ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանը պահանջել է Ռազմիկ Աբրահամյանին առերես հարցաքննել արտաամուսնական կապերից հղիացած եւ երեխաներից հրաժարված կանանց հետ. քննիչը մերժել է ու թերի քննած գործն ուղարկել դատախազին 06/02/2022 22:22 | ԼՐԱՀՈՍ
Ապօրինի որդեգրումների աղմկահարույց քրեական գործը շուտով կուղարկվի դատարան։ Ամիսներ առաջ քրեական գործով՝ 20 երեխայի մասով՝ նախաքննության ավարտ է հայտարարվել եւ մինչև ապրիլի 24-ը ժամանակ տրվել կողմերին՝ 73 հատորից բաղկացած գործի նյութերին ծանոթանալու համար, մինչև ապրիլի վերջը՝ միջնորդություններ ներկայացնելու համար։ Նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանության կողմը միջնորդություններ է ներկայացրել, այդ թվում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որոնք մերժվել են։
Այժմ ՀՀ ՔԿ-ն գործն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով ։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին՝ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ստացվել է, դեռևս որոշում չի կայացվել, ժամկետների մեջ է։
Նշենք, որ քրեական գործով մեղադրյալները 11-ն են, այդ թվում՝ Հանրապետական ծննդատան ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը, Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանը, որն, ըստ մեղադրանքի, հանցավոր խմբի ղեկավարն է, 2005-ից մինչև 2019 թվականը իտալացի որդեգրողներից 1 միլիոն 700 հազար եվրո է ստացել:
Նախաքննական վարկածով՝ գործել է հետևյալ սխեման. մայրերին ծննդատներում ստիպել են հրաժարվել երեխաներից, խմբի կազմում ընդգրկված բժիշկները կազմել են երեխաների առողջության վերաբերյալ էպիկրիզներ՝ նշելով, որ երեխաներն ունեն տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ անբուժելի։
Պաշտպանության կողմի գնահատմամբ, սակայն, քննությունը պատշաճ չի իրականացվել։ Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ միակողմանի, ապօրինի քննություն է կատարվել, իսկ նախաքննությունը լրացնելու, բազմակողմանի, լրիվ քննությունն ապահովելուն ուղղված միջնորդությունները մերժվել են։
«Արվել է 175 էջանոց հիմնավոր միջնորդություն՝ հորինված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որ մերժվել է։ Այնուհետեւ, միջնորդել ենք Ռազմիկ Աբրահամյանին լրացուցիչ հարցաքննելու, որը նույնպես մերժվել է։ Իրականում գործի նյութերին ծանոթանալուց հետո շատ հարցերի վերաբերյալ ցանկանում էինք պարզաբանում տալ, բայց մերժեցին՝ խախտելով մարդու պաշտպանության իրավունքը»,- նշեց Սամվել Դիլբանդյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ միջնորդել են առերես հարցաքննել արտաամուսնական կապերից հղիացած եւ այն թաքցրած վեց կանանց հետ, որոնք վաղաժամ ծննդաբերել են ու հրաժարվել իրենց երեխաներից։
«Պահանջեցինք առերեսվել՝ մերժեցին։ Այստեղ նույնպես ակնհայտ մեղադրական թեքվածությամբ խախտեցին մեր պաշտպանության իրավունքը։ Օբյեկտիվ քննության պայմաններում պետք է բավարարեին միջնորդությունը, բայց մերժեցին»,- նշեց Դիլբանդյանը՝ հավելելով, որ միջնորդությունը մերժվել է, քանի որ այդ կանայք իրենց ցուցմունքներում ասում են, որ իրենց կամքով են հրաժարվել երեխաներից, քանի որ հղիությունը եղել է անցանկալի։
Նրա խոսքով՝ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում են այդ վեց կանանց վաղաժամ ծննդաբերությունը կազմակերպելու մեջ, բայց որևէ բժշկի չեն հարցաքննել, ոչ մի բժշկական փաստաթուղթ չեն հետազոտել, փորձաքննություն չեն նշանակել և խոսում են մտացածին վաղաժամ ծննդաբերություն կազմակերպելու մասին։ Ընդ որում, այդ կանանցից չորսը մարզերից եկել են վաղաժամ ծննդաբերության ուղեգրերով։
Բացի այդ՝ չեն հարցաքննել նաև մարզային այն բժիշկներին, որոնք վաղաժամ ծննդաբերության ուղեգիր են տվել այդ ծննդկաններին, իսկ պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունները՝ այդ բժիշկներին հարցաքննելու մասին՝ մերժել են։ Մերժվել է նաև կանանց էխոսկոպիա հետազոտություն կատարած, ինչպես նաև՝ ծնունդն ընդունած բժիշկներին հարցաքննելու միջնորդությունը,
«Նման հնչեղություն ունեցող գործով նման կարգի ապօրինի քննություն կատարելն ու մարդկանց վարկաբեկելը՝ վերջն է։ Սա մեր իրողությունն է»,- եզրափակեց Դիլբանդյանը։
Իտալիայում որդեգրմամբ զբաղվող հավատարմագրված կազմակերպությունների ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանի նկատմամբ եւս քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել, սակայն այն նույնպես մերժվել է։ Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Գարսենցյանն ի սկզբանե իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, չի ընդունում նաև հիմա, իր գործողություններում հանցակազմ, որևէ հանցագործության հատկանիշներ առկա չէ։
«Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, ներկայացրել ենք գործընթացը եւ, ի դեպ, այն գործընթացը, որը կատարվել է մինչև 2018թ և կատարվում է նաեւ մինչ օրս։ Այս քրեական գործով պայմանավորված լրացուցիչ ուսումնասիրվել է նաև գործող օրենսդրությունը և միակ փոփոխությունը, որն արվել է, եղել է Պետական տուրքի մասին օրենքում. 20.000 ՀՀ դրամի փոխարեն պետական տուրքը դարձել է 1 մլն ՀՀ դրամ։ Այսինքն՝ իրենք էլ ընդունեցին, որ գործող օրենսդրության մեջ որևէ բացթողում, խախտում կամ հակաօրինական կարգ գոյություն չունի»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս գործընթացը մինչ օրս շարունակվում է և չի կարող չշարունակվել, որովհետև ունենք Հաագայի պայմանագրով ստանձնած պարտավորություն։
Մասնավորապես, Հաագայի կոնվենցիայով նախատեսված է ծախսերի փոխհատուցում, գումարի չափը նախատեսված են յոթ տարիների աշխատանքի համար, գումարների չափը տեղադրված է հրապարակային՝ այդ կազմակերպությունների պաշտոնական կայքերում, ընդ որում, ՀՀ ի հետ համագործակցող օտարերկրյա կազմակերպությունների դեպքում Իտալիայից ավելի բարձր գումարների չափ է առկա։ Այլ խոսքով՝ պաշտպանության կողմը գտնում է, որ Անուշ Գարսենցյանի գործողություններում որևէ հանցագործության հատկանիշներ չկան, գործող կարգը համապատասխանում է թե ներպետական օրենսդրությանը, թե Հաագայի կոնվենցիային։ Փաստաբանի փոխանցմամբ՝ գործընթացը, որը տեղի է ունեցել, պետությունն է սահմանել՝ իր քաղաքացու համար, ՀՀ-ն իրավունք չունի միջամտելու, մասնավորապես, կան հավատարմագրված կազմակերպություններ, այս պարագայում՝ Իտալիայում հավատարմագրված կազմակերպություններ, ում դիմում են իրենց երկրի քաղաքացիները՝ երեխա որդեգրելու համար, իրենք են ընտրում։ Հետագայում պարզվել է, որ Իտալիայի քաղաքացին ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը գնացել և դիմել է կազմակերպությանը, շփվել կազմակերպությանը դիմած անձանց հետ, որոնք որդեգրել են տարբեր երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից, տեսել է, որ Հայաստանի կենցաղն ավելի մոտ է իրենց, նախընտրել է որդեգրել ՀՀ-ից, վճարումները կատարել է բանկային փոխանցումներով՝ այդ կազմակերպությանը։
«Այսօր էլ այդ կազմակերպությունները կան, ՀՀ-ում կան օտարերկրյա որդեգրումներ, այդ թվում՝ Իտալիայից։ Ոչինչ չի փոխվել»,- նշեց փաստաբանը։
Դիտարկմանը, որ նախաքննական մարմնի մեկնաբանմամբ՝ կեղծ տվյալներ են մտցվել երեխաների առողջական վիճակի վերաբերյալ՝ երեխաներին ՀՀ-ում չորդեգրելու համար, փաստաբանը նշեց, որ գործում առկա չէ որևէ նման տվյալ, որևէ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն։ Փաստաբանը գտնում է, որ ի սկզբանե օդից կախված լուրերով կառավարության նիստին հայտարարություն էր արվել, թե Իտալիա երեխաներ են որդեգրվել, որոնց օրգաններն, իբրև վաճառվել են, մինչդեռ, որևէ նման երեխայի տվյալ առկա չէր, որդեգրումից հետո 5 տարի անց երեխայի մասին տվյալները փոխանցվում են ՀՀ-ին, իսկ ինչ վերաբերում է ապօրինի որդեգրմանը, Մարտիրոսյանը նշեց՝ որդեգրումը չի կարող ապօրինի,քանի որ երեխան որդեգրվում է վճռի հիման վրա, որոնցից որևէ մեկը բեկանված չէ։ Ավելին՝ մինչ դատական ակտը կառավարության որոշում է կայացվում և այժմ էլ գործող վարչապետը նույն որդեգրման ընթացակարգով որոշում է կայացնում։ Մարտիրոսյանի խոսքով՝ գործը հերթական փուչիկն էր, ափսոս, որ սա վերաբերում էր երեխաներին, նրանց իրավունքներին, անվտանգությունը, շահերն այսօր վտանգված են, խախտվել է որդեգրման գաղտնիությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ