Թեմաներ
Շաբաթ 10 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/05/2024   15:54 Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է՝ շնորհիվ «Լիսկայի» որդու 10/05/2024   15:47 «Հեզբոլահ»-ի նոր առաջնորդի հետ կապը խզվել է․ «Ալ-Արաբիա»-ն հայտնում է Սաֆիադինի զոհվելու մասին 10/05/2024   15:39 Բաքվից արձագանքել են ՀՀ ԱԳՆ-ին 10/05/2024   14:49 Վերջին հինգ պակաս է. վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու. Վարուժան Գեղամյան 10/05/2024   14:37 Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ջասթին Թրյուդոյի հանդիպումը 10/05/2024   14:34 Անթալիայում ավտոբուսը բախվել է կայանված այլ ավտոբուսի, որում զբոսաշրջիկներ էին. կան տուժածեր 10/05/2024   14:18 Բելգիայի վարչապետի հետ քննարկմանը Փաշինյանն ասել է՝ անընդունելի համարում վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը 10/05/2024   14:00 Նախաքննական մարմինը դեռ չի պարզել, թե ինչպես է 10-ամյա աղջիկը դպրոցում գանգուղեղի կոտրվածք ստացել, ինչը հանգեցրել է մահվան. Դպրոցում ասել են, թե չկան տեսագրություններ 10/05/2024   13:53 Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 10/05/2024   13:48 Ադրբեջանցիներն ական են փնտրում անգամ իրենց հանձնված վարելահողերում. Նազարյան 10/05/2024   13:45 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սատարում է կոնգրեսական հայամետ թեկնածուներին 10/05/2024   13:21 Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով 10/05/2024   13:13 Ինչու՞ է անհրաժեշտ մասնակցել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վաղվա հանրահավաքին. Անանյան 10/05/2024   13:02 Աննա Վարդապետյանն ընդունել է Ղրղզստանի գլխավոր դատախազի տեղակալին 10/05/2024   12:13 Եթե ԱՄՆ-ն վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա․ Ռյաբկով 10/05/2024   12:03 Աննա Հակոբյանը հիմա էլ տղամարդ գործարարներին է իր հետ ընթրիքի հրավիրում. այս անգամ ևս մասնակցությունը 1 մլն դրամ կարժենա 10/05/2024   11:55 Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին 10/05/2024   11:50 Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ուսուցիչներին 10/05/2024   11:44 Հոր ընկերը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել հետը. մանրամասներ իրանցի աղջկա ինքնասպանությունից 10/05/2024   11:26 Հրդեհ նկուղում 10/05/2024   11:16 Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան 10/05/2024   10:47 Դպրոցն այն չէ, ինչ 30 տարի առաջ. Ժաննա Անդրեասյան 10/05/2024   10:38 Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. Անահիտ Մանասյան 10/05/2024   10:20 Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 10/05/2024   10:13 Տերյան փողոցում միմյանց է բախվել 5 ավտոմեքենա.կան տուժածներ 10/05/2024   08:33 Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում․ «Հրապարակ» 10/05/2024   08:30 Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ» 10/05/2024   08:28 Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ» 10/05/2024   08:26 Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ» 10/05/2024   08:22 Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ» 10/05/2024   08:19 «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ» 10/05/2024   08:16 Ով է կտրել 45 բարդին․ «Հրապարակ» 10/05/2024   08:13 Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին տեղից տեղ են տանում. նախարարն ու մարզպետը կոմպետենտ չեն․ «Ժողովուրդ» 10/05/2024   08:11 ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ» 10/05/2024   00:00 Երևանում վարորդն իր «Kia»–ով ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի․ կա 1 զոհ 10/04/2024   23:24 Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բրիջիթ Մակրոնի անունից տրված ընթրիքին 10/04/2024   23:04 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 10/04/2024   22:40 ՔՊ խմբակցության և Կառավարության անդամների մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել 10/04/2024   22:21 Լիբանանի հարավում Իսրայելի հարվածներից 11 փրկարար է զոհվել 10/04/2024   22:00 «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը 10/04/2024   21:42 Ոստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել 10/04/2024   21:28 Արսենյանն ու Լավրովը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր 10/04/2024   21:24 Ամերիաբանկը «Դիջիթեք էսքպո 2024»-ի ֆինթեք գործընկերն է. ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ) 10/04/2024   21:16 Ալիև կոչվածը պետք է հիշի, որ մենք իրեն պետք է պատժենք որպես ռազմական հանցագործի. Կոռնիձորի Արո 10/04/2024   21:05 Դանակահարություն՝ Գյումրիում 10/04/2024   20:50 Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը 10/04/2024   20:38 Իսպանիայում F-18 կործանիչ է կործանվել 10/04/2024   20:24 Telegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառը 10/04/2024   20:11 Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից 10/04/2024   19:55 ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խմբի ղեկավարի ոչնչացման մասին
10/04/2024   16:15 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի 10/04/2024   17:33 278 ուղևորներով նավը շուռ է եկել. 78 մարդ մահացել է. տեսանյութում երևում է ողբերգական պահը 10/04/2024   20:50 Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը 10/04/2024   13:18 «Կյաժ Աշոտի» սպանության գործով կալանավոր Կոկոյի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել. Ով է նրան օգնել փախուստի հարցում 10/03/2024   19:08 Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով դատավարությունը վտանգված է. Ինչ է սպասվում գործը քննող դատավորին 10/04/2024   15:25 Ալիևն ասել է, թե Հայաստանը օրը տաս անգամ ամենաբարձր մակարդակով դիմում էր Ռուսաստանին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը 10/05/2024   11:44 Հոր ընկերը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել հետը. մանրամասներ իրանցի աղջկա ինքնասպանությունից 10/03/2024   17:26 Որ հիվանդությունների դեպքում է օգտակար նուռը 10/04/2024   21:16 Ալիև կոչվածը պետք է հիշի, որ մենք իրեն պետք է պատժենք որպես ռազմական հանցագործի. Կոռնիձորի Արո 10/03/2024   22:54 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/04/2024   23:04 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 10/04/2024   18:20 Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևին 10/04/2024   18:47 Պետք է պատրաստ լինել հակառակ տեսակետ լսելուն 10/04/2024   18:33 «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած և ածելի կուլ տված կալանավորը մեղադրվում է կնոջ բռնաբարության և նրա ոսկյա իրերը հափշտակելու մեջ 10/04/2024   11:20 ԲԴԽ-ն դադարեցրեց Վահե Միսակյանի լիազորությունները 10/03/2024   22:11 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/03/2024   20:23 Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն 10/03/2024   19:44 Ընդդիմությունը երեկ ցույց տվեց, որ ասելիք չունի և անպատրաստ քայլերով պարզապես գոլորշի է բաց թողնում. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ) 10/05/2024   15:54 Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է՝ շնորհիվ «Լիսկայի» որդու 10/03/2024   18:25 Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը

Հերթականը՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկներից». «Փաստ» 06/11/2022   11:48  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Վերջին օրերին, հակաիշխանական հանրահավաքների և ներքաղաքական իրավիճակի հետ կապված, իշխանությունը ակտիվացրել է իր տիրապետության տակ գտնվող բոլորին՝ ինչ հնարավոր է, սկսած 2018 թվականից «քնեցրած» սոցցանցային ֆեյքերից մինչ տարատեսակ պաշտոնյաների, որոնք լծվել են ընդդիմադիր շարժումը վարկաբեկելու, վիրավորանքներ շաղ տալու, հանրահավաքների մասնակիցներին աշխատանքից հեռացնելու և այլ ճնշումներ գործադրելու «սուրբ» գործին։ Այստեղ քիչ չեն նաև «Հռոմի պապից ավելի կաթոլիկները», որոնք փորձում են իրենց լուման ներդնել նշյալ «առաքելությանը»:

Ի մասնավորի, հեռահաղորդակցության լիցենզիաներ տվող և վերահսկող մարմնի՝ ՀՌՀ նախագահն էլ, կարծես, իր լիազորությունների շրջանակում է փորձում իշխանությունների՝ գնալով մեծ թափ ստացող քաղաքական բռնաճնշումների «գործին» իր աջակցությունը բերել, այդ թվում՝ այդ ակցիաները լուսաբանող հեռուստաընկերությունների վրա «մատ թափ տալու» մասով։ Մասնավորապես, հունիսի 3-ի Պռոշյան-Դեմիրճյան հատվածում ոստիկանական ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ բռնի գործողությունների, անգամ հատուկ միջոցներ կիրառելու ֆոնին, Հակոբյանը գրառում է անում, թե պետք է լիցենզիայից զրկել 2 հեռուստաընկերության։ Համացանցում միանգամից համոզմունք հայտնեցին, որ խոսքը «5-րդ ալիք» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքների մասին է, որոնք, ի տարբերություն իշխանական ազդեցության տակ գտնվող ալիքների, ակտիվ լուսաբանել են հակաիշխանական և քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Ուշագրավ է, սակայն, որ ինչպես հենց այդ օրն էր հայտնի դարձել, «5-րդ ալիքն» ունեցել է տեխնիկական վթար և ստիպված ցուցադրել է մի շարք ֆիլմեր, որպեսզի գոնե եթերը չընդհատվի, իսկ կառավարական ամառանոցների դարպասների մոտ իրադարձությունների մասին տեսանյութեր ցույց է տվել մեկ օր անց, երբ վերականգնել է իր տեխնիկական հնարավորությունները վթարից հետո։ Ստացվում է՝ Տիգրան Հակոբյանը այդ պահին գրում է մի բանի մասին, որը չէր էլ եղել։ Դեռ մի կողմ դնենք, թե Հակոբյանն արդյո՞ք իրավունք ունի հեռակա ու հրապարակային սպառնալու մասնավոր հեռուստաընկերություններին, գրաքննելու: Ոչ պակաս էական է ՀՌՀ նախագահի ընդգծված իշխանահաճո վերաբերմունքը և ցույց տալը, թե որքան լավ է «աշխատում»։

Իհարկե, վերը նշված ձգտումների մասով: Այնուհետ հանձնաժողովը տարածում է հաղորդագրություն, ապա և Հակոբյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշում է, թե «Երկիր Մեդիան» էլ սերիալ է ցույց տալիս, որտեղ «համամարդկային արժեքների նսեմացում և վարկաբեկում է» ցույց տրվում, կա հայհոյանք և այլն։ Այս սերիալի հետ կապված հեռուստաընկերության տնօրենը մանրամասն մեկնաբանություն տվել է, ավելացնելու կարիք հաստատ չկա: Այս ամենը հիմք է տվել շատ-շատերին պնդելու, որ գործ ունենք կոնկրետ քաղաքական վերաբերմունքի և քաղաքական նկատառումներով հեռուստաընկերությունների վրա ճնշում գործադրելու ցանկության հետ: Ի դեպ, «չար լեզուներն» ասում են, որ Տիգրան Հակոբյանը ժամանակին շատ էր հարգում ու գնահատում Սերժ Սարգսյանին:

Ռոբերտ Քոչարյանի մասին նույնպես բավականին հարգանքով է արտահայտվել: Հիմա, փաստացի, ակտիվորեն ի ցույց է դնում իր «նիկոլասիրությունը»: Իհարկե, ապրել պետք է, գուցե նաև շատ զարմանալի չէ, որ բարձր պաշտոն զբաղեցնող մեկի մերձավորները նորմալ պաշտոնների են անցնում, ասենք, ԱԳՆ-ում կամ օրվա իշխանության ներկայացուցչի հետ ասոցացվող բանկում: Սակայն, երևի թե, անկախ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, առավել ևս՝ նախագահը, այդ հանձնաժողովի իրավասության և հենց անկախության հիմքերում պետք է լինի, այլ ոչ թե մտնի քաղաքական դաշտ ու «հաթաթաներ» տա մասամբ իր ղեկավարած կառույցի վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություններին:

Հ.Գ. - Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին: Ընդ որում, բերման էին ենթարկել ոչ թե տանից, ոչ թե փողոցից, այլ հենց հեռուստաընկերությունից, ցուցադրաբար, աշխատակազմի ներկայությամբ: Ավելին, խոսքը մոտ երկու տարի առաջվա վաղեմություն ունեցող չափազանց կասկածելի մի քրգործի մասին է: Դե, ինչպես ասում են, պատահականություններ չեն լինում...»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11.06.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:49 07/06/2022  |  ԼՐԱՀՈՍԱմեն անգամ, երբ Տիգրան Հակոբյանը խոսում է թալանից, հիշում եմ իրա թալանած 145 միլիոն դրամը․ Տիգրան Քոչարյան
13:22 13/07/2021  |  ԼՐԱՀՈՍՉկարգավորված խոսքի ազատությունը վատ հետևանքների է հանգեցնում. Տիգրան Հակոբյան
18:32 14/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Գրաքննումն արգելվում է. ՀՌԱՀ-ը՝ Հ1-ին
14:47 26/05/2021  |  ԼՐԱՀՈՍՄի շարք ԶԼՄ-ներ սպասարկում են քաղաքական ուժերի և անհատների շահերը. Տիգրան Հակոբյան
21:17 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ոստիկանները այցելել են Արմնյուզ հ/ը եւ արձանագրություն են կազմել եթերում դիմակ չկրելու համար. ՀՌԱՀ նախագահ
20:09 29/04/2020  |  ԼՐԱՀՈՍԵրբ ենք եթերը «մաքրելու» «մկրատով բերանը ճղեմ» արտահայտություններից. Հովհաննես Հովհաննիսյան
21:23 31/01/2020  |  ԼՐԱՀՈՍՌԴ դեսպանության այսօրվա հայտարարության մասին. ՀՌՀ նախագահ
17:34 27/02/2018  |  Արտակարգ պատահարներՀայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դիակը. նշանակվել է փորձաքննություն
13:38 27/02/2018  |  Արտակարգ պատահարներ55-ամյա քաղաքացու դին ջրափրկարարները հայտնաբերեցին «Սիսուան» ռեստորանի մոտակայքում
09:03 16/09/2016  |  ՄամուլՀՌԱՀ նոր անդամ Տիգրան Հակոբյանի նկատմամբ տարիներ առաջ հարուցված քրեական գործը ոչ միայն կարճվել է, այլև մարվել անցած տարի. «Հրապարակ»

Արխիվ

[]