ կապված, մեկ էլ փորձում է այնպիսի դիրք բռնել, որը ձեռնտու է ՆԱՏՕ-ին։ Էրդողանի վարած նման հակասական քաղաքականությունը դուր չի գալիս ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Ռուսաստանին։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի՝ օրերս արած հետևյալ հայտարարությունը, թե Ռուսաստանն ու ահաբեկչությունը հանդիսանում են ՆԱՏՕ-ի երկու գլխավոր սպառնալիքները»։
«Նման քաղաքականությունը բերելու է նրան, որ Էրդողանն իր ընտրազանգվածի մոտ կորցնելու է այն վստահությունը, որն ուներ առաջ։ Ի վերջո, Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր և իր քաղաքականության շատ ասպեկտներ պետք է համաձայնեցնի ՆԱՏՕ-ի շահերին, բայց վերջերս Էրդողանը հայտարարեց, որ վետո է դնելու Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության վրա։ Այս ամենն ավելի է թեժացնելու էրդողանի թիմակիցների և գյուլենականների միջև պայքարը, և Թուրքիայում սպասվող ընտրությունները ցույց կտան, թե ինչքանով է ընկել Էրդողանի վարկանիշը։ Այն, որ բավականին անկում է գրանցվել, ակնառու է»,-ասաց Խուդավերդյանը։
Թուրքագետի դիտարկմամբ՝ վերջին տարիներին Էրդողանը փորձում է քաղաքական հավասարակշռություն ստեղծել Թուրքիայի վարած քաղաքականության մեջ՝ մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիայի երկակի խաղը, Խուդավերդյանի համոզմամբ, երկար չի կարող հանդուրժվել։
«Վերջին տարիներին Էրդողանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ Ռուսաստանի դեմ բացահայտ թշնամանքը չնկատվի։ 2011-ին, երբ Էրդողանին հանձնարարվեց մտնել Սիրիա, Պուտինը հայտարարեց, որ եթե թուրքական զորքերը մտնեն Սիրիա, ապա ռուսները կհամարեն, որ նրանք մտել են Մոսկվա։ Դրանից հետո Էրդողանն այլևս ակնհայտ հակառուսական քայլեր չարեց և փորձում էր վարել այնպիսի քաղաքականություն, որ ՌԴ-ին բացահայտ չհակասի։ Բայց այդ երկակի քաղաքականությունը երկար չի կարող տևել․ նրանից պահանջելու են հստակ դիրք բռնել»,-նշեց թուրքագետը։
Խուդավերդյանի համոզմամբ՝ Էրդողանի վարչակարգը ներկայումս փորձում է Ռուսաստանի հետ միասին Հարավային Կովկասում վարել այնպիսի քաղաքականություն, որը կշրջանցի Արևմուտքին։ Տարածաշրջանային հարցերն առանձին լուծելու Էրդողանի մտադրությունը, թուրքագետի կանխատեսմամբ, միայն կարագացնեն Թուրքիայում իշխանությունը փոխելու՝ Արևմուտքի գործողությունները։
«Չմոռանանք 2016-ի Թուրքիայում տեղի ունեցած հեղափոխության փորձը, որը թեկուզ չստացվեց, սակայն, ինչպես գյուլենականներ են ասել՝ եթե 2016-ին չի ստացվել, դա դեռ չի նշանակում, թե նոր հեղափոխության փորձ չի լինելու։ Արևմուտքն ամեն ինչ անելու է, որ Թուրքիայում հնարավորինս շուտ տեղի ունենա իշխանափոխություն»,-եզրափակեց թուրքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից