ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ հաղորդումը չէր կարող կցվել այլ քրգործի. Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ չունի 06/03/2022 19:49 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, կայացել է Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանն անցել է բողոքի բուն քննությանը։ Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանն այսօր ներկայացրել է բողոքի հիմքերը՝ հիշեցնելով, որ հաղորդումը ներկայացվել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կողմից առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ։
Պաշտոնեական լիազորություններն անցնելու դրվագը վերաբերում է 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ միջպետական պայմանագիրն առանց վավերացման ստորագրելուն։ Ըստ Մարտիրոսյանի՝ դատախազությունն իրավունք չուներ ներկայացված հաղորդումն ուղարկելու, կցելու մեկ այլ քրեական գործի։ Դա, բողոքաբեր կողմի գնահատմամբ, օրենքի դաշտից դուրս գործողություն է, հետևաբար անգործություն է ցուցաբերվել.պետք է որոշում կայացվեր՝ քրեական գործ հարուցելու, հարուցումը մերժելու մասին կամ ուղարկվեր ըստ ենթակայության՝ նյութեր նախապատրաստելու, ինչն այս պարագայում չի իրականացվել։
Փաստաբանը հիշեցրեց նաև այն, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է բողոքն այն դեպքում, երբ համանման դեպքով՝ Արա Զոհրաբյանի բողոքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանը բավարարել էր։ Մարտիրոսյանը նշեց, որ դատախազի անգործության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին տևական ժամանակ տուժողի կարգավիճակ տրված չի եղել, ինչի հետևանքով՝ այս բողոքի շրջանակներում ծնողները զրկված են իրենց ներկայացուցչությունից։ Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր իրենց բողոքը, Մարտիրոսյանի գնահատմամբ՝ անհիմն է. Կարեն Ֆարխոյանը շահագրգիռ է եղել գործի ելքով, չի պահպանել օրենքի պահանջը։ Նախագահող դատավոր Բիշարյանն արձագանքեց՝ հորդորելով վիճարկել որոշումն՝ առանց նման գնահատականների։
Հակոբ Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի, հետևաբար, հաղորդումը չէր կարող կցվել այդ գործին։ Բացի այդ՝ փաստաբանը պետական դավաճանության հատկանիշներով առանձին գործի չհարուցումը կապում է Նիկոլ Փաշինյանի անձով։ «Ինչու չեք ցանկանում քրեական գործ հարուցել պետական դավաճանության հատկանիշներով»,- հռետորական հարց բարձրացրեց Մարտիրոսյանը։ Ապա` նաև հետաքրքրվեց, թե ինչու ՞ դատախազությունը չի ցանկանում զոհված 5000 մեր զավակների վերաբերյալ մասն անջատել Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՔՕ 308-րդ հոդվածով հարուցված գործից։
Բողոքաբեր կողմը միջնորդեց՝ ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից