ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի գործող իշխանությունը չի՛ կարող և չի՛ ցանկանում սթափ գնահատել իրավիճակը. Արման Աբովյան 06/05/2022 13:47 | ԼՐԱՀՈՍ
Սխալ է արցախյան կարգավորման հարցը և ընդհանրապես «հայկական հարցը» դիտարկել միայն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
«Հարցը շատ ավելի խորն է.
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական փոքր հատվածի վրա կենտրոնացել են ուժի համաշխարհային կենտրոնների շահերը, իսկ պայմանական Արևելքի (Ռուսաստան, Չինաստան, Իրան, Հնդկաստան և հարակից կոնգլոմերացիաներ) և պայմանական Արևմուտքի (ԱՄՆ, Եվրոպա և հարակից կոնգլոմերացիաներ) միջև առճակատումը լրջորեն սրեցին իրավիճակը տարածաշրջանում։
Ռուսաստանը հասկանում է, որ ռուսական ռազմաքաղաքական բաղադրիչի դուրս մղումը տարածաշրջանից հնարավոր է միայն այն դեպքում, եթե չեզոքացվի «հայկական հարցը» (այսինքն՝ Արցախի կործանումը և հայերի աստիճանական դուրս մղումը տարածաշրջանից՝ արդեն ուղղակիորեն մասնատելով Հայաստանը)։
Անմիջապես վերապահում անենք, որ թուրք-ադրբեջանական ծրագրերի համաձայն, հայերի դուրսմղումը տեղի կունենա փուլերով և մի քանի տարիների ընթացքում, և դրա համար կկիրառվեն ամենալայն գործիքները՝ ռազմադիվանագիտական շանտաժից մինչև այսպես կոչված «թուրքական ներդրումներում» Հայաստանի տնտեսության փոշիացում։
Ավելին, պետք է հասկանալ, որ այսպես կոչված պայմանական Արևմուտքի համար արդեն կա կոնսենսուս, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը և Արցախի խնդիրը պետք է լուծվի հայկական կողմի շահերի հաշվին։
Հայկական գործոնի սողացող կործանման դիմաց նույն եվրոպացիները մեզ փող են առաջարկում (հիշեք եվրոպացիների կողմից մեզ խոստացված 2,6 միլիարդ եվրոն)։
Այսինքն՝ կարելի է խոսել որոշակի ձևավորված կոնսենսուսի մասին, որտեղ Հայաստանի և Արցախի ապագան փոխանակվում է պայմանական Արևմուտքի էներգետիկ և աշխարհաքաղաքական շահերի հետ։
Եվ այստեղ ևս մեկ անգամ կրկնում ենք՝ շատ կարևոր է, թե ով է «առաջին ջութակը նվագելու» թուրք-ադրբեջանական տանդեմի և Հայաստանի բանակցություններում։
Պատահական չէ, որ մենք բախվում ենք կատաղի մրցակցության «հայկական հարցի» կարգավորման հարցում Արևմուտքի և Արևելքի միջև։
Արդեն ակնհայտ է, որ մոսկովյան պայմանավորվածությունները փորձում են համահարթել բրյուսելյան ակտիվ գործընթացով։
Մենք նաև պետք է հասկանանք, որ Արևմուտք/Արևելք մրցակից կողմերից յուրաքանչյուրն իր նպատակներն է հետապնդում, և, որ եթե հրաժարվենք մեր շահերը պաշտպանելուց, ապա միջնաժամկետ ապագայի առումով իրավիճակը մեզ համար բացարձակապես կրիտիկական կդառնա։
Հայաստանի գործող իշխանությունը չի՛ կարող և չի՛ ցանկանում սթափ գնահատել իրավիճակը և գործել Հայաստանի շահերին համապատասխան՝ իր դիրքորոշումը հիմնավորելով ներքին ու արտաքին ռեսուրսների բացակայությամբ։
«Մարտահրավերներին դիմակայելու անկարողության» մասին կեղծ և իրականում հակահայկական դրույթները, որոնցով գործում է Հայաստանի ներկայիս կառավարությունը, լիովին համապատասխանում են հայկական գործոնը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրերին։
Իրավիճակը սրվում է նրանով, որ պայմանական Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն այս դեպքում լիովին համընկնում են։
Ի վերջո, և՛ Արևմուտքի, և՛ թուրքերի նվազագույն խնդիրն է հնարավորինս թուլացնել ռուսների ազդեցությունը տարածաշրջանում։ Ինչը, ի դեպ, կողմերը չեն թաքցնում։
Ինչ անել?
-Գոնե դադարե՛ք սպասարկել «նեոթուրքական» ուժային կենտրոնի շահերը և հստակ ուրվագծեք բանակցությունների կարմիր գծերը․ այն է՝ նվազագույնը ներկայիս հայկական սահմանների անձեռնմխելիությունը և Արցախը Ադրբեջանի օրինական դաշտ տեղափոխելու նույնիսկ հիպոթետիկ հնարավորության մերժում։
Դիրքորոշումը պետք է գոնե հրապարակայնորեն հնչեցվի՝ առանց ճիզվիտական պատճառաբանությունների, օրինակ՝ «գլխավորը Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքն է, իսկ հետո՝ կարգավիճակը», քանի որ Արցախում բնակվող ինքնավար հայկական էթնիկ խմբի և՛ անվտանգությունն, և՛ իրավունքները ուղղակիորեն կախված են ցեղասպան Ադրբեջանից Արցախի Հանրապետության անվերապահ անկախ կարգավիճակից»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ