Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

ՔՊ-ում որոշել են չներել «անառակ որդիներին». «թռնողները» ուզում են վերադառնալ. «Հրապարակ» 06/09/2022   09:53  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սեպտեմբերյան համագումարին ընդառաջ, իշխող թիմում կրքերը եռում են։ Համագումարում, ինչպես հայտնի է, ՔՊ նոր վարչություն պետք է ընտրվի։ Բանն այն է, որ վարչության անդամության համար որոշ ՔՊ-ականների առաջադրումը խուլ դժգոհություններ է առաջացրել կուսակցական վերնախավում։ Մեզ հասած տեղեկություններով՝ փորձում են կուսակցության կանոնադրական փոփոխություններով փոքրացնել վարչության կազմն ընտրողների թիվը։

Նախորդ՝ 2019-ի համագումարին վարչության անդամ ընտրողները 336-ն էին, կան խոսակցություններ, որ դրա կեսը, մի բան էլ պակաս են ուզում թողնել։ Թեեւ սկզբում խոսք էր գնում այն մասին, որ ՔՊ բոլոր անդամներն են ընտրելու։

Որքան փոքր լինի ընտրողների կազմը, այնքան կմեծանա նոր վարչության կազմավորման գործընթացի վրա ազդելու, ընտրությունների արդյունքները կանխորոշելու հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է՝ նոր վարչությունում պետք է լինեն ամենավստահելիները, թերեւս սրանով էր պայմանավորված, որ վարչության թվակազմը որոշել էին 6-ով փոքրացնել՝ հասցնել 15 հոգու։

Անգամ սեփական չափորոշիչներն են «նեղ կռուգում» սահմանել՝ վերնախավում պետք է լինեն բացառապես նրանք, ովքեր պատերազմից հետո մի գրամ անգամ չեն մտածել նավը լքելու մասին կամ էլ, ինչպես իրենք են ասում, չեն «թռել» Նիկոլ Փաշինյանի վրայից։ Իսկ «թռչողները» քիչ չեն, որոնք առաջին հայացքից ՔՊ հիմնադիրներից են, սակայն պատերազմից հետո ընդհատակ անցան, ամաչում էին մարդամեջ դուրս գալ եւ կրծքով չէին պաշտպանում պատերազմում պարտված եւ կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանին։ Երբ արշալույսները խաղաղվեցին, եւ Նիկոլ Փաշինյանը նորից ոտքը պնդացրեց, «անառակ որդիները» վերադարձան իշխանամերձ տարածք։

ՔՊ մեր աղբյուրներն ասում են՝ որքան էլ շոկային էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի չառաջադրվելը վարչության անդամի պաշտոնում, սակայն թիմում նրա նկատմամբ նեգատիվն ավելի քիչ է, քան, ասենք, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, իմքայլական նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանի, Տիգրան Ավինյանի եւ այլոց նկատմամբ, որոնք պատերազմից հետո աշխատել են հեռու մնալ Նիկոլ Փաշինյանից՝ փորձելով տարանջատվել աղետաբեր պատերազմի պատճառ դարձած թիմի պարագլխից։

Իսկ հիմա, երբ պարզ է, որ Փաշինյանն աթոռը բաց չի թողնելու, նրանք կրկին փորձում են օգտվել իշխանական բարիքներից։ Սասուն Միքայելյանը, օրինակ, պատերազմից հետո Հանրայինի եթերում հայտարարեց․ «Մե՜ծ սխալներ ա արել Փաշինյանը», հրաժարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդգրկվել ՔՊ ցուցակում։

Իհարկե, ժամանակի հետ ԵԿՄ նախագահը քննադատության սլաքներն ուղղեց ընդդիմության կողմը, թե եթե «30 տարի բանակ սարքած լինեին, այսօր այս վիճակում չէինք լինի», սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը չի կարողանում ներել կուսակցական «դասալիքներին», նա անվերապահ ստրկական ծառայություն է պահանջում եւ գնահատում է նրանց, ովքեր «նեղ պահերին» իր կողքին են եղել։

ՔՊ-ում նաեւ չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված Սասուն Միքայելյանի վերադառնալու ցանկությունը․ հիշենք, որ գործող վարչության կազմում էլ նա չկա, պատերազմից հետո գրեթե չի շփվում Նիկոլ Փաշինյանի հետ։ ՔՊ-ում եզրակացրել են, որ Միքայելյանը փորձում է քավել մեղքերը եւ ցույց տալ, որ պատրաստ է դառնալ Փաշինյանի հավատարիմ զինվորը։

Անվստահություն կա նաեւ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ։ Նա էլ հրաժարվեց մասնակցել արտահերթ ընտրություններին, հայտարարեց, թե գնում է բիզնես ոլորտ, տեւական ժամանակ իրեն հեռու պահեց ներքաղաքական թոհուբոհից՝ չթաքցնելով, որ մերժում է որոշ օլիգարխների՝ քաղաքականություն մտնելը, նկատի ունենալով Խաչատուր Սուքիասյանի եւ Գուրգեն Արսենյանի պատգամավոր դառնալը։

Այսօր նա այն քիչ ՔՊ-ականներից է, որ առանց թիկնազորի շրջում է մայրաքաղաքում, գրեթե ամեն օր այցելում է Երեւանի տարբեր վարչական շրջաններ, հանդիպում բնակիչների հետ։ Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի համար Երեւանը պահելը կենսական նշանակություն ունի, իսկ նման շանս ՔՊ-ականներից ամենից շատ Տիգրան Ավինյանն ունի, ով կարող է պայքարել ընդդիմության թեկնածուի դեմ, նա արդեն Երեւանի քաղաքապետի պաշտոնի հայտարարված թեկնածուն է։

Շատերի համար ընկալելի չէ նաեւ Մխիթար Հայրապետյանի պահվածքը․ նա էլ իբր «հայրենասերների» խմբակից էր, պատերազմից հետո լուրեր էին հասնում, որ մեկուսացել, ինքնամփոփ է դարձել, կուսակցական հավաքների ժամանակ այն քչերից էր, որ Փաշինյանին մեղադրում էր կատարվածի մեջ։ Հայրապետյանն էլ չցանկացավ պատգամավոր դառնալ եւ ընտրացուցակում ամենավերջին հորիզոնականում էր։

Բայց որոշ ժամանակ անց հայտնվեց Փաշինյանի կնոջ կողքին․ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է եւ ՔՊ վարչության անդամ դառնալու ցանկություն է հայտնել։ Ամեն գնով փորձելու են վարչություն անցկացնել Լենա Նազարյանին, որին կուսակցությունում համեմատում են մահապարտի հետ, քանի որ պատերազմից հետո նա էր վարչապետի կնոջ համար փնտրում-գտնում զոհվածների ընտանիքներ, ուր կարող էր այցելել Աննա Հակոբյանը, եւ ինքն անձամբ էլ ուղեկցում էր նրան՝ փորձելով կոտրել իշխանությունների նկատմամբ ատելության մթնոլորտը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09.06.22թ համարում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:30 09/06/2022  |  ՄամուլՔՊ որ պատգամավորներն են «վոյաժների» մեկնել. «Ժողովուրդ»
10:20 07/06/2022  |  ՄամուլԱշտարակի քաղաքապետն անկուսակցական էր, հիմա ՔՊ-ական է դարձել. «Հրապարակ»
10:15 07/06/2022  |  ՄամուլՔՊ-ում լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն. ՔՊ-ականների մի մասը լրիվ «խալաստոյ» վիճակում է. «Իրավունք»
17:30 04/06/2022  |  ՄեկնաբանությունՀավաքի կազմակերպիչները նախօրոք պլանավորել էին սադրել եւ բախում հրահրել ոստիկանների եւ հավաքի մասնակիցների միջեւ` հաշվի չառնելով երեխաների, կանանց եւ տարեցների ներկայությունը.ՔՊ
08:16 04/06/2022  |  ՄամուլՏարբերակներ են մտածում. «Փաստ»
10:03 03/06/2022  |  ՄամուլԿանոնակարգում փոփոխություններ են ծրագրում. հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա. «Հրապարակ»
09:56 03/06/2022  |  ՄամուլՔՊ-ի թեթև ձեռքով Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր դարձած Ղազեյանը սկսել է վրեժխնդիր լինել. «Ժողովուրդ»
09:51 03/06/2022  |  ՄամուլՈրոշ ՔՊ-ականների վոյաժները սկսել են նյարդայնացնել անգամ իրենց թիմին. «Հրապարակ»
20:31 02/06/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխող ՔՊ-խմբակը չի համարձակվում հայտարարել կարմիր գծերի մասին, որովհետև ունեն մեկ բռնապետիկ, որը դարձել է Հայաստանի չարիքը.Աղվան Վարդանյան (տեսանյութ)
09:35 31/05/2022  |  ՄամուլՈվքեր կլինեն ՔՊ վարչությունում եւ ովքեր դուրս կմնան. «Հրապարակ»

Արխիվ

[]