ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
3-րդ Հանրապետության պատմության մեջ մենք ունենք ամենաթույլ իշխանությունը և ամենաթույլ ընդդիմությունը.Սուրեն Սուրենյանց 05/31/2022 21:21 | Քաղաքական
Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ մենք ունենք ամենաթույլ իշխանությունը և ամենաթույլ ընդդիմությունը: Եթե հետևենք նրանց բանավեճին, կտեսնենք, որ երկկողմանի բացակայում է քաղաքական դիսկուրսը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքի զարգացումներին և խորհրդարանական ընդդիմության ակցիաներին:
Բանախոսը ընդդիմադիր հարթակի գործողությունները խիստ ոչ արդյունավետ է գնահատում և վստահեցնում, որ նման քայլերով իշխանափոխության հնարավոր չէ հասնել:
Ինչ վերաբերում է ընդդիմության՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նախագծին՝ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ այս փուլում նման հայտարարություն ընդունելը կարող է հանգեցնել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկխոսության վիժեցմանը.
«Փաստաթղթում կան թեզեր, որոնք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ընդունելի են, բայց կան շատ «բայցեր» այս համատեքստում, ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունը նպատակահարմար է ընդունել: Ես քննարկումներին կողմ եմ, չեմ հասկանում, որ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է տապալել քննարկումները, սա ևս անընդունելի է, ես նպատակահարմար եմ գտնում, որ ոչ թե փողոցներում կամ հակադրության մակարդակում, այլ ինստիտուցիոնալ հարթությունում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ գնան»,-ասաց Սուրենյանցը:
Նա նաև ընդգծեց, որ իր ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը չի միանալու խորհրդարանական ընդդիմության նախագծին.
«Մեր կուսակցությունը քննարկումներին կողմ է, մենք չենք ընդունում ՔՊ վարքագիծը, որ հայտարարել է՝ տապալելու է ԱԺ արտահերթ նիստը, բայց այս պահին նման փաստաթղթի ընդունմանը դեմ ենք»,-հավելեց զրուցակիցը:
Մեր խնդրանքով Սուրենյանցն անդրադարձավ նաև ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, թե «հրադադարի ռեժիմի խախտումները հիմնավորում են զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը»:
Նրա խոսքով, առհասարակ, անհասկանալի է զորքերի հայելային հետքաշման գաղափարը, այն դեպքում, երբ գործ ունենք շուրջ 45 քառ կմ օկուպացիայի հետ.
«Ադրբեջանն արդեն իսկ Գեղարքունիքի և Սյունիքի որոշ հատվածներ օկուպացրել է, այս պայմաններում զորքերի հայելային հետքաշման մասին խոսելը այնքան էլ ադեկվատ չէ: Բրյուսելի հանդիպումից հետո ստեղծվել է դեմարկացիայի և դելիմիտացիայի միջպետական հանձնաժողով, որի մանդատի մեջ է մտնում նաև սահմանային անվտանգության խնդրի կարգավորումը, ես կարծում եմ, որ հիմա մեխանիզմ կա ստեղծված, շեշտը պետք է դնել այդ հանձնաժողովի շրջանակներում այնպիսի մեխանիզմների վրա, որպեսզի սահմանային միջադեպերը բացառվեն»,-ասաց զրուցակիցը:
Հարցին՝ արդյո՞ք մինչ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելը հայկական կողմը չպետք է պահանջի նախ, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, Սուրենյանցն արձագանքեց՝ ադրբեջանական զորքերը դուրսբերումը պետք է որևէ գործընթացի հետ կապված չլինի, Հայաստանը պետք է հետևողականորեն ձգտի, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն մեր տարածքից.
«Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան է նվազել, որ Հայաստանի մի շարք պահանջներ անտեսվում են Ադրբեջանի կողմից, իսկ միջազգային հանրությունը «պարիտետային» դիրքորոշում է որդեգրել, Ադրբեջանի վրա կոնսոլիդացված ճնշում չկա, այս հարցերը չեն լուծվում»,-ասաց նա:
Բանախոսը կարծում է, որ անգամ եթե մինչ գործընթացի մեկնարկը չստացվի ադրբեջանական զորքերին դուրս բերել մեր տարածքից, հայկական կողմը չպետք է հրաժարվի այդ օրակարգից և խնդիրը պետք է բարձրացնի նաև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի ժամանակ.
«Պետք է հետևողականորեն հասնել նրան, որ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներից ադրբեջանական զորքերը դուրս գան»-հավելեց քաղաքական գործիչը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից