ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լավ է, որ բերման ենթարկելիս Բագրատ Եսայանին չեն փռել ասֆալտին՝ հենց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության առջև». Ավետիք Իշխանյան 06/10/2022 20:36 | ԼՐԱՀՈՍ
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն ներխուժելը մեկ անգամ ևս հաստատում է հենց հեռուստաընկերությանը նվաստացնելու ԱԱԾ-ի ընդգծված միտումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի ձերբակալությանը։ Ավելին, ըստ նրա, Հայաստանում, հիմա արդեն, նմանօրինակ որևէ երևույթի վրա չի կարելի զարմանալ։
Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան ԱԱԾ-ն ներխուժել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն ու իր աշխատասենյակից բերման ենթարկել հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Վերջինիս փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնել է, որ Բագրատ Եսայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38 -225 ֊րդ հոդվածի 2 -րդ մասով և 164-րդ հոդվածի 1 -ին մասով։ Քննիչը ներկայացրել է նրան կալանավորելու միջնորդություն։
Ավետիք Իշխանյանը նկատում է՝ անօրինականություններն ու կամայականություններն իշխանության կողմից, արդեն, ամենօրյա բնույթ են կրում. վերջին չորսը տարիների ընթացքում լսել և ականատես ենք եղել բազմաթիվ այդպիսի դեպքերի։ «Ինչպես նախորդ բոլոր քաղաքական գործերը, սա, նույնպես, հրահանգով կատարված գործ է, այս առնչությամբ ես կասկածներ չունեմ, իսկ հրահանգը գալիս է վերևից՝ անձամբ վարչապետի կողմից»։
Խոսելով Բագրատ Եսայանի ձերբակալման պատճառների մասին՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մի քանի վարկած է առաջ քաշում. «Առաջին պատճառն այն է, որ Բագրատ Եսայանը հանդիսանում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ղեկավարը, իսկ այդ հեռուստաընկերությունն, իր որդեգրած հստակ քաղաքականությամբ, ցույց է տալիս ընդդիմության ողջ գործունեությունն, ինչպես նաև՝ իշխանությունների անօրինականությունները։ Սրան գումարվում է նաև այն, որ Բագրատ Եսայանը Դաշնակցության անդամ է, իսկ Դաշնակցությունը հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկն է այսօր։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ընդդիմությունն, արդեն մեկ ամսից ավելի, բողոքի ակցիաներ է իրականացնում, ուրեմն, այս ամենը համատեղելով, կարող ենք եզրակացնել՝ հրահանգը է տրված ՝ մի կողմից՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին և քաղաքացիներին ահաբեկելու, մյուս կողմից՝ ընդդիմադիր լրատվամիջոցներին, ինչպես նաև՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին այս կերպ մեկուսացնելով, սաստելու համար։ Փնտրել այս գործերում իրավական որևէ հիմնավորումներ, ուղղակի անիմաստ է»։
Նկատառմանը, թե, բառացիորեն օրեր առաջ, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում անդրադարձել էր ԶԼՄ-ների՝ վերջին շրջանի գործունեությանը՝ մասնավորապես նշել էր, թե երկու հեռուստաընկերության՝ այդ թվում նաեւ՝ «Երկիր մեդիայի» աշխատանքը պետք է հավելյալ ուշադրության արժանանա՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պատասխանում է՝ իհարկե, Բագրատ Եսայանի ձերբակալությունը չի կարող բխել Տիգրան Հակոբյանի ելույթից, սակայն, Տիգրան Հակոբյանը կամ հանձնարարություն է կատարում, կամ, լինելով այնպիսի անձնավորություն, ով շատ լավ զգալով ի՞նչ է ցանկանում իշխանությունը, պարզապես, սեփական նախաձեռնությամբ, քծնանքի հատուկ ժեստ է կատարել։
Հարցին՝ ի՞նչ միտում կամ հաղորդագրություն է ցանկանում փոխանցել ԱԱԾ-ն՝ լրատվամիջոցի ղեկավարին, առանց նախնական ծանուցման, բերման ենթարկելով հենց աշխատավայրից, այն է՝ լրատվամիջոցի իր աշխատասենյակից, այն պարագայում, երբ քրեական գործը, որով Բագրատ Եսայանին բերման են ենթարկել, բացարձակապես ոչ մի առնչություն չունի նրա հեռուստատեսային գործունեության հետ՝ Ավետիք Իշխանյանը պատասխանում է՝ սա հերթական ցուցադրական ահաբեկումն է. «Այս ամենը հատուկ ցուցադրական նվաստացման նպատակով է արվում։ Այո, Բագրատ Եսայանին ծանուցագիր չեն ուղարկել։ Ներխուժել հեռուստատեսություն, որի նկատմամբ իրենք հատուկ ատելությամբ են լցված, սա մեկ անգամ ևս հաստատում է հենց հեռուստաընկերությանը նվաստացնելու նրանց ընդգծված միտումը։ Միաժամանակ, Բագրատ Եսայանին նվաստացնելու համար սա ցուցադրական շոու էր։ Դեռ լավ է, որ նրան բերման ենթարկելուց, գոնե, չեն փռել ասֆալտին՝ հենց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության առջև, պետք է գոհ լինենք սրա համար»,- կիսահեգնական տոնով հավելում է իրավապաշտպանը։
Պատասխանելով հարցին՝ վերոշարադրյալ դեպքերն իրավապաշտպանին չե՞ն հիշեցնում արդյո՞ք 90-ականների տխուր դեպքերը, երբ Դաշնակցություն կուսակցությունը կրկին տարատեսակ հալածանքների և զրկանքների էր ենթարկվում օրվա իշխանության կողմից, Ավետիք Իշխանյանը նկատում է՝ իհարկե, կարելի է զուգահեռներ տանել, սակայն, ինքը համոզմունք ունի, որ այսօրվա իշխանությունները գերազանցել են նույնիսկ 90- ականների կատարված վայրագությունները։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ