ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխող ուժի վարկանիշը դարձել է մոտ 20%. Արամ Նավասարդյան 06/08/2022 20:20 | Քաղաքական
Իշխող ուժի վարկանիշը կտրուկ նվազել է՝ դառնալով մոտ 20%, բայց դրա հաշվին ընդդիմության ձայները չի ավելացել, հասարակության շուրջ 40%-ը չի տեսնում այն այլընտրանքը, որն իրենց համար ընդունելի լուծումներ կառաջարկի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ իրականում հասարակության ավելի մեծ մասն է դժգոհ գործող իշխանություններից, սակայն նրանց միայն մի մասն է մասնակցում ընդդիմության՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներին: Սրա հիմնական պատճառը, ըստ Արամ Նավասարդյանի, այն է, որ մարդիկ չեն տեսնում այն ուժը, որը կկարողանա իրենց համար ընդունելի եղանակով լուծումներ առաջարկել խնդիրներին.
«Շատ անգամ ընդդիմության ասում են՝ չեք կարողանում մեծ թվով մարդիկ հավաքել, բայց երբ տեսնում ես, ովքեր են դա ասում, հասկանում ես, որ անգամ 10%-ը դրա չեն կարող հավաքել, իսկ թե որքան մարդ կհավաքվի՝ դա կախված է մեսիջներից, ով է կազմակերպում և արդյո՞ք դա արդյունքին միտված միջոցառում է, թե հերթական միջոցառումն է, քանի որ մարդիկ 1-2 անգամ մասնակցելով, կարող են երրորդ անգամ չմասնակցել՝ելնելով նրանից, որ չեն տեսնում փոփոխություն »,-ասաց Նավասարդյանը:
Զրուցակցի արձանագրմամբ՝ երկրորդ պատճառն այն է, որ ընդդիմության շրջանում չկա հստակ ուրվագծված լիդեր.
«Ապակենտրոն մոտեցումները, միգուցե, ընդունելի լինեն, բայց գալիս է մի փուլ, երբ որևէ մեկը պետք է ստանձնի պատասխանատվությունը և առաջնորդի հանրությանը, եթե չկա հստակ ուրվագծված առաջնորդ, դժվար է մարդկանց համոզել, որ առաջնորդը հետագայում ի հայտ կգա։ Երբ ընդդիմությունը խոսում է 250-հոգանոց ցուցակի մասին, դա լավ գաղափար է, բայց եթե դա չի հիմնավորվում կոնկրետ անուններով, ապա դա ճիշտ չէ, քանի որ այստեղ քանակը չի խնդիրը, այլ՝ որակը, մի՞թե նրանք այդքան խոցելի անձինք են, որոնք կարող են խնդիրներ ունենալ, երբ իրենց անունները հրապարակվեն, թե ուղղակի են ասում , որ այդ մարդիկ կան։ Ինձ համար գաղափարը լավն է, բայց ամորֆ է, մարդիկ մտածում են՝ ասեցին 250 հոգի, բայց ովքեր են նրանք, այստեղ իդեայի մաշում է գնում: Եթե կա 5-6 լիդեր շարժման մեջ, սա լավ է, բայց կորցնում է հստակությունը, իսկ ում ասածն է որոշիչը, օրինակ՝ որևէ ձեռնարկությունում չկա մի քանի տնօրեն, կա մեկ տնօրեն և տեղակալներ՝ տարբեր ուղղություններով, հիմա քանի չկա տնօրենը, ով պատասխանատվություն է կրում, դա բերում է նրան, որ տեղակալները ոչ այնքան են պատրաստ ստանձնել պատասխանատվություն կամ կտրուկ քայլերի են պատրաստ գնալ»,-ասաց Նավասարդյանը:
Փորձագետը նկատում է՝ վերջին մեկ ամսում ընդդիմության գործողություններում հստակ քայլեր չեն նկատվում, մինչդեռ հանրությունը ավելի ռեալ գործողություններ է սպասում
«Քայլերթը լավ միջոցառում է, բայց երբ դա կրկնում ես ամեն օր և ոչ մի կոնկրետ արդյունք չես արձանագրում, դա լուծում չէ, երբ գործողությունները չեն բերում արդյունքի, ապա դա այդքան էլ լավ չի անդրադառնա շարժման վրա: Եթե ընդդիմությունն ասում է՝ 30-40 հազար մարդ է հավաքվում, իշխանությունն էլ ասում է՝ 5000 մարդ, կարելի է 5000-ով էլ քայլեր անել, եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանը մոտ 100-150 հոգու հետ գրավեցին ռադիոտունը, չեն ասում, որ ճիշտ են արել, բայց դա կոնկրետ քայլ էր: Նիկոլ Փաշինյանը, որպես այդպիսի գործողությունների պրոֆեսիոնալ, դա իրականացրել է, իրեն նաև սովորեցրել են, այդպիսի միջոցառումների «հակաթույնը », լավ խոսք կա՝ «եկել եք սատանի մայլա, քյանդրբազություն եք անում», այն գործողությունները, որոնք հիմա ընդդիմությունն է փորձում անել, Նիկոլ Փաշինյանին պրոֆեսիոնալ մակարդակով սովորեցրել են և պետք է խոստովանել, որ 5+ գնահատականով ինքն այդ ամենը իրականացրել է, տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, ուստի տիրապետում է նաև դրա «հակաթույնին »,-ասաց նա և հավելեց. «Մարդիկ նույն տեքստերը, մեսիջները լսելով հոգնում են, ոնց հասկանում եմ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շատ հմուտ օգտագործում են դա, ինչպես նախորդ պայքարի ժամանակ, իրենք թողնում են, որպեսզի շարժումն ինքնուրույն մարի , երևացող հակազդեցություն չեն ցույց տալիս, վրանները չեն խլում, որպեսզի հետ ասեն՝ձեր առաջ քաշած մեսիջները ոչ մի արձագանք չգտան և դուք ինքներդ մաշվեցիք»,-ասաց Նավասարդյանը:
Զրույցի վերջում փորձագետն ընդգծվեց՝եթե շարժումը մարի և որևէ արդյունք չլինի, դա կլինի ամենավատ գործողությունը, որը ընդդիմությունը կարող էր անել.
«Չի կարելի հերթական անգամ հիասթափեցնել ժողովրդին, բայց եթե այդպես լինի, ապա հետագայում նույնիսկ այլ ընդդիմադիր ուժեր մեծ դժվարությունների կհանդիպեն՝ ձգտելով մարդկանց հանել փողոց »,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ