ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանություն և խուլիգանություն Տաշիր քաղաքում. երկու անձ ձերբակալվել է 06/08/2022 15:16 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել են Տաշիր քաղաքում կատարված սպանության և խուլիգանության դեպքերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«Լոռու մարզի Նովոսելցովո բնակավայրի 27-ամյա բնակչի` հրազենային, իսկ Տաշիր քաղաքի 24-ամյա բնակչի` կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:10-ին և 02:45-ին, «Տաշիրի ԲԿ» և «Ստեփանավանի ԲԿ» ընկերություններից:
Ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեպքի վայրը, տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ միմյանց պատճառել են նշված վնասվածքները:
Իրականացված միջոցառումներով ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերոհիշյալ դեպքին նախորդող ժամանակահատվածում՝ 2022թ. հունիսի 3-ին, Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ անձինք, որոնց թվում կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը և վերջինիս ընկերը բռնություն են գործադրել 39-ամյա մի տղամարդու նկատմամբ, որի կապակցությամբ հունիսի 6-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու համար, Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի 27-ամյա բնակիչը համագյուղացու հետ ժամանել է Տաշիր քաղաք և հանդիպել 24-ամյա երիտասարդին:
Երիտասարդների միջև առանձնազրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 24-ամյա երիտասարդը, Նովոսելցովո գյուղի բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոց է արձակել նրա ուղղությամբ, իսկ վերջինս էլ սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին: Տաշիրի բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո՝ 2022 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդը, ստացած վնասվածքից, գիտակցության չգալով, մահացել է:
Վերոհիշյալ դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Որոշում է կայացվել՝ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Տաշիր քաղաքի 24-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանություն, մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում անհատականացվել են խուլիգանության մասնակից անձանցից ևս մեկի՝ 24-ամյա երիտասարդի ընկերոջ գործողությունները, որոնց տրվել է քրեաիրավական գնահատական. նա ձերբակալվել է՝ մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու (ՀՀ քրեական օրեսնգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) կասկածանքով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրերի զննություններ, քննչական փորձարարություններ, խուզարկություններ, առգրավումներ, բազմաթիվ անձինք հարցաքննվել են, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից