ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր շտաբը պետից զրկելու գործողության մեջ Հայոց պետականության հանդեպ մի մեծ դավադրություն կա». ռազմական փորձագետ 06/08/2022 18:50 | ԼՐԱՀՈՍ
«Հաշվի առնելով այն, որ կապիտուլյանտական ռեժիմին մարտունակ Զինված ուժեր հարկավոր չեն, իսկ նրանց բրիտանա- թուրքական հովանավորներին պետք է հնարավորինս թուլացած Հայաստան, ապա խնդիրը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Այն է՝ զրկել Հայաստանին սուբեկտայնությունից, իսկ Հայաստանի Զինված ուժերը դարձնել Թուրքիայի ազդեցության տակ գտնվող, արարողակարգային գործառույթներ կատարող դեկորատիվ ինչ-որ կառույց»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ խոսելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում, որի արդյունքում նոր մոդել է ներդրվելու եւ Գլխավոր շտաբի պետ է դառնալու Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այսինքն` ԳՇ պետը սկսելու է ենթարկվել պաշտպանության նախարարին։
Դավիթ Ջամալյանը նկատում է՝ այս քաղաքական կուրսը որդեգրած կապիտուլյանտական ռեժիմը, որի անելիքները թելադրվում են անգլո- սաքսոնական կենտրոններից, Հայաստանի պաշտպանական ներուժը թուլացնելու շատ հստակ քաղաքականություն են իրականացնում՝ մարտունակ Զինված Ուժերը, սրանց պատկերացմամբ, Հայաստանի Հանրապետությանը պետք չեն։
«Զինված Ուժերի մարտական հնարավորությունները և քանակը, հնարավոր բոլոր տարբերակներով և մաքսիմում կերպով նվազեցվելու է։ Բանակը վերածվելու է արտասահմանյան հյուր ընդունելիս արարողակարգային գործառույթներ իրականացնող կառույցի»,- ասել է փորձագետը։
Հարցին՝ սրանո՞վ է պայմանավորված հանգամանքը, որ, արդեն, ամիսներ շարունակ, ՀՀ Զինված Ուժերը չունեն Գլխավոր շտաբի պետ, Դավիթ Ջամալյանը պատասխանում է՝ ԳՇ պետ չունենալը վերոհիշյալ գլխավոր կուրսի՝ մարտունակ բանակ չունենալու մի բաղադրիչն է. «ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր շտաբը պետից զրկելու գործողության մեջ Հայոց պետականության հանդեպ մի մեծ դավադրություն կա։ Բանն այն է, որ, ըստ հակառուսական կենտրոնների ծրագրերի, 2022 թվականը պետք է դառնար Ռուսաստանի Դաշնությանն ամենատարբեր ուղղություններով ռազմական գործողություններով օղակելու տարի։ Այլ կերպ ասած, Ռուսաստանի Դաշնության սահմանների երկայնքով լարվածության զանազան օջախներ պետք է ստեղծվեին։ Այդ թվում, ռազմական օջախ պետք է ստեղծվեր նաև այստեղ՝ Հարավային Կովկասում։ Ադրբեջանը Սյունիքի ուղղությամբ պետք է հարված հասցներ և, ըստ ամենայնի, դա պետք է կատարվեր ուկրաինական դեպքերից առաջ, ղազախական իրադարձություններից հետո ընկած միջակայքում։ Ստացվում է, որ ըստ հակառուսական գլոբալ կենտրոնների պլանների, Դոնբասի ուղղությամբ հարված հասցնելուց և Ղազախստանը ահաբեկչական կենտրոնի վերածելուց հետո, թուրք – ադրբեջանական տանդեմը պետք է աշխատեր այստեղ՝ Հարավային Կովկասում, Հայաստանի դեմ, այսպիսով, հնարավոր բոլոր կողմերից օղակելով Ռուսաստանի Դաշնությանը։ Ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքի ֆոնին, գլխավոր շտաբին զրկելով պետից եւ նշանակելով պաշտոնակատար, հարված է հասցվում գլխավոր շտաբի կառավարման արդյունավետությանը, ինչը հնարավոր նոր պատերազմի դեպքում գլխավոր շտաբի լիարժեք տապալման երաշխիքն է դառնալու։
Այսպիսի պայմաններում մտնելով ռազմական գործողություների մեջ, միաժամանակ, հաշվի առնելով այն, որ վերջին երկու տարիների ընթացքում բանակի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել, եթե չասենք հակառակը, ապա, այսպես կոչված, Զանգեզուրի օկուպացիան դառնալու էր ավելի քան հեշտ։ Հետեւաբար, վատ կառավարվող բանակի անհաջողությունն ի ցույց դնելով, Փաշինյանը կունենար պարտության և ողբերգության պատճառները լիարժեք կերպով բանակի և Գլխավոր շտաբի վրա բարդելու բոլոր ալիբիները, հատկապես, եթե շտաբը չունի պետ, այլ, ինչպես արդեն նշվեց, ընդամենը միայն պաշտոնակատար, որի կարգավիճակում գտնվող մարդն, անգամ, խաղաղ և ոչ ճգնաժամային իրավիճակներում չի կարող լիարժեք էֆեկտիվ կերպով կառավարել ստրուկտուրան, էլ ուր մնաց՝ պատերազմական իրավիճակում»,- ասել է Դավիթ Ջամալյանը։
Հարցին՝ ինչո՞ւ տապալվեց այս պլանը, ռազմական փորձագետը նկատել է՝ միայն և բացառապես ռուսական կողմի պետականակենտրոն ղեկավարների հմուտ ջանքերի շնորհիվ, ովքեր աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը շատ լավ վերլուծելու կարողությամբ են օժտված, հակառակ պարագայում, այն գործառույթը, որ վերապահված էր Փաշինյանին, այն է՝ Արցախի և Զանգեզուրի հանձնումը, հեշտությամբ կյանքի կկոչվեր։ «Ցավով եմ նշում, բայց այս իրավիճակում, Հայոց պետությունն, ի դեմս այս կապիտուլյանտական ռեժիմի, ոչինչ չի արել՝ աղետը կանխելու համար։ Փոխարենը, դա արվել է ռուսական կողմի ջանքերով։ Թուրք - ադրբեջանական տանդեմի ռազմական նկումները սանձելու համար, ռուսական կողմը, նույնիսկ, համալրեց Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող իր ուժերի քանակը, թույլ չտալու համար նոր արյունահեղություն, նոր մահեր և տարածքային կորուստներ, այս անգամ, արդեն նաեւ Զանգեզուրի ուղղությամբ»,- ամփոփելով զրույցն արձանագրել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից