ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեկ երեխաներն ատելության խոսք էին ասում. գիտելիքի պակասից է, որ ծնողներն այդպիսի բան են թույլ տալիս 06/02/2022 12:12 | ԼՐԱՀՈՍ
Ծաղիկներ ու փուչիկներից անդին՝ երեխաների իրավունքները պետք է առհասարակ գիտակցորեն պաշտպանված լինեն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հայտարարությանը, թե երեկ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, դեպքեր են արձանագրվել, որ ատելության խոսքը արտաբերվել է նաև երեխաների շուրթերով:
ՀՀ ՄԻՊ-ը վստահեցրեց, որ այդ դեպքերը չեն վրիպել նաև իրենց մոնիթորինգից։
«Այսօր մենք հայտարարություն ենք տարածել, օգտվել ենք բացված օրակարգից՝ մեկ անգամ ևս հիշեցնելու երեխայի լավագույն շահի մասին։ Մեր հայտարարության մեջ հստակ ենք ասել, որ երեխաների կարծիքի ազատ արտահայտման, հավաքներին գիտակցված, տեղեկացված մասնակցության իրավունքը, այո՛, բխում է լավագույն շահից, բայց նաև պետք է հասկանանք, որ այդ լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասկաների կողմից իրենց կարծիքը արտահայտելու համար: Այսինքն՝ դա պետք է լինի երեխայի տարիքին, հասունությանը համապատասխան, գիտակցված մասնակցություն»,-ընդգծեց Քրիստիննե Գրիգորյանը:
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ նշեց, թե վերջերս սոցիալական ցանցերում հայտնի հոլովակ կար, մասնավոր մանկապարտեզներից մեկի սաներին՝ 4-5 տարեկան երեխաների, իր տպավորությամբ, կազմակերպված հանել էին դուրս, և երեխաները արտաբերում էին բառեր, որոնք նրանք ակնահայտորեն չէին կարող հասկանալ։
«Չի կարող 4-5 տարեկան երեխան հասկանալ, եզրակացություններ անել դրա մասին և գոռալ: Դա դասական ատելության խոսքի տարածում էր 4-5 տարեկան երեխաների կողմից։ Օրինակ՝ եթե դա իմ երեխային սովորեցրած լինենին, այդ կերպ նրան օգտագործեին, ես անկեղծ եմ ասում, դատի կտայի», - ասաց նա:
ՄԻՊ-ն էլ նշեց, որ այդ դեպքը նույնպես չի վրիպել իրենց մշտադիտարկումներից, ավելին՝ հայտարարությամբ անդրադարձել էին երևույթին։
«Ամենավտանգավոր բանը, որ տեսել էինք, այն էր, որ երեխաները, ում հնարավոր էր նույնականացնել այդ տեսանյութի մեջ, ուղղակիորեն դարձել էին թիրախավորման և ատելության խոսքի առարկա: Ակնհայտ էր, որ երեխաները խաղի տրամաբանությամբ ուղղակի կրկնում էին ինչ-որ բաներ, որոնց ամբողջ էությունը, իմաստը չէին կարող գիտակցել», - ասաց նա:
ՄԻՊ-ի խոսքով՝ երեխայի ծնողները, խնամակալները, դաստիարակները, ուսուցիչները, այսինքն՝ օրենքով երեխայի համար պատասխանատու բոլոր անձինք պարտավոր են առաջնորդվել երեխայի շահով, Սահմանադրությամբ, ազգային օրենսդրությամբ երեխայի իրավունքները հստակ սահմանվել են։ Ըստ նրա՝ պետությունն էլ այստեղ մեծ անելիք ունի՝ իրազեկման։
«Տեսակետը, թե երեխաները որևէ կերպ չեն կարող հավաքների մասնակցել, թյուր կարծիք է։ Երեխաների՝ հավաքներին գիտակցված, տեղեկացված մասնակցության իրավունքը բխում է լավագույն շահից, բայց նաև լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասկաների կողմից իրենց կարծիքը արտահայտելու համար»,-կրկին ընդգծեց ՀՀ ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ