ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ. նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն 06/13/2022 19:58 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակը։
2004 թվականից Հայաստանում գործունեություն իրականացնող Սինոփսիս Արմենիա ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում:
Ընկերությունը հյուրընկալել է մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021թ.Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանին, ով Հայաստան է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և Գործարարության օրեր» միջոցառման շրջանակում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել և շնորհավորել է հայազգի գիտնականին: Այնուհետև նրա և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Սինոփսիս Արմենիա ընկերության Ուսումնական կենտրոնում, ծանոթացել զարգացման և կրթական ծրագրերին, զրուցել ուսանողների հետ։ Երվանդ Զորյանը ներկայացնելով կրթական ծրագրերը, նշել է, որ բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթության ոլորտում։ Նա նշել է, որ նման այցելությունները շատ կարևոր են: «Առանձնահատուկ պատիվ և երջանկություն է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և հանրաճանաչ հայորդի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանին»,- նշել է նա:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը՝ նվիրված Արդեմ Փաթափությանի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում գիտության ոլորտի զարգացմանը:
Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է.
«Առաջին անգամ է հայ գիտնականն արժանանում Նոբելյան մրցանակի և ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս հաջողությունը մեր ազգային մեծագույն նվաճումներից մեկն է:
Մենք կարող ենք ներկայանալ աշխարհին միայն բարդագույն ինժեներական տեխնոլոգիական խնդիրների լուծման հնարավորություններով և իհարկե տարբեր ոլորտներում Արդեմ Փաթափությանի նման համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանցով»:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին ասել է, որ հայազգի գիտնականի գրանցած հաջողությունը վառ օրինակ է, թե «ինչպես կարող ենք մեր գիտելիքով աշխարհին ներկայանալի դառնալ»:
«Կարծում եմ սա մեծ խթան է լինելու Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման համար:Մենք հպարտանում ենք Ձեզնով: Կարծում եմ, որ սա լավագույն օրինակն է, թե ինչպես է հնարավոր գիտության միջոցով ավելի հայտնի դառնալ աշխարհում»,- ասել է նախագահը:
Անդրադառնալով առկա խնդիրներին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Մենք շատ ենք սիրում երազներով ապրել: Մենք նաև նույն կերպ ուզում ենք քաղաքականությամբ զբաղվել և քաղաքականություն ձևավորել: Սա էլ իր հերթին խանգարում է մեզ մի կարևոր հանգամանք արձանագրել, որ կա իրականություն, որի հետ չենք ուզում առերեսվել: Մենք չենք ուզում հասկանալ կամ ընդունել, որ այն ինչ պետք է արվի, մենք ինքներս պետք է անենք, մենք ուղղակի որևէ մեկի վրա հույս դնելու իրավունք չունենք: Մենք ինքներս պետք է կերտենք մեր ապագան, մեր առօրյան կարգավորենք, զարգացնենք մեր հնարավորությունները, մեր ներուժը:
44-օրյա պատերազմը դրա լավագույն ապացույցն է: Մենք չկարողացանք գնահատել 1994-ից հետո մեզ տրված հնարավորությունը: Մենք պետք է գնահատենք այս իրականությունը, ընդունենք և ասենք, որ մեղավորը մենք բոլորս ենք, խոսքը միայն իշխանության, կառավարության մասին չէ, այլ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: Մենք չկարողացանք այդ ժամանակը գնահատել, փոխել մեր տնտեսությունը, մեր մտածելակերպը: Հիմա մենք այլ հնարավորություն չունենք, մենք պետք է կարողանանք միասին առաջ գնալ: Դա անելու համար պետք է ուղղակի հասկանանք, թե ուր ենք գնում, ինչ նպատակներ է մեր առջև դրված,- ասել է նախագահ Խաչատուրյանը: -Այսօրվա օրն այդ առումով խորհրդանշանական է: Մենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ, մենք այլ ընտրություն չունենք: Մենք այլևս ժամանակ չունենք, քանի որ ամեն օր հետ ենք ընկնում, եթե առաջ չենք նայում:
Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր պետությունը կերտելու և զարգացնելու բանալին մեր ձեռքում է: Մենք պետք է հստակ սահմանենք, թե ինչ պետություն ենք ուզում ունենալ, ինչպես ենք պատկերացնում մեր ապագան, և այստեղ բոլոր գործոնները պետք է հաշվի առնվեն»:
Հանրապետության նախագահը նշել է նաև, որ Սփյուռքի ներուժն օգտագործելու հնարավորությունների մասին պետք է հաճախակի բարձրաձայնվի:
«Այն պատկերացումները, որ կային փոխվել են: Այսինքն՝ Սփյուռքին այլևս չպետք է նայել միայն որպես օգնության մի օղակ կամ հնարավորություն: Ո՛չ: Սփյուռքը պետք է մասնակցի մեր երկրի բարեփոխումներին, և մենք պետք է հուշենք թե ինչպես, պետք է դա անենք հավասարը հավասարի նման, ոչ թե հյուրի կամ հրավիրվածի կարգավիճակով»,- ասել է նախագահը:
Եզրափակելով խոսքը Վահագն Խաչատուրյանը կրկին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ընդգծել, որ նման միջոցառումներն իսկապես իրենց նպաստն են ունենում եղածը գնահատելու, նոր գաղափարներ հղացնելու և ապագա ծրագրեր նախանշելու գործում:
Միջոցառման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով նախագահ Խաչատուրյանը և Արդեմ Փաթափությանը զրուցել են ներկաների հետ, անդրադարձել տարբեր հարցերի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ