ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մնացել են իրենց «պրիյոմի» տակ, թույլ ենք տալու իրենք մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության ակցիաների մասին 05/31/2022 12:13 | ԼՐԱՀՈՍ
Ընդդիմությունը շատ ծանր կացության մեջ է, կներեք արտահայտությանս համար, իրենք մնացել են իրենց «պրիյոմի» տակ: Մենք իրենց թույլ ենք տալու մինչև վերջ մաշեցնել իրենց բոլոր հնարավորությունները: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության ակցիաներին:
Ա.Սիմոնյանը հայտարարեց, թե ընդդիմության ակցիաները վերածվել են «մարդկանց նեռվայինացնելու, խցանումներ ստեղծելու մանյայի».
«Ժողովուրդն իրենց քվե է տվել, որ իրենք փողոցում լինե՞ն, բա ինչո՞ւ գործի չեն գալիս։ Իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ վարչապետը և այսօրվա իշխանությունը լեգիտիմությունը կորցրել են, բայց ակնհայտ է, որ լեգիտիմության խնդիր այսօր հենց իրենք ունեն, որովհետև իրենց 21 տոկոս քվե տված ժողովրդի նույնիսկ 2 տոկոսն իրենց չի աջակցում, փողոց դուրս չի գալիս»,-ասաց ԱԺ նախագահը և ներողություն խնդրեց ժողովրդից այն բանի համար, որ ընդդիմության գործողությունների հետևանքով խցանումների ականատես են լինում։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ժողովրդից ներողություն խնդրել են այն ամենի համար, «ինչ իրենց իշխանությունը բերել է ժողովրդի գլխին», Ալեն Սիմոնյանն ասաց, որ դրա համար ներողություն խնդրել են, պատերազմից հետո գնացել են արտահերթ ընտրությունների և հանձնվել են ժողովրդի դատին.
«Այն իշխանությունը, որը ժողովուրդը 2018 թվականին տվել է մեզ, մենք վերադարձրել ենք ժողովրդին, և ժողովուրդը նորից պատվիրակել է այնպիսի ընտրություններով, որը որևիցե մեկի մոտ կասկած չի առաջացրել»,- ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով ընդդիմության հունիսի 3-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին չմասնակցելու իշխանության որոշմանը, Ալեն Սիմոնյանը կարծում է, որ այդ նախաձեռնությունը ևս մեկ հերթական փորձ է՝ իրավիճակից ինչ-որ ելք գտնելու.
«Հիմա փորձում են այդ «տուպիկից» ինչ-որ ելք գտնել։ Բայց ամեն անգամ իրենց երթերը, ցույցերը, ելույթները տեսնելով ու լսելով՝ ես ապշում եմ, թե ոնց կարելի է անընդմեջ ընդդիմության կողմից արված սխալների 20-30 տարվա ցիկլի մեջ մնալ»։
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ-ականներին ուղղված հայտարարությանը, «տղա եք, եկեք մասնակցեք նիստին», Ալեն Սիմոնյանն ասաց․
«Իր մակարդակն է այդ հայտարարությունը, թող ինքը գար նախորդ նիստերին մասնակցեր, այլ ոչ թե միկրոֆոնը շուռ տար, անհասկանալի է՝ ինձնից է հեռու նստում, Ռուբինյանից, թե՞ ուզում է վարչապետին մոտիկ նստել։ Էդ հյուրանոցը, որ կառուցել էր Սևանի ափին, թող Շուշիում կառուցեր, Սեյրան Օհանյանի՝ ֆրանսիական ոճով առանձնատունը թող Ստեփանակերտում կառուցեին, թող Ագնեսա Խամոյանը Ցվետանա Պասկալևայի պես ծրագրեր անի Արցախի մասին»։
Ըստ Սիմոնյանի՝ այս իշխանության կողմից աննախադեպ ծրագրեր են իրականացվում Արցախի համար, և Արցախը փրկում են ոչ թե կենտրոնով շրջապտույտներ ու սելֆիներ անելով, այլ փրկում են գործով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից