ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իգոր Խաչատուրովը, եւ առհասարակ Խաչատուրովների ընտանիքը, շատ խանգարում են Ադրբեջանին. Ադրբեջանը վախենում է.Վարդևանյան (տեսանյութ) 06/10/2022 16:40
Իգոր Խաչատուրովը, եւ առհասարակ Խաչատուրովների ընտանիքը, շատ խանգարում են Ադրբեջանին։ Ադրբեջանը վախենում է, նույնիսկ իրենց դասագրքերում են գրում, որ այսպիսի վտանգավոր հայ գեներալներ են եղել, որոնք թուրքերին սպանել են, ահաբեկել են, իսկ օրվա իշխանությունները ինչու են վախենում։ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ չբացառելով, որ Իգոր Խաչատուրովի ապօրինի կալանավորումը եղել է ադրբեջանական պատվեր։
Պատգամավորի արձանագրմամբ՝ Խաչատուրովը մեղադրվում է բացառապես ոստիկանի ցուցմունքի հիման վրա։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյան եւս նախկինում դատապարտվել էր կարծես հենց 316-րդ հոդվածով (ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար-խմբ.)՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքի հիման վրա։ Դա եղե՞լ է արդար։ Ո՛չ։ Դա եղել իրավունքի խախտում։ Այո՛։ Գ.Ջհանգիրյանը հենց իր մաշկի վրա է զգացել դա եւ վերջերս էլ Վճռաբեկ դատարանի կողմից արդարացվել է։ Հիմա ինքը լինելով դատական համակարգի պատասխանատու, տեսնում է, որ, օրինակ, 44-օրյա պատերազմի մասնակից, հայրենասեր, բանակի պատիվը բարձր պահած Խաչատուրովների ընտանիքի ներկայացուցիչը, որի հարազատ եղբայրը՝ Գրիգորի Խաչատուրովը , որի մասին այս իշխանությունները խոսում էին հուլիսյան փառապանծ մարտերի մասին, ձերբակալված է նույն գործելաոճով՝ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Արդյոք լա՞վ է զգում Գ.Ջհանգիրյանը, որը ինքը լինելով այդ դատական համակարգի ղեկավարը, այդ գործելաոճը ծաղկում է»,- հայտարարել է Վարդեւանյանը ու նշել, որ մի քանի տարի առաջ նման բան չէիք տեսնի, որ զուտ ոստիկանի ցուցմունքի վրա մարդ ձերբակալվեր եւ կալանավորվեր։
Ընդ որում, Վարդեւանյանի փոխանցմամբ, ցուցմունքն այն մասին է, որ Իգոր Խաչատուրովը նրան հարվածել է։ «Կարծում եմ, եթե Իգոր Խաչատուրովը հարվածեր կոնկրետ այդ ոստիկանին, ապա նա կունենար միջին մարմնական վնասվածք, իսկ նա չունի։ Այլ կերպ ասած՝ ապացույց էլ չկա, տեսանյութ էլ չկա»,- նշել է Վարդեւանյանը։
Այդուհանդերձ, Իգոր Խաչատուրովին Սարյան փողոցից, ուժի կիրառմամբ բերման են ենթարկել, ինչի մասին, նրա կարծիքով, Գ.Ջհանգիրյանը տեղյակ է եղել։ Գործն էլ մակագրվել է Շրջակա միջավայրի նախկին նախարարի նախկին տեղակալ Տիգրան Սիմոնյանին, որը հիմա դատավոր է։
«Նա ունի շատ պարզ պարտականություն։ Պետք է եռօրյա ժամկետում մտնի Վերաքննիչ դատարան, այնտեղ տեղակայված նիստերի դահլիճներից մեկում՝ դրոշի ու զինանշանի ներքո, նիստը բացի։ Այսօր փաստաբան Միհրան Պողոսյանը մտել է նիստերի դահլիճ, սակայն Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել»,- մանրամասնել է Վարդեւանյանը։
Լրագրողին հարցին, թե իրականում Իգոր Խաչատրյանը ինչո՞վ է խանգարում իշխանություններին, քանզի ամեն կերպ փորձում են կալանքը երկարաձգել, Արամ Վարդեւանյանը պատասխանել է.
«Կարող եմ ասել, որ Իգոր Խաչատուրովը, եւ առհասարակ Խաչատուրովների ընտանիքը շատ խանգարում են Ադրբեջանին։ Ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը վախենում է, նույնիսկ իրենց դասագրքերում են գրում, որ այսպիսի վտանգավոր հայ գեներալներ են եղել, որոնք թուրքերին սպանել են, ահաբեկել են, իսկ օրվա իշխանությունները ինչու են վախենում։ Չեմ բացառում, որ դա լինի ադրբեջանական պատվեր։
Ես հիշում եմ, թե ինչպես Գ.Ջհանգիրյանը ԱԺ-ում ակնածանքով խոսում Մանվել Գրիգորյանի մասին որպես պատերազմի մասնակցի, որպես հաղթանակներ արձանագրածի։ Ի դեպ, նաեւ հենց ցավով էլ նշում էր նրա մահվան մասին»,- հայտարարել է Վարդեւանյանն ու ավելացրել. «հիմա ուզում եմ դիմել Գագիկ Ջհանգիրյանին՝ նորմա՞լ է, որ դատավորը փախչի դատարանից։ Երևի թե, ինչ-որ բարդույթներ ունի։ Ինքը երեւի գիտակցում է, որ Իգոր Խաչատուրովը չի կարող երկար մնալ կալանքի տակ, բայց մյուս կողմից՝ ինքն էլ է տեղյակ, որ Ադրբեջանը շատ կուզենար, որ Իգորը մնար կալանքի տակ։ Այսպիսի խնդիրներ կան։ Բայց դա ինչ կապ ունի իրավունքի հետ։ Գրված է վերաքննիչ քրեական դատարան, օրինակ, եթե գրված լիներ քաղաքական հարցերի քննության դիտարկման կամ կալանքի տակ քաղաքական հարցերով պահելու վայր, կհասկանայինք, չէինք գա այստեղ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ