ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր սահմանների մեծ մասն արդեն մոտեցել է բնակելի քաղաքներին, ո՞նց են պատկերացնում հայելային հետքաշումը, չեզոք գոտին արդեն կընկնի քաղաքների մեջ.Վահե Հակոբյան 06/02/2022 16:07 | ԼՐԱՀՈՍ
«Դիմադրություն» շարժումը հանդիպումներ է ունեցել տարբեր կառույցների, կազմակերպությունների և մի շարք ՀԿ-ների, 20-ից ավել արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ և փորձել պարզել բոլորի դիրքորոշումը՝ շարժման հեղինակած Արցախի և Հայաստանի վերաբերյալ նախագծի մասին:
«Փաստինֆո»-հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը նշեց, որ նրանց մեծ մասը միանում է նախագծին. «Հիմնական ուժերը միանում են նախագծին, կիսում են մեր մոտեցումները: Այսօր, ով կարողանում է մտածել, ժողովրդի գիտակից շերտը տագնապի զգացում ունի»,-ասաց Հակոբյանը:
ԱԺ երկու խմբակցությունների՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ», նախաձեռնությամբ հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հայտարարության նախագիծն է: Խորհրդարանական մեծամասնությունը՝ ՔՊ խմբակցությունը, հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին:
Մեզ հետ զրույցում Վահե Հակոբյանը հայտնեց, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն, ամեն դեպքում, վաղը գնալու են խորհրդարան:Իսկ թե ի՞նչ է սպասվում հունիսի 3-ի «ջրբաժանից» հետո, Հակոբյանը չցանկացավ փակագծեր բացել, բայց վստահեցրեց, որ կա գործողությունների ծրագիր։
Արձագանքելով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե «Դիմադրության» շարժումն այլևս սպառել է իրեն, իսկ հիմա էլ խորհրդարան վերադառնալու ելքեր է փնտրում, Վահե Հակոբյանը հակադարձեց.
««Դիմադրության» շարժումը ո՛չ իրեն սպառել է, ո՛չ էլ խորհրդարան հետ վերադառնալու ուղիներ է փնտրում, մեր պայքարը շարունակական է, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ:
«Վաղը ժամը 16.00-ին տեսնենք որքան մարդ է հավաքվում Ֆրանսիայի հրապարակում, նոր կորոշենք՝ փակուղի մտե՞լ է,թե՞ ոչ »,-ասաց պատգամավորը:
Հստակեցնող հարցին՝ բացառո՞ւմ է, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն այս ընթացքում կվերադառնան խորհրդարան, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց.
«Մենք խորհրդարան կգնանք մեր օրակարգով, ինչն անելու ենք վաղը»:
Մեկնաբանելով ՔՊ-ի վաղվա արտահերթ նիստը տապալելու որոշումը՝ զրուցակիցը նշեց.
«Ո՞նց կարող էին իրենք գալ, գալու դեպքում մեր հայտարարությանը պետք է ասեին ՝ «այո» կամ «ոչ», բայց «այո» չեն կարող ասել, քանի որ իրենք քշվում են մեկ մարդու քմահաճույքով, որը մեր երկրի դավաճանն է, ո՞նց կարող էին գալ ԱԺ և վերահաստատել իրենց դավաճանական ուղին։ Իրենց համար ավելի հեշտ տարբերակ էր չգալը և նիստը տապալելը »,-ասաց Հակոբյանը:
Իշխող ուժը խորհրդարանում ձախողում է քննարկումները, թեեւ գործադիրը՝ ի դեմս արտաքին գործերի նախարարության, ընդունում է, որ հակառակորդի գործողություններն ապակայունացնում է իրավիճակը։ Միաժամանակ հայտարարել էր, թե «հրադադարի ռեժիմի խախտումները հիմնավորում են զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը», ինչին արձագանքելով ընդդիմադիր պատգամավորն արձանագրել է, որ մեր ԱԳՆ ներկայացուցիչները շատ վատ են պատկերացնում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և մեր սահմանների վիճակը.
«Մեր սահմանների մեծ մասն արդեն մոտեցել է բնակելի քաղաքներին, օրինակ՝ ադրբեջանական զինուժը հիմա տեղակայված է անմիջապես Կապան քաղաքի ծայրամասում, հիմա իրենք ո՞նց են պատկերացնում, որ նույն Սյունիքում զորքերը հայելաձև հետ քաշվեն սահմանից, ադրբեջանցիները նման խնդիր չունեն, քանի որ իրենց մեջքի հետևում 40 կմ-ից ավել տարածք կա, իրենք կարող են հետ քաշվել, բայց մեր դեպքում չեզոք գոտին արդեն կընկնի քաղաքների մեջ։ Հիմա հերթական զիջո՞ւմն ենք իրենց առաջարկում, ոչ՛, մենք համաձայն չենք դրա հետ, ի՞նչ հայելային հետնահանջ, սա հերթական զիջումը կլինի, խորհուրդ կտամ մեր ԱԳՆ ներկայացուցիչներին աշխարհագրություն սովորել»,-եզրափակել է Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ