ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խարդախություններ փոստային ծառայության կեղծ կայքի միջոցով. ոստիկանությունը զգուշացնում է 06/08/2022 16:40 | Քրեական խրոնիկոն
Ժամանակակից կյանքում, օգտվելով համակարգչի, սմարթֆոնի և ինտերնետի ընձեռած հնարավորություններից, ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց՝ վճարումներ անել, վարկեր ձևակերպել, ապրանք գնել ու վաճառել առանց տնից դուրս գալու։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
«Տեխնոլոգիապես արագ զարգացող կյանքում բազմաթիվ խնդիրների լուծումն իսկապես հեշտացել ու հեշտանում է, սակայն դրան զուգահեռ արագ զարգանում են նաև տեխնոլոգիական հանցավոր գործիքներով հանցավոր դրսևորումները։ Վերջին օրերին ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են խարդախությունների վերաբերյալ մտահոգիչ քանակի ահազանգեր ու հաղորդումներ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում աշխատում է մանրամասն հաշվարկված, մշակված ու, այսպես ասած, ինտելեկտուալ հանցավոր մեխանիզմ։
Ոստիկանությունը պարբերաբար հորդորում ու տեղեկացնում է, որ ոչ մի դեպքում անծանոթներին չտրամադրեք ձեր բանկային քարտի տվյալները։
Ներկայացնենք խարդախության նոր մեխանիզմը, որից տուժած քաղաքացիների թիվն ավելանում է օր օրի։ Այստեղ թիրախավորվում են առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։ Առաջին քայլով խարդախը, հիմնականում՝ «Վոթսափ» հավելվածի միջոցով, կապ է հաստատում վաճառողի հետ։ Հայտնում է, որ ցանկանում է գնել ապրանքը, ապա ասում, որ ինքն, ասենք, հեռավոր մի մարզում է և խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար. վաճառողին մնում միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով, փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները և սպասել առաքիչի զանգին, որը կգա ու կվերցնի վաճառված ապրանքը։ Մասնագետի խոսքով՝ հենց այստեղ կիրառվում է տեխնոլոգիական հնարք։ Գնորդի ուղարկած հղումը, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում փոստային ծառայության պաշտոնական կայքից, իրականում պարզապես դրա լավ մշակված կրկնօրինակն է։
Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։ Ստանալով ձեր բանկային տվյալները՝ նա անարգել տնօրինում է ձեր ֆինանսական միջոցները, այլ խոսքով՝ ձեր բանկային քարտից փոխանցումներ ու կանխիկացումներ է անում։ Զոհին ավելի մոլորեցնելու համար կեղծ գնորդը նույնիսկ վաճառողին հորդորում է օգտվել կայքի տեխնիկական աջակցության առցանց օպերատորի ծառայությունից, ինչը կօգնի ամեն ինչ ճիշտ անել։ Վերջում է պարզվում, որ օպերատորի փոխարեն պատասխանում է դարձյալ կեղծ կրկնօրինակը։ Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է նման մի քանի տասնյակ դեպք։ Տուժած անձանց քարտերից կանխիկացվել են տարբեր չափի գումարներ։
Կրկին զգուշացնում ենք, որ խարդախների ուղարկած հղումը առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում «Հայփոստի» պաշտոնական կայքից, բայց իրականում դրա լավ մշակված կրկնօրինակն է։ Խարդախության այս մեխանիզմին զոհ չդառնալու, հանցագործության նոր դեպքերը կանխելու համար հորդորում ենք լինել առավել զգոն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան