Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

«Ադրբեջանական գազատար խողովակաշարերի կառուցումը՝ Արցախի օկուպացված տարածքներում արդեն սկսվել է». Արմեն Մանվելյան   06/04/2022   14:55  |  ԼՐԱՀՈՍ

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցք կոչված տարածքով մի քանի տեսակի ստրուկտուրաներ են կառուցվելու, այդ թվում նաև՝ նախատեսվում է գազատար խողովակաշարերի կառուցում։ Ես հայտարարել եմ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում դրանց կառուցումն, արդեն, սկսվել է »,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է միջազգային անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը։

Նրա արձանագրմամբ՝ խողովակաշարերի կառուցումը դեռևս չի մտել Հայաստանի տարածք, ավելին՝ դժվար է ասել այն երբեւէ կմտնի, թե ոչ։ Մի բան, սակայն, ակնհայտ է՝ սա ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Այն խոսակցությունները, թե Հայաստանի տարածքով անցնելիք ադրբեջանական խողովակաշարերը գումարներ են բերելու հայկական բյուջե, սրանք, ըստ Արմեն Մանվելյանի, այսպես ասած, աղքատների համար մշակված տեքստեր են։

«Համեմատության համար ասեմ՝ գերհզոր Բաքու – Ջեյհան խողովակաշարը, որ անցնում է Վրաստանի տարածքով, այդ երկրին բերում է տարեկան 50 մլն. դոլար գումարի եկամուտ։ Չմոռանամ ասեմ, որ սա, մինչև անգամ, գերագնահատված գումար է, ինչը Հայաստանի բյուջեի համար եղանակ չփոխող ինչ – որ բան է լինելու»,- ասում է անվտանգային հարցերով մասնագետը և հավելում՝ պարզ է, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքով անցնելիք գազամուղը Բաքու – Ջեյհանի ծավալները չի ունենալու և, բնականաբար, վերոհիշյալ գումարի կեսն, անգամ, չի բերելու հայաստանյան բյուջե։

Արմեն Մանվելյանը նկատում է՝ այսպիսի ավանտյուրայի, անկասկած, օրվա իշխանությունները կգնան, այսպիսով, հերթական ծառայությունը մատուցելու համար թուրք – ադրբեջանական տանդեմին, ևս մեկ անգամ կրկնելով, որ Զանգեզուրյան միջանցք կոչվածի գաղափարն, առհասարակ, վտանգավոր և հակահայկական երևույթ է՝ ոչ մի կերպ չբխող Հայաստանի Հանրապետության շահերից։ Եթե Հայաստանում ազգային իշխանություն լիներ, ապա, ըստ բանախոսի, այդ թեման, ընդհանրապես, քննարկման առարկա չէր կարող դառնար։

Հարցին՝ ինչո՞վ նոր կառուցվող գազամուղը կարող է վնասել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի էներգետիկ շահերին, Արմեն Մանվելյանը նկատում է՝ սա, ինքն իրենով, ոչ միայն հակահայկական, այլ նաև՝ ընդգծված հակառուսական պրոյեկտ է, որ, անկասկած, հարվածելու է ռուսական տնտեսական շահերին, սակայն, ինչպես եվրոպական վերջին սահմանափակումները՝ՌԴ-ի նկատմամբ, սա նույնպես, Ռուսաստանի Դաշնությունը կփորձի օգտագործել սեփական շահերի տեսանկյունից.«Ամեն դեպքում, Ադրբեջանն իր ունեցած գազի ծավալներով չի կարող մրցակից դառնալ ռուսաստանյան էներգետիկ ռեսուրսների ծավալներին։ Նա չի կարող համարժեք տեղ զբաղեցնել կամ, ինչ-որ տեղ, փոխարինել Եվրոպական շուկայում ռուսական գազի ծավալների պաշարները։ Այլ բան է, որ ուկրաինական ռազմական գործողություների ֆոնին, կրճատված ռուսական գազի այլընտրանքը չափազանց քիչ է, և այդ պաշարները Եվրոպայում անհապաղ լրացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Հետևաբար, վերոհիշյալ նոր գազամուղի արագ գործարկումը օդի պես կարևոր է դարձել հավաքական Եվրոպայի համար։ Հենց սա է պատճառը, որ Եվրոպան այդքան շահագրգռված է, որպեսզի այն, օր առաջ, իրականություն դառնա։ Եթե Հայաստանն էլ այդքան խելք չունենա և միանա պրոեվրոպական այս գործարքին, ապա սա լուրջ հետևանքներ է ունենալու մեր պետության համար»,- ասում է միջազգային անվտանգային հարցերով մասնագետը։

Հարցին՝ ի՞նչ կանի Ռուսաստանի Դաշնությունը, կանխելու իր երկրի էներգետիկ համակարգին հասցվող հերթական հարվածը, Արմեն Մանվելյանը պատասխանում է՝ պետք է նկատել, որ հավաքական Արևմուտքի ողջ ջանքերը՝ վնասելու Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ոլորտին, առայժմ հակառակ էֆեկտն է ունենում։ Համենայն դեպս, կարճաժամկետ միջակայքում ի օգուտ ՌԴ-ի էֆեկտը նկատելիորեն մեծ է։ ՌԴ-ն, իր կողմից գազի և նավթի գներն աննախադեպ կերպով բարձրացնելով, առայժմ դեռևս միայն գերշահույթներ է ապահովում իր համար։ Թե ի՞նչ զարգացումներ կլինեն երկարաժամկետ միջակայքում, դժվար է ասել, սակայն այն, որ ադրբեջանական նոր կառուցվող գազամուղի պարագայում, Ռուսաստանի Դաշնությունը կգտնի իրավիճակից իր օգտին դուրս գալու տարբերակները, սա, գրեթե, կասկածից վեր է»։

Ամփոփելով զրույցը Արմեն Մանվելյանը նշում է՝ Հայաստանն, ամեն գնով, պետք է խուսափի՝ հայտնվել էներգետիկ շահերի բախման այս կիզակետում, հատկապես այս ժամանակահատվածում, երբ հավաքական Արևմուտքը ուկրաինական դեպքերի ֆոնին, տնտեսական էներգետիկ բնույթի պայքարի է ելել Ռուսաստանի Դաշնության դեմ, իսկ ՌԴ-ն համարվում է Հայաստանի, կարելի է ասել, միակ իրական ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:39 24/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Չի բացառվում, որ ապագայում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղում տեսնենք թուրքական ծածանվող դրոշով ՆԱՏՕ-ի զորքերը». Արմեն Մանվելյան
15:31 27/03/2022  |  ՔաղաքականԱՄՆ-ն ոչնչացնում է Եվրոպան` պատժելով Ռուսաստանին. Արմեն Մանվելյան
14:55 08/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀիմա Ռուսաստանը շարժվում է դեպի Օդեսա, որը վերցնելուց հետո կհասնի Մոլդովա և ռումինական սահմանին. ՌԴ-ն ուզում է իր հսկողության տակ վերցնել գազամուղները. Մանվելյան (տեսանյութ)
19:19 04/03/2022  |  ԼՐԱՀՈՍ«Զելենսկու բարձրացրած հիստերիան դասական պրովոկացիա է՝ ռուսական Զինված ուժերը չեն հարվածի ատոմակայաններին». Մանվելյան
22:02 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍԿհարձակվի արդյո՞ք թուրք ադրբեջանական տանդեմը Հայաստանի սահմանների վրա՝ նմանատիպ սցենարն ամենահնարավորներից մեկն է. փորձագետ
16:56 05/02/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը նորից շրջանցում է ԱԳՆ-ին. չի բացառվում, որ Փաշինյանի այցը Թուրքիա լինի առանց ՀՀ ԱԳՆ-ի իմացության.փորձագետ
20:40 12/01/2022  |  ԼՐԱՀՈՍԶանգեզուրի միջանցքի բացման շուրջ համաձայնություն կա, մնում է դետալների, մանրուքների շուրջ համաձայնության գան, սակայն Ադրբեջանը դրանով չի սահմանափակվի. փորձագետ
21:40 07/01/2022  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը փողոցից եկել է իշխանության՝ անկարգություններ հրահրելով, հիմա այլ ցուցարարների դեմ է զորք ուղարկում. Արմեն Մանվելյան
20:46 27/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախում շատ լավ են հասկանում, որ Ադրբեջանին միանալը նշանակում է հայության ֆիզիկական բնաջնջում. փորձագետ
15:05 13/12/2021  |  ԼՐԱՀՈՍԻրանական վարորդները նախընտրում են այլևս Հայաստանով չգալ. Հայաստանի այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում Ադրբեջանի բյուջեն ավելանում. փորձագետ

Արխիվ

[]