ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու, ավելի քան ակնհայտ է՝ իշխանության ունեցած ռեսուրսներն օր օրի ավելի ու ավելի են մաշվում. Դավիթ Ջամալյան 06/09/2022 19:10 | Քաղաքական
Ռուսաստանը բացահայտ կերպով դիրքորոշում չի հայտնում Հայաստանի ներքաղաքական իրողությունների և ընդդիմության գործողությունների վերաբերյալ, սակայն այն հայտնի թեզը, որ իրենք չենք խառնվում ՀՀ-ի ներքին գործերին արդեն իսկ, լրջագույն ապտակ է գործող իշխանությանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ նշելով, որ իշխանության ունեցած ռեսուրսները, որոնց թվում միայն մի քանի հարյուր ոստիկան է մնացել, օր օրի ավելի են մաշվում։
Նրա փոխանցմամբ՝ ինքն այն հարյուր հազարավոր մարդկանցից մեկն է, որը վայրկյան առաջ սպասում է ազգադավ իշխանություններից ձերբազատվելու իրադարձությանը։ «Միաժամանակ, միշտ լավատես եմ եղել, իսկ լավատեսությունը պետք է հստակ հիմքեր ունենա։ Հետևաբար, ես տեսնում եմ, որ գործող իշխանության հիմքերն օր օրի, ավելի ու ավելի խախուտ ու երերուն են դառնում, ինչը պայմանավորված է և՛ ընդդիմության ձեռնարկած գրագետ գործողություններով, և՛ իշխանության համար աննպաստ աշխարհաքաղաքական իրողություններով ու վերադասավորումներով»,- արձանագրել է փորձագետը։
Ճիշտ է, նրա դիտարկմամբ, ողջ հավաքական Արևմուտքը բացահայտ աջակցում է այս կապիտուլյանտական ռեժիմին, անգամ «ԱՄՆ «դեսպանուհու ցինիկ հայտարարությունից» հետո ականատես եղանք, թե ինչպես Ոստիկանությունն ավելի բիրտ ու լկտի վարքագիծ դրսեւորեց։ Այսինքն՝ ԱՄՆ դեսպանատունն, ըստ էության, կանաչ լույս է վառում՝ խաղաղ, անհնազանդության ցույցերին մասնակցող բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ գործադրելու համար՝ հասկացնելով, որ ամեն ինչ ներվելու է, բայց մյուս կողմից սա հանգեցնում է նրան, որ ըմբոստ ու պայքարող հայրենակիցների շարքերն ավելի ու ավելի են թանձրանում։
Դավիթ Ջամալյանն անձամբ է ականատես եղել հունիսի 3-ին ոստիկանության դրսեւորած բռնի գործողություններին, ու փաստում, որ ականատես է եղել Ֆենոմենալ երևույթների։ «Տասնամյա տղայիս հետ ես եւս հունիսի 3-ին ներկա եմ եղել և մասնակցել Կառավարական առանձնատների մերձակայքում տեղի ունեցած ակցիային։ Այն, ինչ տեսա այնտեղ, բառերով նկարագրելն, ուղղակի, անհնար է։ Ոստիկանները լուսաձայնային նռնակներով կրակում էին մարդկանց վրա, նռնակները պայթում էին մարդկանց գլխավերեւում, և որևէ մեկը, կրկնում եմ, որևէ մեկը տեղից չէր շարժվում, մարդիկ չէին փախչում, մնում էին իրենց տեղերում կանգնած։ Անգամ տասնամյա տղաս տեղից չէր շարժվում, չէր փախչում, չէր վախենում։ Նորից եմ կրկնում՝ սա ֆենոմենալ բան է։ Եթե, անգամ, այս իշխանությունը ջրցան մեքենաներ բերի մարդկանց վրա, դա ոչ միայն չի կոտրելու մարդկանց վճռականությունը՝ պայքարելու իրենց դեմ, այլև ճիշտ հակառակ էֆեկտն է ունենալու իշխանության համար»։
Հարցին՝ ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել ակցիայի մասնակիցների այսօրինակ անկոտրուն վարքագիծը՝ Դավիթ Ջամալյանը նկատում է՝ պատասխանն ավելի քան հստակ է. «Նախ, սա գաղափարի համար մղվող պայքար է, հետո, այս պայքարի հիմքում կանգնած են հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած ազատամարտիկներն ու այն ծնողները, որոնք պատերազմի ժամանակ կորցրել են իրանց համար ամենաթանկը՝ զավակներին։ Հասկանո՞ւմ եք, որ նրանց համար ինչ -որ ձայնային նռնակներ ու այդ նռնակների արձակած ճայթյունները ոչ միայն վախենալու չեն, այլև ծիծաղելի են։ Իսկ բազմահազար մարդիկ, որոնք մասնակցում են այս շարժման ակցիաներին, տեսնելով նրանց ուժն ու վճռականությունը, ոգևորվում և վարակվում են։ Ահա պատճառը, որով պայմանավորված, այս պայքարը չի մարելու, ինչքան էլ, որ այդ մասին խոսում կամ ցանկանում են օրվա կապիտուլյանտական իշխանությունները», - փաստել է Դավիթ Ջամալյանը։
Ըստ բանախոսի՝ եթե անգամ իշխանությունները որոշեն կրակել մարդկանց վրա, ապա դա եւս չի կանգնեցնելու մարդկանց, չի փոխելու իրավիճակը, ընդհակառակը՝ անկառավարելի ռիսկերի առաջ կկանգնեցնի դավադիր իշխանությանը. «Անգամ ԱՄՆ դեսպանատան և հավաքական Արևմուտքի «դաբրոն» ստանալուց հետո, միևնույն է, գործի դրված միջոցները չեն հանգեցնում իշխանությունների համար ցանկալի արդյունքին՝ որպեսզի մարդիկ ահաբեկվեն, վախենան և սրանով շարժումը մարեն»,- արձանագրել է փորձագետը։
Անդրադառնալով իշխանությունների համար աշխարհաքաղաքական ոչ նպաստավոր իրողություններ ստեղծող հանգամանքերին՝ Դավիթ Ջամալյանը նկատել է՝ սա մեծապես կախված է ռուսական կողմի որդեգրած հստակ դիրքորոշման հետ. «Այո, Ռուսաստանը բացահայտ կերպով դիրքորոշում չի հայտնում Հայաստանի ներքաղաքական իրողությունների և ընդդիմության գործողությունների վերաբերյալ, սակայն այն հայտնի թեզը, որ չեն խառնվում ՀՀ-ի ներքին գործերին, սա, արդեն իսկ, լրջագույն ապտակ է գործող իշխանությանը։ Տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցությունն օր օրի ավելի ու ավելի նկատելի է դառնում, ուստի նույնիսկ, լատենտ աջակցություն տեսնելով ընդդիմության հանդեպ, սա արդեն իսկ, խուճապի է մատնում ամեն գնով իրենց աթոռը պահել ցանկացող օրվա իշխանություններին»։
Դավիթ Ջամալյանի խոսքերով՝ այստեղ խիստ տեղին է հիշել նաև ռուսաստանյան հայտնի մեդիամագնատ Գաբրիելյանովի՝ Վոլոդինի հայաստանյան այցի վերաբերյալ վերջին հրապարակումներից մեկն առ այն, որ Փաշինյանը, կարծես թե, ցանկացել է հայտարարության տեսքով ստանալ վերջինիս աջակցությունն՝ իր և իր իշխանության վերաբերյալ։ Սակայն, ըստ Գաբրիելյանովի փոխանցած տեղեկության,Վոլոդինը կտրուկ մերժել է՝ պատճառաբանելով, թե այն, ինչ կատարվում է Հայաստանում, բացառապես այդ պետության ներքին խնդիրներն են, որոնց ինքը, որևէ ձևաչափով, չի անդրադառնալու։
Ամփոփելով թեման՝ ռազմական փորձագետը նկատել է, նույնիսկ Լավրովի հայաստանյան այցով պայմանավորված օրվա իշխանությունները չեն կարող աջակցության որևէ հույս ակնկալել ռուսական կողմից. Ռուսական կողմը հիանալի գիտի այս իշխանությունների հակառուսական էությունը։
«Այն խարդավանքներն ու դավերը, որ այս իշխանությունների կողմից արտաքին ուղղորդմամբ նյութվել են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դեմ, ռուսական կողմը չի մոռացել։ Միաժամանակ, այնտեղ շատ լավ են հասկանում՝ եթե սա մնաց իշխանության, ապա կապիտուլյանտական ծրագիրը մինչև վերջ առաջ է տարվելու, թուրք – ադրբեջանական տանդեմի հետ բոլոր տեսակի պայմանագրերը ստորագրվելու են, այդ թվում նաև՝ Խաղաղության տխրահռչակ պայմանագիրը, որը միտված է նրան, որ վերջին հաշվով բարձրացվելու է ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Հասկանո՞ւմ եք՝ եթե պետությունների միջև որևէ խնդիր չկա, եթե նրանք հաշտ են ու խաղաղ, եթե վրա է հասել, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջանը, ապա ինչի՞ն է ծառայելու կամ ի՞նչ գործ ունի այստեղ տեղակայված ռուսական ռազմաբազան։ Այս ամենը հիանալի հասկանալով՝ ռուսական կողմն, իհարկե, ունի իր դիրքորոշումը՝ կապված հայաստանյան օրվա իշխանությունների հետ։ Ստրատեգիական առումով հակառուսական իշխանությունը չի կարող վայելել ռուսական կողմի աջակցությունը։ Միաժամանակ, նրանք հասկանում են, որ փողոցում պայքարող ուժերը Ռուսաստանի հետ իրական դաշնակցային հարաբերությունների ջատագովն են և, համենայն դեպս, նրանք չեն անում ոչինչ, ինչը թույլ կտա, որպեսզի փաշինյանական իշխանությունն ավելի ու ավելի ամրապնդվի»,- հայտարարել փորձագետը եւ ընդգծել՝ «Դիմադրության շարժման պայքարի ենթատեքստում, առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու, որովհետև ավելի քան ակնհայտ է՝ իշխանության ունեցած ռեսուրսները, որ ավելին չեն, քան մի քանի հարյուր ոստիկանը, օր օրի գնալով ավելի ու ավելի են մաշվում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ