Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա. «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը 06/08/2022   15:00  |  ԼՐԱՀՈՍ

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարում են, որ ս. թ. հունիսի 3-ին ոստիկանության կողմից դրսևորվել է ծայրահեղ ագրեսիվ, հակաօրինական, որոշ դեպքերում՝ նաև սադրիչ և քրեորեն պատժելի վարքագիծ։ Այս մասին ասվում է երկու խմբակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ:

Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են, որ.

• Ս. թ. հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ (վահաններ և մահակներ) և հատուկ միջոցներ, այն է՝ ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, թեև հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը՝ պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը։ Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառումն իրականցվել է առանց նախնական զգուշացման։ Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում,նրանց թվում՝ նաև կանայք և տարեցներ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել (կողերի կոտրվածք, սալջարդեր և այլն) նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընդ որում, վնասվածք ստացածների մի հատվածն է միայն դիմել բժշկական օգնության, զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը և հիմք է տվել իշխանության ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, որ իբր բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների թիվը շատ ավելին է, քան ցուցարարներինը։ Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց։

• Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում բախումների ժամանակ քաղաքացիները բազմից նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանության աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հավաքի մասնակիցների նկատմամբ առավել դաժան և ագրեսիվ պահելաձևով։ Հիշեցնում ենք, որ համազգեստի և համազգեստի վրա անհատականացնող տվյալների առկայությունը օրենքի պահանջ է։ Այսպես, «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածը կարգավորում է ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելու ժամանակ։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»։ Օրենքի նման կարգավորմամբ քաղաքացին կարող է ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է: Անհատականացնող տվյալների պարտադիր լինելը և դրանց տեսանելիությունը հստակորեն սահմանված են նաև ԵԱՀԿ-ԺՄԻԳ Խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում. «Իրավապահ անձնակազմը հավաքների ժամանակ պետք է տեսանելիորեն կրի կամ ցուցադրի նույնականացման որևէ ձև (օրինակ՝ անվանական պիտակը կամ համարը) իր համազգեստի և/կամ գլխարկի վրա: Այն դեպքում, երբ հավաքի ժամանակ ներկա իրավապահ մարմինների աշխատակիցներն այս կերպ չեն կարող նույնականացվել, նրանք պարտավոր են հարցնելու դեպքում ներկայանալ իրենց ազգանունով և կրծքանշանի համարով»: Հարկ է նշել նաև, որ ս. թ. ապրիլ-հունիսյան հավաքների ընթացքում միայն հատուկենտ դեպքերում են ոստիկանության ծառայողները իրենց համազգեստի վրա կրում անհատականացնող տվյալներ: Այս փաստը դեռևս մեկ ամիս առաջ արձանագրվել է նաև գործող ՄԻՊ կողմից.


«Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ»։ Ոստիկանական ուժերի շրջանում առանց համազգեստի կամ առանց տարբերանշանների համազգեստով անձանց առկայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունները օրենքի կոպիտ խախտմամբ ոստիկանական համակարգ են ներդրել ոստիկանության հետ որևէ առնչություն չունեցող անձանց՝ ենթադրաբար՝ այս կամ այն իշխանամերձ գործարարի թիկնազորի անդամների, խաղաղ հավաքի ներկայացուցիչների նկատմամբ անհամեմատ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակով։ Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ՀՀ ոստիկանությունից, որ այսուհետ հասարակական կարգի պահպանություն իրականացնող բոլոր ոստիկանները հավաքներին ներկայանան օրենքի պահանջին համապատասխանող համազգեստով և տարբերանշաններով, այլապես նրանք չեն կարող դիտարկվել որպես ոստիկանության այս կամ այն ստորաբաժանման ծառայողներ, և հետևաբար նմանօրինակ ոստիկաններից յուրաքանչյուրի կողմից իրականացված այս կամ այն գործողությունը կամ պահանջը դադարում է լինել օրինական։

• Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել նաև խաղաղ հավաքը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի մոնոփոդը (ձող, որի վրա ամրացվում է տեսախցիկը), երբ վերջինս ընկած է եղել գետնին, այնուհետև այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին։ Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ-ին պատկանող գույքը՝ վնասվել։ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք փորձել են նկարահանել ԱԶՍ-40 «Սվիրել» լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին։ Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց նախազգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել հիշյալ տարածքում աշխատող ԶԼՄ աշխատակիցների առողջության և մասնագիտական գործունեության ծավալման համար։

• Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ նման բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա։ Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հավաքին ներկա գտնվողների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:35 07/06/2022«Դիմադրություն» շարժման անելիքները հունիսի 8-9-ի համար
21:54 07/06/2022  |  Քրեական խրոնիկոն10 անձ կալանավորվել է «Դիմադրություն» շարժման շրջանակներում հարուցված քրեական գործով (տեսանյութ)
21:44 07/06/2022  |  ՔաղաքականԵվս երկու շաբաթ ու պայքարը կավարտվի. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)
21:21 07/06/2022  |  ԼՐԱՀՈՍՓաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաև կրակեր ու սպաներ ցուցարարին․ Արեգնազ Մանուկյան
16:04 07/06/2022  |  ՄեկնաբանությունՆման «որակի» արդարադատությունից բոլորն են տուժելու՝ անկախ քաղաքական հայացքներից. Պողոսյան
15:57 07/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀրապարակվել են նոր դաժան կադրեր, որոնք փաստում են ոստիկանական ապօրինությունը, կազմակերպած ծեծուջարդը (տեսանյութ)
15:24 07/06/2022  |  Քրեական խրոնիկոնՍև բերետավորների կողմից զոհված զինծառայողի հոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը քննության առարկա կդարձվի Հակակոռուպցիոն կոմիտեում
12:51 07/06/2022  |  ԼՐԱՀՈՍ«Դիմադրություն» շարժման մասնակիցները կոշիկներ թողեցին ԵՄ գրասենյակի մոտ ու վերադարձան Ֆրանսիայի հրապարակ (լրացված)
12:45 07/06/2022  |  ԼՐԱՀՈՍՊռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների ժամանակ ձերբակալված անչափահասն ազատ է արձակվել, կալանավորման միջնորդությունը մերժվել է
12:23 07/06/2022  |  ԼՐԱՀՈՍԵՄ գրասենյակն իր լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները. Արամ Վարդևանյանը հրապարակեց դեսպանին ուղղված նամակը(տեսանյութ)

Արխիվ

[]