ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ ով է այդ տիեզերագնացը՞, իրենց չկայացած առաջնորդը՞. Աշոտ Երկաթը հայտարարեց՝ ռեւանշ լինելու է 06/03/2022 16:47 | ԼՐԱՀՈՍ
«Ես ծնկի եմ գալիս մեր հոգևորականության առաջ ու խնդրում եմ ձեզ՝ ամեն օր օրհնե՛ք ու կանգնե՛ք մեր ժողովրդի կողքին». Սիսական գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը ծնկի իջավ հարթակին
«Ես ուզում եմ պատմել ձեզ դարի ամենամեծ զավեշտի մասին՝ խլուրդները, խավարամոլներն ու խավարասերները, ովքեր թափառում են գետնի տակ, այսօր խաբում են մեր ժողովրդին, թե մենք Տիեզերք ենք թռել։ Էդ ո՞վ է այդ տիեզերագնացը, ձեր չկայացած առաջնո՞րդը»,- քիչ առաջ ֆրանսիայի հրապարակի հարթակից ասել է լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, իր ազդեցիկ խոսքը հղելով արվեստի և մշակույթի, սպորտի, բարձրագույն հոգևորականության և զինվորականության, Սփյուռքի և Հայաստանի ծոցից դուրս եկած մեր բոլոր հայրենակիցներին ։
«Խոսքս ուզում եմ ուղղել մեր սպորտսմեններին՝ միջազգային մակարդակի չեմպիոններին՝ դուք, որ հարյուրավոր անգամներ հաղթանակ եք բերել մեր երկրին, ինչո՞ւ դուք այսօր այստեղ՝ հրապարակում չեք։ Ո՞ւմ դրոշով եք դուք զարդարելու ձեր թիկունքը, երբ վաղն այլևս Հայաստան չլինի՝ Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, թե՞ Թուրանի։
Որպես աշխարհի առաջին քրիստոնեական ազգ, որպես ջահակիր, այսօր Քրիստոսի արձան ենք տեղադրում Հայաստանում։ Դիմում եմ մեր հարգելի քանդակագործներին, խաչքարագործներին, քարագործներին, ովքեր այս օրերին Քրիստոսի բարձրակերտ արձանն են կերտում՝ ինչո՞ւ դուք այստեղ՝ ձեր ժողովրդի կողքին չեք ։ Ո՞ւմ եք դուք քանդակելու վաղը, երբ այլևս չլինի Հայաստանը՝ Աթաթուրքի՞, Էրդողանի՞, թե Ալիևի։
Խոսքս ուղղում եմ իմ ազգի գրականագետներին, լեզվաբաններին, պատմաբաններին, ովքեր այսօր կրթական օջախներում լեզու, գրականություն և պատմություն են դասավանդում՝ ի՞նչ պատմության և ի՞նչ լեզվի մասին է խոսքը, երբ վաղը ձեզ պարտադրելու են թուրքերի լեզուն։ Ավելի լավ է վաղը լինել այստեղ, կամ սկսել պարապել թուրքերեն, որպեսզի դուք կարողանանք դասավանդել համապատասխան բուհերում։
Խոսքս ուղղում եմ մեր ազգի նկարիչներին, որ տարիներ շարունակ Մասիս են նկարել և ուղարկել մեր սփյուռքահայ բարեկամներին՝ ի՞նչ եք դուք նկարելու վաղը, ո՞ւմ է պետք լինելու ձեր Մասիսը։
Խոսքս ուղղում եմ իմ երգիչներին, դուք երգում եք՝ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ…»։ Բա դուք վաղը ի՞նչ եք երգելու՝ տեսնեմ Արցախն ու նո՞ր մեռնեմ, տեսնեմ Սյունիքն ու նո՞ր մեռնեմ, թե՞ տեսնեմ Հայաստանն ու նոր մեռնեմ։ Ո՞ւմ են պետք ձեր երգերը…
Խոսքս ուղղում եմ իմ գրողներին, որ հրաշալի երկեր են ձոնել մեր երկրին, ինչպես Համո Սահյանն էր ասում՝ «Ախր, ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ…»։ Բա, վաղն ի՞նչ եք ասելու, եթե այսօր այստեղ չեք դուք, ի՞նչ եք ասելու դուք ձեր ընթերցողին…
Խոսքս ուղղում եմ հաղթանակ կերտած իմ զինվորական ընկերներին, նրանց, ովքեր հաղթանակներ են կերտել դեռևս սրանից 30 տարի առաջ՝ ինչո՞ւ այստեղ չեք, ինչո՞ւ դուք ձեր ժողովրդի կողքին չեք։ Դիմում եմ սահմանում կանգնած իմ զինվորական ընկերներին՝ ձեզ ամեն օր խաբելով, թիզ առ թիզ, ձեր պահած հողը զիջում են ու ստիպում, որ դուք հետ նահանջեք, ինչո՞ւ դուք ձեր ժողովրդի կողքին չեք։
Դիմում եմ իմ ոստիկաններին, հարգարժան և պատվարժան ոստիկաններին։ Ձեր հագուստին նայելիս, մարդ, ակամա, զգաստանում է։ Ձեզ պատիվ է բերում ձեր զինվորական գլխարկն ու ուսադիրը։ Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ յենիչերները մուտք գործեն ձեր շարքերը, ինչո՞ւ եք թույլ տալիս ձեր շարքեր սողոսկեն այնպիսինները, ովքեր վաղն իրենց կարմիր ու սև բերետները փոխարինելու են թուրքական ֆեսերով և գոռան՝ «Ալլահ ակբար»։
Եվ վերջապես, ես խոսքս ուղղում եմ իմ հոգևորականներին՝ դուք լավ գիտեք, որ այս մամոնայի ճտերը վախենում են խաչից։ Դուք ինչո՞ւ ամեն օր այստեղ չեք, ինչո՞ւ ամեն օր ձեր օրհնությունը չեք բերում մեր ու ձեր ժողովրդին։ Ես ծնկի եմ գալիս մեր ժողովրդի և հոգևորականության առաջ ու խնդրում եմ ձեզ՝ կանգնեք մեր ժողովրդի կողքին…»։
«Ռևանշ լինելո՛ւ է», -ասաց լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ամփոփելով իր ազդեցիկ ելույթը Ֆրանսիայի հրապարակի հարթակից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ