ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չխանգարել ո՞ր բանակցողին. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 06/01/2022 11:54 | Վերլուծություններ
Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինքը չի կարող հայտարարել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է՝ ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը, նշված է «Այլընտրանքային նախագծեր խմբի» հայտարարության մեջ։
«Թերևս առանց գիտակցելու՝ Ա. Սիմոնյանը բավականին անհարմար վիճակում դրեց Ն. Փաշինյանին, ըստ էության՝ նրան մեղադրելով պաշտոնավարման տարբեր փուլերում չկշռադատված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ.
2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացքի մեջ գտնվող բանակցությունների փուլում արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը որևէ կերպ չէ՞ր խանգարում ընթացող բանակցություններին:
26 տարվա բանակցային գործընթացը մերժելը և տարիների ընթացքում կատարված հսկայածավալ դիվանագիտական աշխատանքը զրոյացնելը՝ ասելով, թե «ես սկսում եմ իմ կետից», չէ՞ր խանգարում բանակցային գործընթացին:
Բոլոր վերջին հրապարակային ելույթներում Փաշինյանն ինքնամոռաց կերպով հայ ժողովրդին համոզում է, թե Արցախը վաղուց Ադրբեջանի կազմում է. սա փաստի առաջ չի՞ կանգնեցնու՞մ թե´ բանակցողին, թե թե՛ ընդհանուր գործընթացը։
Մադրիդյան սկզբունքները համառորեն նսեմացնելը, դրանց չեզոքացմանն ուղղված գործունեությունը (սկզբունքներ, որոնք այս պահին, ըստ էության, միակ փրկօղակն են մեզ համար և միջնորդների համար արձանագրված պարտավորությունը), չե՞ն խանգարում բանակցային պրոցեսին:
Մինչ Ալեն Սիմոնյանը փորձում էր դիվանագիտական պատասխաններ հորինել, վարչապետ Փաշինյանը բյուջետային քննարկման ժամանակ ասում է.
«Արցախի ամբողջ կոմունալ ծախսերը փակում է Հայաստանը»։ Արդյոք սա ակնարկ չէ՞ Արցախը որպես հայության հետ ոչ մի կապ չունեցող առանձին մի միավոր դիտարկելուն, արդյո՞ք սա հայկական լյումպենի վրա ազդելու փորձ չէ՞։ Վերը նշված հայտարարությունները կարելի՞ է որակել որպես ներազգային թշնամանքի և ազգամիջյան ատելության կոչ:
Սեփական կոպիտ սխալների պատճառով բանակցությունները տապալելուց և պատերազմ բերելուց հետո, Հադրութը, Շուշին և բազմաթիվ գյուղեր թշնամուն հանձնելուց, խաղաղ երկիրը «վարի տալուց» հետո, 30 տարի ստեղծված բանակը սխալ որոշումների արդյունքում կազմաքանդ անելուց հետո կարելի՞ է գլուխ գովալ արցախցու կոմունալները մարելու փաստով: Դա նույնն է, որ ծնողը երեխային ծեծելուց, մանկատուն հանձնելուց և որբության մատնելուց հետո գլուխ գովա, թե կոնֆետ է տվել: Ումի՞ց պետք է կոմունալ վերցնեիր, տուն-տեղ, գյուղ-քաղաք, ամուսին, երեխա կորցրած արցախցու՞ց։ Թուրքական տանկից 100 մ հեռավորության վրա ապրող արցախահայի՞ց։
Սեփական աշխատասենյակը կարմիրբերետավորների ամբողջական դիվիզիայով փակողը ինչպե՞ս է թշնամուն դեմ դիմաց ապրող արցախցիներին կոչ անում՝ ապրել թշնամու դրոշի և հսկողության ներքո: Դա օգնո՞ւմ է «թե´ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացին»։ Գուցե օգնում է, եթե որպես բանակցող ի նկատի ունենք Ալիևին, իսկ «ընդհանուր գործըթնացի» տակ՝ մեզ թելադրվող ստորացուցիչ և տարրական անվտանգություն չապահովող պայմանները», - ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել