ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ակցիաների ընթացքում ոստիկանության և ԱԱԾ ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել է 39 քրեական գործ, սակայն որևէ ծառայողի դեռևս մեղադրանք չի առաջադրվել 06/08/2022 23:38 | ԼՐԱՀՈՍ
Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ չորս տասնյակ քրեական գործ, սակայն դրանց շրջանակներում որևէ անձի դեռևս մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես, գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու, պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու դեպքերի առթիվ քանի քրեական գործ է հարուցվել, քանի ոստիկանի է մեղադրանք առաջադրվել և ինչ հատկանիշներով, ինչ խափանման միջոց է կիրառվել նրանց նկատմամբ, քանի ծառայողի լիազորություն է կասեցվել, արդյունքում պարզվեց՝ քրեական գործերով որևէ ոստիկան դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի, նրանցից որևէ մեկի լիազորությունները կասեցված չեն։
Այսպես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատասխանի համաձայն՝ զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր (25.04.22թ.) ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան աշխատակիցների՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 74 հաղորդում, որոնցից 64-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, 9-ը՝ ԱԱԾ-ում, 1-ը՝ ՔԿ-ում։ Ներկայացված հաղորդումներից 39-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, որոնցից 34-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, 5-ը՝ ԱԱԾ-ում։ Հաղորդումներից 21-ով (ՀՀ ՀԿԿ՝ 16, ՀՀ ԱԱԾ՝ 4, ՀՀ ՔԿ՝ 1) որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ 14 հաղորդումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում դեռևս նյութեր են նախապատրաստվում, որոնցից 5-ը վերաբերում են 2022թ հունիսի 3-ին զանգվածային անհնազանդության ակցիայի ընթացքում տեղի ունեցած դեպքերին։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քրեական գործերից 1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), 20-ը՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), 2-ը՝ ՀՀ ՔՕ 309.1-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ խոշտանգման), 9-ը՝ ՀՀ ՔՕ 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգման), 1-ը՝ ՀՀ ՔՕ 332.3-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով փաստաբանի գործունեությանը միջամտելը):
«Կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք նախաքննության ներկա փուլում դեռևս առյա չեն, հետևաբար նաև որևէ անձի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի (լիազորությունների կասեցումը հեղ.) կարգով նշված հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, մինչդեռ հիշյալ քրեական գործերով դեռևս այդպիսի կարգավիճակ ունեցող անձինք առկա չեն, ուստի, նշված դատավարական հարկադրանքի միջոցը չի կիրառվել։
Հարկ է նշել նաև, որ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և փաստաբանների հաղորդումները և պաշտոնական գրությունները»,- հայտնել են դատախազությունից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ