ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր հանցագործություն կատարելու հավանականության անտեսմամբ կայացված դատարանի որոշման արդյունքում անձն ազատվել է կալանքից և նոր հանցանք կատարել 06/10/2022 17:43 | Քրեական խրոնիկոն
Արձանագրվել է հերթական դեպքը, երբ վարույթն իրականացնող քննիչի կամ դատախազի կողմից կալանքի հետ կապված միջնորդություններով կալանավորման հիմքերի առկայության վերաբերյալ ներկայացված պատշաճ հիմնավորումների, փաստարկումների պարագայում դատարանի որոշման արդյունքում մեղարդյալը, հայտնվելով ազատության մեջ, կատարել է նոր հանցանք:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2022թ. հունիսի 4-ին Ա. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ նա քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի միջոցով ԻԻՀ մի քաղաքացու 490.000 ՀՀ դրամ գումար տալով, վերջինիս դրդել է ՀՀ պետական սահմանով` մաքսանենգ ճանապարհով իրեն իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ: 2022թ. հունիսի 1-ին Ագարակ քաղաքի և ԻԻՀ պետական սահմանի մոտ առկա առաջին չգործող թունելի մոտ, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 86.9 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Առաջադրված մեղադրանքում Ա. Բ.-ն իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում, սակայն պարզվել է, որ մինչ այդ, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող այլ քրեական գործով Ա. Բ.-ն 2021թ. դեկտեմբերի 7-ից ներգրավված է որպես մեղարդյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
2021թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն հետագայում դատարանը մերժել է կալանավորման ժամկետը երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, և անձն ազատ է արձակվել:
Հետագայում այս որոշումը ՀՀ դատախազությունը բողոքարկել է նաև ՀՀ վերաքննիչ դատարան, որը մերժել է բողոքը:
Դատարանները, շեշտը դնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության ընթացքն ապահովելու հարցում պատշաճ ջանասիրություն չցուցաբերելու անհիմն հանգամանքի վրա՝ անտեսել են միջնորդություններով մանրամասն ներկայացված՝ կալանքի հիմքերի, մասնավորապես՝ ազատության մեջ մնալու դեպքում նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականության և այդ պարագայում ցանկացած այլ խափանման միջոցի կիրառման պարագայում մեղադրյալի պատճշաճ վարքագիծը երաշխավորելու անհնարինության մասին փաստական տվյալները: Մասնավորապես՝ անտեսվել է այն հանգամանքը, որ Ա. Բ.-ն մինչ այդ առանձնապես ծանր հանցագործություն (բանդիտիզմ) կատարելու համար դատապարտվել է ազատազրկման 13 տարի ժամկետով և ենթադրյալ ծանր հանցագործության համար այդ պահին մեղադրվում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո:
Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ինչից հետո, փաստորեն, գտնելով ազատության մեջ, նա կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցության և առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության վերոնշյալ հանցավոր արարքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ