ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 28-ամյա երիտասարդը մահացել է, կա 1 վիրավոր 06/08/2022 12:39 | Քրեական խրոնիկոն
Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Սմբատ Դավոյանն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն բժշկական կենտրոն «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Բորիս Վանյանը։
Մինչ բժիշկները պայքարում էին Ս. Դավոյանի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են, որ հունիսի 6-ին, ժամը 23։30-ի սահմաններում Դ. Վանյանը վիճաբանել է Ս. Դավոյանի հետ, որի ժամանակ ատրճանակից 3 անգամ կրակել է Ս. Դավոյանի որովայնին՝ պատճառելով նշված վնասվածքները, իսկ վիճաբանության ժամանակ Ս. Դավոյանը դանակով հարվածել է Դ. Վանյանին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լոռու մարզի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քաղաքացի դեպքի վերաբերյալ տեղեկություններ ունի և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ վերջինս հայտնել է, որ հունիսի 6-ին, ժամը 22։00-ի սահմաններում իր ընկերոջ հետ տուն վերադառնալու ճանապարհին նկատել են Ս. Դավոյանին, փորձել են օգնել նրան և տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն։
Ճանապարհին վիրավորը իրենց հայտնել է, որ իր վրա կրակել է ոմն Բորիսիկը։ Նույն օրը, ժամը 03։50-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք հարցականով, ձախ ուսահոդի կտրած վերք, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բ. Վանյանը։
Վերջինս հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում և որտեղ է նշված վնասվածքները ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ առավոտյան, ժամը 06։00-ին «Տաշիր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված Ս. Դավոյանը, գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո տեղում Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-հայտնում է կայքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ