ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրճարանը ճանապարհի երթևեկելի հատվածի հաշվին մեծացրել է իր տարածքը` նեղացնելով ճանապարհն ու ստեղծելով վթարային իրավիճակ (տեսանյութ) 06/12/2022 19:06 | ԼՐԱՀՈՍ
Պուշկինի 31 հասցեում գտնվող «Դե Անջելո» սրճարանը ճանապարհի երթևեկելի հատվածի հաշվին՝ մեծացրել է իր տարածքը` դժվարություններ ստեղծելով երթևեկության համար:
«Փաստինֆո»-ն դիմեց Երևանի քաղաքապետարան` պարզելու, թե երբ է շինթույլտվությունը տրվել ու արդյոք քաղաքաշինական, ճանապարհաշինարարական նորմերին չի հակասում ճանապարհի հաշվին սրճարանի կառուցումը: Քաղաքապետարանից հաստատեցին «Փաստինֆո»-ի արձանագրած խախտումը:
«Ամառային ամիսներին՝ նկատի ունենալով զբոսաշրջային ակտիվ հոսքը մայրաքաղաք, Երևանի ավագանու թույլտվությամբ՝ մի քանի առևտրային գործունեություն ծավալող սրճարաններին տրվում է ժամանակավոր գործունեություն ծավալելու թույլտվություն, բայց տվյալ սրճարանի դեպքում գործ ունենք մի դեպքի հետ, երբ քաղաքապետարանի կողմից տրված էսքիզային տարբերակը խախտվել է և տնտեսվարող սուբյեկտը նախատեսվածից ավելի է տարածել իր գործունեության շրջանակը՝ ներգրավելով հատվածներ, որոնք էսքիզային տարբերակում չեն եղել հաստատված: Սրանից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը վարչական վարույթ է հարուցել, որի շրջանակներում տնտեսվարողն առաջիկայում կհրավիրվի քաղաքապետարան՝ բացատրություն տալու: Անկախ ամեն ինչից՝ վարչական վարույթի սահմանված չափը 100.000 դրամ՝ տվյալ տեսակի օրինախախտման համար»,-հայտնեցին քաղաքապետարանից:
Մեզ քաղաքապետարանից վստահեցրին, որ սրճարանը պարտավորվելու է վերականգնել տարածքը՝ ըստ էսքիզային այն տարբերակի, որն իրենց տրվել է և որից պարտավոր էին չշեղվել:
Հետաքրքիր է, որ աշնան ամիսներին իրականացված շինարարությունը «վրիպել է» քաղաքապետարանի աչքից, չեն տեսել, որ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկի հատվածում`ճանապարհը նեղացվել է` լայնացնելով մայթեզրը, որը սրճարանն օգտագործում է որպես սրճարանային տարածք: Այստեղ խնդիրը ամենեւին էլ լայնացրած մայթեզրի օգտագործման նպատակը չէ, այլ, որ դա կատարվել է ճանապարհի` երթեւեկելի հատվածի հաշվին, ինչի հետեւանքով այն այնքան է նեղացել, որ դարձել է դժվարանցանելի` դառնալով վթարի աղբյուր:
Քաղաքապետարանը փաստորեն ոչ թե կանխել է ապօրինությունը, այլ սպասել է, թե երբ պետք է շինարարությունն ավարտվի, սրճարանի ամառային հատվածը ծավալի իր ակտիվ սեզոնային գործունեությունը ու միայն լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հայտնեն, թե հարուցել են վարույթ ու պարտավորեցրել վերականգնել էսքիզային տարբերակը: Կարող ենք փաստել, որ մեր հարցումից հետո նկատել ենք, որ արգելվել է ավտոմեքենաների կայանումը` սրճարանի մոտ` Կողբացի փողոցի կողմից, սակայն ճանապարհի նախնական լայնությունը վերականգնելու ուղղությամբ հունիսի 11-ի դրությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել: Իսկ 100 հազար դրամ տուգանքն ուղղակի ծիծաղելի է թվում ու անհաջող փորձ` արդարացնելու քաղաքապետարանի անգործությունը, որը, ըստ էության, չի վերահսկել շինարարությունը, ավելին հաստատել է վարջնական ակտը` հակառակ պարագայում սրճարանը վերջին մեկ ամսում հնարավորություն չէր ունենա ծավալել գործունեությունը:
Հուսանք քաղաքապետարանը հետամուտ կլինի, որ ճանապարհի երթեւեկելի հատվածը վերականգնվի, եթե, իհարկել, ապօրինությունը չի կատարվել քաղաքապետարանի թողտվությամբ, լուռ համաձայնությամբ, եթե չասենք` կոռուպցիոն համաձայնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ