ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արևմտյան քաղաքակրթությունը շարժվում է բանականությամբ, ուղղափառը՝ խղճով, մենք՝ բնազդներով. ներկայիս քաղաքական իրավիճակը վերլուծում է քաղաքագետը 06/08/2022 14:36 | Մամուլ
Ներկայիս քաղաքական իրավիճակը վերքաղաքական մեթոդոլոգիայով. ինչու հայերը, կոլեկտիվ առումով, չունեն ոչ խիղճ, ոչ բանականություն։ ներկայիս քաղաքական իրավիճակի վերլուծությունն է ներկայացրել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ինտելեկտի» հիմքում հունական noesis-գիտակցություն բառն է (իր արտահայտման բարձրագույն ձեւով), որից հետագայում առաջացել է լատիներեն intelligentia տերմինը, որը հունարենի ավելի մեղմ իմաստն էր արտահայտում` ուղղակի գիտակցություն: Հայերեն դա կլինի «մտավորական», որը «գիտակցությունից» ավելի ցածր` «միտք» բառի վրա է շեշտը դնում: Փաստորեն ՛՛գիտակցությունը՛՛, որի հիմքն ուսմունքն է՝ գնոսիոսը, փոխարինվել է ՛՛միտք՛՛ բառով, որի համար Ուսմունք ունենալ պետք չէ:
Միջնադարում, ինչպես Հին Հունաստանում, այդ հասկացությունն ունի աստվածաբանական երանգ, որով փորձ էր արվում բացահայտել Աստվածային Գիտակցությունը, Աստվածային Միտքը, այսինքը մեր գոյության իմաստը:
Մինչեւ 18 դարը Եվրոպայում, իսկ մեզ մոտ ավելի ուշ, մշակույթը, փիլիսոփայությունը, քաղաքականությունը միշտ աստվածաբանական հիմք է ունեցել, եւ մտավոր գործունեության հիմնական նպատակը Ճշմարտության, Կատարելության, այսինքն Աստծո մտահաղացման որոնումն է եղել:
Եթե մշակույթի հիմքում չկա Ճշմարտության որոնման խնդիր, և հետևապես Կատարելության ձգտում, չի կարող լինել զարգացում, էֆեկտիվ կառավարման համակարգ, գիտություն եւ այլն:
Կարճ, «ինտելիգենցիան» այն մարդկանց խումբն է, որոնք Ճշմարտության որոնումով են զբաղվում: Մինչև մեր մտածողության անատոմիային անցնելը, տեսնենք, թե կաթոլիկ ու ուղղափառ քաղաքակրթություններում ինչպես են որոնում Ճշմարտությունն ու Կատարելությունը:
Ռուսական աստվածաբանական գրականության մեջ ընդունված է միաժամանակ օգտագործել Теология եւ դրա ռուսերեն թարգմանությունը` Богословие-ն, որոնք, սակայն, տարբեր դիսցիպլինաներ են:
Ռուսական հայտնի փիլիսոփաների եւ աստվածաբանների մի մասի կարծիքով, այդ հասկացություններն ունեն լուրջ տարբերություններ:
Теология–ի հիմքում ընկած է ռացիոնալիզմը, որը հիմնվում է երկար ժամանակ կաթոլիկության պաշտոնական գաղափարախոսը համարվող Թովմա Աքվինացու ռացիոնալիզմի վրա: Աքվինացին ասում էր, որ «Հայտնության Աստվածը միաժամանակ հանդիսանում է Գիտակցության ստեղծողը եւ ինքն իրեն չի կարող հակասել»:
Այսինքն, գիտակցության միջոցով կարելի է հասկանալ Աստծուն: Իսկ մինչ նա հայտնի աստվածաբան Աբելյարը հիմնավորապես միակցեց աստվածաբությունը եւ փիլիսոփայությունը:
Ռացիոնալիզմը կաթոլիկության, հետագայում Բողոքականության հիմքն է: Կաթոլիկների համար նյութը նույնպես աստվածային է, եւ ասենք քանդակագործը քարի միջից «հանում» է աստվածային մտաղահացումը, որը նույնպես կարող է լինել կատարյալ, այսինքն, ստեղծագործության պահին նրան Աստված է հուշում ինչ անել, ինչը հանճարների հետ է պատահում: Նույնն արվեստի մյուս բնագավառներում: Ստեղծագործությունն աստվածային ակտ է, սակայն հիմնվում է բանականության վրա: Պարզ, եթե մարդուն Աստված է ստեղծել, տվել է շունչ ու բանականություն, ապա այդ աստվածային ապառատով կարելի է նրան հասնել ու հասկանալ:
Իսկ ըստ Богословие–ի Աստվածաճանաչողության հիմքը իռացիոնալիզմն է, այսինքն Աստծուն կարելի է միայն զգալ, սակայն ոչ հասկանալ, քանի որ դա մարդուն տրված չէ: Իռացիոնալիզմը, զգացմունքայնությունը ռուսական մշակույթի հիմքն է եւ պատահական չէ, որ հենց Ռուսաստանն ինքը բնորոշվում է բյուզանդական ուղղափառության հայեցակարգով` Умом Россию не понять, Аршином общим не измерить: У ней особенная стать –В Россию можно только верить: Այստեղ Աստծո բյուզանդական կոնցեպցիան է վերցված ու Աստված բառը փոխարինվել է Россия բառով ու ստացվել է բանաստեղծություն: Դա է կարելի համարել ռուսական հոգու գաղտնիքը:
Արեւմտյան մշակույթում չկան ինտելիգենտներ, այլ կան ինտելեկտուալներ, որոնք ստացել են ռացիոնալ կրթություն եւ իրենց գործի մասնագետներն են: Նրանց համար պետական կառավարման համակարգը ռացիանալ է: Հենց ռացիոնալիզմը բերեց Ռեֆորմացիային, իսկ հետագայում ոչնչացրեց Կաթոլիկությունը, ծնելով այսօրվա Նեոհեթանոսությունը, բայց դա առանձին թեմա է:
Արևմուտքում «Խիղճը», «բարոյականությունը» յուրաքանչյուր մարդու մասնավոր գործն է, իսկ կյանքի չափանիշներն` օրինականությունը, մարդու իրավունքները, ընդունված կանոնները: Օրենքները, որը մարդը ստեղծում է «գիտակցված», նույնպես Աստծո կողմից է տրված եւ այն պետք է պահպանել:
Հակառակն է ռուսական ավանդույթը, որտեղ ինտելիգենտը իռացիոնալ է, նրան առաջնորդում է հավատը, խիղճը, զգացմունքները: Նա է հալածյալի եւ տառապյալի վերջին հույսը: Նա ուղղակիորեն դիմում է հասարակությանը, դիմադրում է իշխանությանը: Նա չի շարժվում օրենքներով, այլ՝ խղճով:
Սա է ինտելիգենցիայի հիմնական բնութագիրը, որը մենք սովորել ենք ռուսական մշակույթից, որի հիմքն աշխարհճանաչության ուղղափառ տարբերակն է: Մյուս կողմից, ուղղափառությունը տանում է դեպի ավտորիտարիզմ, որովհետեւ այն ճշմարտությունը, որն «ընտրյալները» ստանում են Աստծուց, տրամաբանական չի եւ դառնում են դոգմաներ ոչ ընտրյալների համար, որոնք այդ Ճշմարտությունն ինքնուրույն չեն կարող ստանալ,որովհետև ընտրյալ չեն, այլ պետք է հավատան նրանց, ում այդ շնորհը տրված է: Ցարը նույնպես գործում էր Աստծո անունից եւ նրա արարքները նույնպես քննարկման ենթակա չեն:
Ահա, ռուսական ինտելիգենցիան նաեւ պետք է պայքարի այդ դոգմաների դեմ, սակայն նույնպես ոչ ռացիոնալ եղանակներով: Իսկական ինտելիգենտը պետք է կամ իշխանությանը քննադատի, կամ էլ պաշտպանի իշխանությանը որպես Աստծո “նախագիծ”, հատուկ առաքելության համատեքստում:
Ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչները` գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, միաժամանակ աստվածաբաններ ու փիլիսոփաներ են, միայն ճշմարտության որոնման ճանապարհին է հնարավոր մեծ արժեքներ ստեղծել: Նույնպիսի խնդիրներ ունեն նաեւ արեւմտյան արվեստագետները, որոնք սակայն հենվում են ռացիոնալիզմի վրա: Առանց Բարձր Ճշմարտության որոնման չի կարող համաշխարհային նշանության արժեք ստեղծվել:
Հայկական մշակույթն ուղղված չէ Ճշմարտության որոնմանը: Արեւելյան Քրիստոնեությունը վաղուց լուսանցքային քաղաքակրթություն է, եւ նրա բեկորները չեն կարող Ճշմարտություն որոնել, որովհետեւ յուրաքանչյուր նոր խոսք, նոր միտք կարող է հարցեր առաջացնել, որոնք կասկածի տակ կարող են դնել ավանդույթները, եւ պատահական չէ, որ առնվազն 1700 տարի քրիստոնեություն դավանող ազգը համաշխարհային փիլիսիփայության եւ աստվածաբանության մեջ չունի որեւէ դեմք, որն արժանի լինի հիշատակվելու լուրջ հանրագիտարաններում եւ բառարաններում, էլ չենք խոսում աստվածաբանական դպրոցների մասին (Տաթևացուն չհիշատակել, նրան եկեղեցին հալածում էր):
Արեւելյան քրիստոնյաների հիմնական կենտրոնը` Ալեքսանդրիան, իր վճռական ազդեցությունն ունեցավ Իսլամի ձեւավորման վրա, իսկ քրիստոնեական թեւը հայտնվեց լուսանցքում:
Պարտված քաղաքակրթության բեկորների հենարանը Ձեւն է, այլ ոչ թե Բովանդակությունը: Ցանկացած բովանդակային որոնում կասկածի տակ է դնում Ձեւը: Ազգային մտավորականը պետք է պահպանի ձեւը եւ չհամարձակվի որոնել Ճշմարտությունը, որը կարող է խաթարել Ձեւի շուրջ համախմբված զանգվածի Միասնությունը: Եթե մտավորականը պաշտպանում է ձեւը եւ չի որոնում Ճշմարտություն, չունի Խղճի մասին մտասևեռումներ, նա կատարում է պարտքը ազգի առջեւ:
Անորոշ ավանդույթներ, անհասկանալի միասնության կոչեր, եւ անբովանդական քաղաքական բանավեճեր:
Արցախի պատերազմի պարտությունը խորքային ազգային ցնցում է, որը պետք է առաջացներ այդ պարտության խորքային պատճեռների որոնմանը, ինչը տեղի չունեցավ:
Հրեաներն ունեն մի հատկություն, որը նրանց միշտ օգնել է ծանրագույն պարտություններից հետո վեր հառնել ու վերականգնվել:
Ցանկացած կատաստրոֆայից հետո իրենց աստվածաբանները բացատրում են, որ դա ոչ թե թշնամիների, այլ նրանց ձեռքով Աստծո պատիժն է եղել, իրենց սխալների ու մեղքերի հատուցումն է ու դրանցից պետք է եզրակացություններ անել, վերափոխվել ու շարժվել առաջ:
Մենք զուրկ ենք այդ հատկությունից, որովհետև Ճշմարտության որոնման, սխալները վերլուծելու և հետևություններ անելու մտքի դրվածք չունենք:
Եթե Արևմտյան քաղաքակրթությունը շարժվում է բանականությամբ, ուղղափառը՝ խղճով, ապա մենք բնազդներով, որոնք կանոնակարգված չեն ու տարերային են:
Հ.Գ. Հիշեցնեմ, սա ներկայիս քաղաքական իրավիճակի վերլուծությունն էր»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից