ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուղիղ ու բացահայտ կերպով քաղաքական գործընթացներին միջամտություն. Վարդևանյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին 06/01/2022 19:13 | Մեկնաբանություն
Մայիսի 31-ին Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ: Նախ պետք է արձանագրել, որ նշվածը ուղիղ ու բացահայտ կերպով քաղաքական գործընթացներին միջամտություն է, հավաքների ազատությունը ձևախեղելու, զրոյացնելու փորձ է, որի նպատակը, ենթադրվում է, շինծու քաղաքական հետապնդումների նոր շրջանի սկիզբ դնելն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Օրվա իշխանությունները երբեք չեն սահմանափակվել ապօրինի քրեական գործերի հարուցմամբ, կալանավորումներով, ահաբեկման մթնոլորտ ստեղծելով: Դրա հաստատումն է տասնյակ մեր Հայրենակիցների ամեն գնով, ապօրինի կալանավորումները: Միաժամանակ խնդրո առարկա հայտարարությունը իրավական աբսուրդի, իրադարձություններ հորինելու նոր նշաձող է:
Հայտարարության մեջ թիրախավորելով Դիմադրության շարժման կազմակերպիչներին և արժանապատիվ քաղաքացիներին վերագրվում են իբր գործողություններ որոնք մեծ երևակայության դեպքում էլ իրականության հետ նվազագույն աղերս չունեն: Օրինակ հայտարարության մեջ նշվում է «Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք»։ Նման կարևոր կառույցի կողմից նման նախադասությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման կոչ, հայտարարություն կամ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, այսինքն սուտ է, այլ նաև հակասում է հենց նույն կառույցի հայտարարության մեկ այլ պարբերությանը ու առհասարակ խաղաղ հավաքի նպատակին։ Մեկ այլ պարբերությամբ նշվում է «հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները» այսինքն արդեն Հավաքի կազմակերպիչները վերածվել են «ուղղորդողի» և պարզ չէ ինչպես վերջնական որակում է օգտագործվում՝ զանգավածային անկարգությունների մասնակիցներ։ Կրկին պետք է նշել, որ այս պարբերությունը ևս չի համապատասխանում իրականությանը, կեղծ է, սուտ է։ Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կամ սպասվում են արդեն լայնորեն տարածված ոստիկանական ցուցմունքների հիման վրա քրեական հարկադրանքի միջոցներ կամ այլ միջոցներով պատմվածքներ կարելու օրվա իշխանությունների ձեռագիրը: Չնայած դրանք ապացուցողական որևէ նշանակություն իրավական պետությունում չեն կարող ունենալ, այս պնդումը հիմնավորվում է թե ներպետական և թե ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, բայց նորություն չէ, որ այդ սկզբունքներն այլևս ոչնչացվում են:
Հատկանշական է ու ցավոք ոչ զարմանալի, որ նույնիսկ չնչին հիշատակում ոստիկանական ապօրինությունների, սադրանքների, բռնությունների, քաղաքացիների մարմնական վնասվածքների վերաբերյալ առկա չէ:
Ցավալիորեն վերջին տարիներին սովորական է դարձել, որ պետական կարևոր մարմիններն ակնհայտ կեղծ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածում և այդ ամենը կատարվում է Հայաստանի Հանրապետության անունից։ Դրա հիմնական պատճառը իրավապահ մարմինների քաղաքականացումն է, որի արդյունքում գործադիրի ցանկությունների սպասարկումը դարձել է հստակ կանոն: Չնայած այս ամենին, որքան էլ դժվար է հիմա դա պատկերացնել յուրաքանչյուր իրավապահ, առավելևս կառույցի ղեկավար պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, գիտակցի իր կոչումը՝ չուրանա այդ ամենին»,- գրել է Վարդևանյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ