ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհը լուրջ խնդիրներ է ստեղծելու հայկական կողմի համար, այն շրջանցում է Շուշին և Բերձորը, իսկ Աղավնոն կարող է հայաթափվել. Հակոբ Հակոբյան 06/09/2022 21:48 | ԼՐԱՀՈՍ
Նոր, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը, որ ադրբեջանական կողմը հապշտապ կերպով կառուցում է Արցախում, լուրջ խնդիր է ստեղծելու հայկական կողմի համար։ Այն շրջանցում է Շուշին և Բերձորը։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմի համար այլընտրանքային նոր ճանապարհ է կառուցում՝ Բերձորի ճանապարհի փոխարեն։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի համոզմամբ, նորակառույց, այլընտրանքային ճանապարհի հիմնական նպատակներից մեկը Բերձորի հարակից ստրատեգիկ խիստ կարևոր նշանակություն ունեցող մի քանի գյուղերի հայաթափումն է։
Հակոբ Հակոբյանը չի հերքում, որ ադրբեջանական կողմի նախաձեռնած նոր ճանապարհաշինության հիմնական նպատակներից մեկն էլ, հենց, հայաթափման հեռանկարն է, ինչպես որ Ադրբեջանի համար առաջնային, տեսանելի կամ անտեսանելի ծրագիր է շարունակում մնալ, առհասարակ, Արցախի հայաթափումն, ամբողջությամբ։ Վաղուց ակնհայտ և պարզ է, որ այսպիսի հարաբերությունների մեջ գտնվող հարևանը մեզ համար որևէ լավ բան անել չի կարող, ասում է Հակոբ Հակոբյանն ու հավելում՝ սա, Ադրբեջանի համար կարող է մնալ միայն տխուր հեռանկար, եթե այդպիսի որոշում չկայացնեն գյուղերի բնակիչները։ Իրականում, ամեն ինչ, ըստ Հակոբ Հակոբյանի, կախված է այդ գյուղերում և առհասարակ Արցախում ապրող մեր հայրենակիցներից և նրանց դրսևորած կամքից ու վճռականությունից. «Մի կողմից՝ նոր ճանապարհաշինության ծրագիրը 2020 թվականի, նոյեմբերի 9-ի համաձայնագրով ամրագրված դրույթ է, որը պետք է կյանքի կոչվեր հինգը տարիների ընթացքում, մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ սա մեզ համար օգտակար չէ, որովհետև այն ճանապարհը, որով մենք հիմա Արցախից այցելում ենք Հայաստան և հակառակ ուղղությամբ, այլևս չենք օգտագործելու»։
Բերձորի տարածաշրջանում գտնվող երեք գյուղեր՝ Նոր Շենը, Հին Շենը և Եղցահողը,
որոնք գտնվում են ճանապարհամերձ տարածքում, ինչպես որ հայկական կային, այդպիսին էլ մնալու են։ Խնդիրը, ըստ Հակոբ Հակոբյանի, մեծապես առնչվելու է Աղավնո գյուղի հետ, որի հարցը, այս պահի դրությամբ, քննարկվում է. «Մեր կողմը փորձում է ինչ – որ կերպ լուծում գտնել, որպեսզի նոր ճանապարհի շահագործումից հետո, Աղավնոյի բնակիչները մնան գյուղում։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այդ ճանապարհների ուղղությունները չեն որոշելու՝ վերոհիշյալ գյուղերը մնալո՞ւ են հայկական կողմի ենթակայության տակ, թե՞ ոչ։ Ամեն ինչ որոշելու է այն հանգամանքը, թե ի հայտ եկած նոր դժվարություններից հետո արդյո՞ք մարդիկ կմնան իրենց գյուղերում, թե՞ ոչ, կամ ինչքանո՞վ ենք մենք պատրաստ պայքարելու՝ ադրբեջանական կողմի վտանգավոր մտադրությունների դեմ։ Հետևաբար, միակ տարբերակը, որով Արցախը կարող ենք պահել հայկական, այն հայերով բնակեցնելն է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Աղավնոյում ապրեր ոչ թե 100, այլ 1000 մարդ, բնական է, սա խնդիր էր դառնալու նաև այն ուժի համար, որը մտածում է Աղավնոն հայաթափելու մասին։ Հետևաբար, կրկնվեմ՝ մեր բոլոր մտադրություններն ու քայլերը պետք է միտված լինեն այդ գյուղերը, որքան հնարավոր է, հայերով բնակեցնելուն, որպեսզի դրանք մնան հայկական։
Ամփոփելով զրույցը Հակոբ Հակոբյանը հավելում է՝ նորակառույց ճանապարհը, ստեղծված իրավիճակում, ուզենք, թե չուզենք, պետք է կառուցվի, որովհետև այն ամրագրված է եղել նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանագրով, դրանից խուսափելու միակ տարբերակն այն չստորագրելն էր, սակայն, հիմա, արդեն այդ մասին խոսելն անիմաստ, ժամանակի կորուստ է դառնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից