ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստ է՝ իշխանության շանսերն այս պայքարում գնալով նվազում են, ստեղծվել է լուրջ ճգնաժամ, որը հենց այնպես մաշեցնել չի հաջողվի. Կարեն Քոչարյան 06/07/2022 16:27 | ԼՐԱՀՈՍ
«Փողոցային պայքարի ընթացքում, ամեն ինչից բացի, բավականին լուրջ նյարդերի պայքար է գնում նաև, ընդ որում՝ երկու կողմերից էլ, և սա, գնալով, ավելի ու ավելի է շատանալու»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ վերլուծելով հունիսի 3-ի դատապարտելի միջադեպը։ Հիշեցնենք, որ հունիսի 3-ին՝ Կառավարական ամառանոցների հարևանությամբ, ուժայինները, անսպասելի, ագրեսիվ վարք ցուցաբերեցին՝ բռնություն ու հատուկ միջոցներ կիրառելով խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ։
Կարեն Քոչարյանը նկատում է՝ բացի այն պայքարից, որ ընթանում է բոլորի աչքի առաջ և տեսնում են բոլորը, կա նաև անտեսանելի պայքար. «Այստեղ, այս անտեսանելի պայքարում, բոլորը հասկանում են՝ պարտվելու է նա, ում նյարդերն առաջինը տեղի կտան։ Ինչ վերաբերում է հունիսի 3-ի դեպքերին, ապա, միանշանակ կերպով պետք է փաստենք, որ իշխանական կողմի նյարդերը, պահի տակ տեղի տվեցին։ Ե՛վ դրանից առաջ, և՛ դրանց հետո ակցիաներին մասնակցող ցուցարարները նույն կերպ անցել էին ոչ միայն Կառավարական ամառանոցի, այլ նաև՝ շատ ու շատ այլ պետական հիմնարկների կողքով, ակցիաներ էին իրականացրել դրանց դիմաց, բայց ոչ մի անգամ նմանօրինակ վարք ու միջադեպ, ոստիկանական ուժերի կողմից, չէր գրանցվել, չնայած որ, բիրտ ուժի կիրառումներ, իհարկե, այս կամ այն կերպ եղել էին։ Հունիսի 3-ի դեպքերից հետո, իշխանությունն արագ կերպով հավաքեց իրեն, սթափ ուղեղով վերլուծեց ու հասկացավ, որ դա այլ բան չէր, քան տեղիք տված նյարդերի հետևանք ու, որ կարող է տանել պարտության, հենց այդ պատճառով էլ հաջորդ օրը, նույն տեղում իրականացված նույնաբովանդակ ակցիայի ընթացքում, որևէ տեսակի միջադեպ չգրանցվեց»,- ասել է Կարեն Քոչարյանը։
Արդյո՞ք առաջիկա օրերին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը կարո՞ղ է որևէ տեսակի հետևանքներ թողնել «Դիմադրության» շարժման, փողոցային պայքարի ընթացքի կամ ծրագրերի վրա, Կարեն Քոչարյանը պատասխանում է՝ ո՛չ Լավրովը, ո՛չ Վոլոդինը չեն գալիս հայաստանյան ներքին օրակարգերի քննարկման նպատակով, դրանք ՀԱՊԿ ծրագրերի շրջանակներում նախատեսված պաշտոնական այցեր են. «Մյուս կողմից, երբ նրանք հենց այս շրջանում այցելում են Հայաստան, ապա պարզ է, որ չի կարող որևէ տեսակի խոսակցություն չլինել այն մասին, թե ինչո՞ւ է հայաստանյան կողմն այսքան շահագրգռված 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մեջ ներքաշել Բրյուսելին, ինչին բազմիցս, անթաքույց դեմ է արտահայտվել պաշտոնական Մոսկվան։ Հետևաբար, Հայաստան գալուց հետո, այս թեմայով խոսակցություններ չլինել չեն կարող»,- նկատել է բանախոսը։
Ավելի քան մեկ ամիս փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմություն ուր է, ի վերջո, հասել, արդյո՞ք փակուղային իրավիճակում են հայտնվել ընդդիմության առաջնորդները, հարցին ի պատասխան՝ Կարեն Քոչարյանն արձագանքում է՝ փակուղու մասին խոսք, անգամ, լինել չի կարող. «Պայքարի այս ողջ ընթացքում, ընդդիմությունը բավականին հետաքրքիր փաստեր է ֆիքսել, ի դեպ, այնպիսի փաստեր, որոնք չէին սպասում ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ, հենց իրենք՝ ընդդիմությունը։ Օրինակ, բոլորը, մեղմ ասած, զարմացած են, որ հնարավոր էր այսքան տևական, երկար ժամանակով փողոցում ունենալ բավականին լուրջ զանգված։ Սա, հաստատ, ընդդիմության ֆիքսված հաջողություններից մեկն է, որը գալիս է մեկ անգամ ևս ապացուցելու հետևյալը՝ անկախ ամեն ինչից, երկրի ներսում կա ճգնաժամ, որը խիստ լուրջ է և, որի հանգուցալուծումը հենց այնպես մաշեցնել չի հաջողվի, ինչպես կարծում և արտահայտվում էին իշխանությունները»։
Ամփոփելով դրությունը Կարեն Քոչարյանն ասում է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար թե՞ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը փորձելու են, ամեն մեկն իր համար բարենպաստ ելքեր փնտրի, սակայն, մեկ փաստ ակնհայտ է՝ իշխանության շանսերն այս պայքարում գնալով նվազում են, և սա կապված է ոչ թե ընդդիմության կատարած գործողություններով, այլ աշխարհաքաղաքական զարգացումների և վերադասավորումներ հանգամանքով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ