ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ. ՄԻՊ 05/31/2022 13:27 | ԼՐԱՀՈՍ
30.05.2022թ. իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկանության բաժիններում քաղաքացիների իրավունքների երաշխավորումը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 30.05.2022թ. այցեր են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 6 բաժիններ և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերել շուրջ 100 անձանց։
Իրականացված արագ արձագանքման և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հետևյալը.
1. Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։
Մեծաթիվ են արձանագրված դեպքերը, երբ անձանց նկատմամբ կիրառվել է կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձը փաստացի գտնվել է Ոստիկանության ծառայողի ձեռքերում, ընդ որում, նախորդիվ օրերի համեմատությամբ ակնհայտորեն ավելի շատ են եղել այն անձինք, ովքեր արգելանքի վերցնելու ընթացքում ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ՝ կապտուկներից և տարբեր քերծվածքներից սկսած մինչև կոտրվածքներ։ Ոստիկանության բաժիններում քաղաքացիների կողմից համատարած կերպով բարձրացվել է ոստիկանության ծառայողների կողմից գլխին տարբեր ինտենսիվության հարվածներ ստացած լինելու հարցը։
Մարդու իրավունքների Պաշտպանը կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը։
Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո։ Ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։
2. Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է և հակաօրինական։
Խաղաղ հավաքի իրականացումն անձի հիմնարար իրավունք է և ժողովրդավարական գործընթաց, որի բոլոր մասնակիցները պետք է ենթարկվեն ժողովրդավարական խաղի կանոններին։
3. Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ հագուստը վնասելով, հրելով, «խեղդող» հնարքի կիրառմամբ, և այլն։
Պաշտպանն անթույլատրելի է համարում նման պարագայում պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը հատկապես այն հաշվառմամբ, որ վերջիններիս չեն կարող ձերբակալել կամ ազատությունից զրկել (բացառության հանցագործության կատարման պահին կամ անմիջապես հետո), իսկ այս դեպքում, պատգամավորների նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը նույնիսկ չի կարող հիմնավորվել վերջիններիս բերման ենթարկելու անհրաժեշտ նվազագույն ուժ կիրառելու պատճառաբանությամբ։ Ուստի, Ոստիկանության ծառայողներից պահանջվում է բացառել նման դեպքերը և գործել բացառապես օրենքի սահմաններում։
Ավելին, նախորդիվ օրերի Պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ հավաքի մասնակից պատգամավորների հետ ոստիկանության համագործակցությունը հիմնականում ապահովում է հավաքի խաղաղ ընթացքը։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում նաև հավաքը ղեկավարող պատգամավորին շարունակել ոստիկանության հետ համագործակցության նախորդ օրերի պրակտիկան։
4. Ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում բերման ենթարկված որոշ անձանց կողմից բարձրացվել է հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ անձանց բերման ենթարկելու իրավաչափության հարցը։
Այս մասով Պաշտպանը նախ արձանագրում է, որ ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցներ կիրառելու ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։
Տվյալ դեպքում, երբ հավաքի խաղաղ ընթացքն էականորեն վտանգված էր՝ նկատի ունենալով հավաքի մասնակիցների կողմից պահպանվող պետական հաստատության շենքը գրոհելու ակնհայտ գործողություններով, ոստիկանության կողմից հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառությունն առերևույթ հիմնավոր էր։
Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է հետապնդի իրավաչափ նպատակ՝ ի թիվս այլնի ապահովելու անձի հետագա գործողությունների վերահսկելիությունը, կանխելու փախուստի հնարավոր փորձը առերևույթ իրավախախտում կատարած անձանց կողմից։
5. Իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ փաստացի արգելանքի վերցնելուց հետո՝ մինչև 2 ժամ անց, անձանց չեն ներկայացվել իրենց արգելանքի վերցնելու պատճառը, իրավական հիմքը, մի շարք դեպքերում անձինք զրկված են եղել նվազագույն իրավունքներն իրացնելու հնարավորությունից, այդ թվում՝ զանգի իրավունքից, իրենց բերման ենթարկելու հիմքից տեղեկանալու իրավունքից և այլն։
Պաշտպանն արձանագրում է, որ Ոստիկանության ծառայողները պետք է յուրաքանչյուր դեպքում արգելանքի վերցնելիս տեղեկացնեն անձին՝ իրեն արգելանքի վերցնելու պատճառը, ներկայացնեն նրան նվազագույն իրավունքների մասին և երաշխավորեն դրանց անխոչընդոտ իրացումը։ Այս հարցում ցանկացած այլ մոտեցում անընդունելի և անթույլատրելի է։
6. ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից պահպանվող շենքերից մեկում /ենթադրաբար Կառավարական տուն 3-ի նախամուտքի հատվածում հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ քաղաքացիներին հատակին պառկեցնելու դեպք։
7. Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում անձանց հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել խաղաղ ձևով, ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ ընթացքը վտանգող սադրանքներից։
8. Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց ընթացքին» , - նշված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից