ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հունիսի 3-ին կառավարական ամառանոցների տարածքում ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների առթիվ քրգործ դեռ չի հարուցվել. Դատախազությունն ասում է՝ հրապարակումներն ուղարկվել են նախաքննական մարմին 06/06/2022 14:45 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 3-ին Կառավարական ամառանոցներին հարող տարածքից հեռանալ պատրաստվող քաղաքացիների նկատմամբ՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության ծառայողների կողմից ոչ իրավաչափ գործողությունների, այդ թվում՝ օրենքի խախտմամբ հատուկ միջոցներ կիրառելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ մամուլի մշտադիտարկման արդյունքում առանձնացրել են մի քանի հրապարակում՝ հունիսի 3-ի իրադարձությունների ընթացքում ոստիկանների կողմից հնարավոր ոչ իրավաչափ գործողությունների, բռնություններ գործադրելու վերաբերյալ առերևույթ տվյալներ պարունակող, դրանք դարձվել են ուսումնասիրության առարկա։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դրանք ուղարկվել են նախաքննական մարմին՝ դրանցով քննություն իրականացնելու, ընթացքը լուծելու համար։
«Այդ շրջանակներում քննության առարկա կդարձվի նաև ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման իրավաչափությունը»,- հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից հրավիրվել էր արտահերթ նիստ՝ Արցախի հարցով հայտարարություն ընդունելու օրակարգով, ինչը, սակայն, տապալվել է՝ իշխող ուժի չներկայանալու պատճառով։ Չորս ժամ ժամանակ էր տրվել՝ նույն օրակարգով կրկին նիստ հրավիրելու համար, որը կրկին չի կայացել։ Քաղաքացիները քայլերթով շարժվել են նախ դեպի Կառավարություն, ապա ՝ կառավարական ամառանոցներ, որտեղ նրանց արդեն «դիմավորել» են ոստիկանական մեծաթիվ ուժեր, ավելին, ոստիկանության ծառայողները շրջափակման մեջ էին վերցրել քաղաքացիներին՝ փակելով փողոցները և փաստացի թույլ չտալով, որ վերջիններս շարունակեն քայլերթը ու հեռանան տարածքից։ Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառմանը զուգահեռ կիրառվել են նաև հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ընդ որում՝ առանց նախապես զգուշացնելու։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նշված նռնակները նաև ժամկետանց են եղել։ Դեպքի օրը տուժել է առնվազն 60 քաղաքացի, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ։ Վիրավորների մեծ մասը ստացել են բեկորային վնասվածքներ՝ հատուկ միջոցների կիրառման հետևանքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ