ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԿՀ-ի կողմից բարեվարքության բացասական եզրակացություն ստացած 38 անձանցից 9-ը պաշտոնի է նշանակվել, ԿԿՀ-ն գտնում է՝ դա չի արժեզրկում բարեվարքություն ասվածը 06/01/2022 20:37 | ԼՐԱՀՈՍ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության բացասական եզրակացություն ստացած անձանցից 9-ը նշանակվել են պաշտոններում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հանձնաժողովից։
Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու, թե Հանձնաժողովի կողմից իր գործունեության ընթացքում քանի՞ անձի բարեվարքություն է ստուգվել և դրա արդյունքում քանի թեկնածուի վերաբերյալ է տրվել բացասական եզրակացություն, արդյո՞ք եղել են անձինք, որոնց վերաբերյալ բացասական եզրակացության պայմաններում վերջիններս նշանակվել կամ ընտրվել են պաշտոնի։
« Հանձնաժողովը 2020-2022թթ իր գործունեության ընթացքում իրականացրել է 409 անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։ Բացասական եզրակացություն է տրվել 38 անձի, որոնցից 9-ը նշանակվել են պաշտոններում»,- հարցադրմանն ի պատասխան հայտնել են ԿԿՀ-ից։
Հարցին՝ ինչպես են վերաբերում այն փաստին, որ ՍԴ դատավոր և ԲԴԽ անդամ են ընտրվել անձինք, որոնց վերաբերյալ հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, արդյոք նման նշանակումները չեն արժեզրկում բարեվարքության ստուգում ասվածն ընդհանրապես՝ ԿԿՀ-ից պատասխանել են՝ ըստ էության հաստատելով, որ 2020թ ՍԴ 1 դատավորի վերաբերյալ տրամադրվել է բացասական եզրակացություն, անձը նշանակվել է պաշտոնում, 2021թ ԲԴԽ 1 անդամի վերաբերյալ որոշում չի կայացվել, անձը նշանակվել է պաշտոնում։ Այս պատասխանից հետեւում է, որ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ, որի անունը նախկինում շրջանառվում էր տարբեր զինվորական հանցագործությունները կոծկելու, կոռուպցիոն դրսեւորումների մեջ ու անգամ ՄԻԵԴ-ն է արձանագրել, որ Ջհանգիրյանը խախտել է քաղաքական չեզոքությունն ու, լինելով դատախազի տեղակալ, զբաղվել է քաղաքական գործունեությամբ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն չի տվել. Չեն կարողացել գալ միասնական կարծիքի։
«Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք բացասական եզրակացության դեպքում պաշտոնի նշանակումը չի արժեզրկում բարեվարքության ստուգում ասվածն ընդհանրապես, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրությամբ իշխանության բաժանման և հավասարակշռման սկզբունքի համաձայն՝ իշխանության յուրաքանչյուր ճյուղ ապահովում է իր գործունեության հաշվետվողականությունը, հետևաբար, դա ոչ թե արժեզրկում է բարեվարքության ստուգում ասվածն, այլ՝ մեծացնում է այլ մարմինների հաշվետվողականության աստիճանը»,- գրավոր հարցմանն ի պատասխան նշել է ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից