Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից 11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   14:07 Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են 11/25/2024   14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով 11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը 11/25/2024   12:26 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 11/25/2024   12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ 11/25/2024   12:12 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում 11/25/2024   12:10 ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերն ավելանում են, այս տարի արդեն հայտնաբերվել է 462 անձի մոտ
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան

Դատախազը և դատավորը տրամադրված չեն դռնբաց նիստ անցկացնել, դատախազները դեմ են զոհված զինծառայողների հարազատներին ներգրավել որպես երրորդ կողմ՝ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը 05/30/2022   20:20  |  ԼՐԱՀՈՍ

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքը քննել հրապարակային՝ դռնբաց նիստում և թույլատրել ծնողների մասնակցությունը՝ դատավարությանը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, այսօր դռնփակ ռեժիմով կայացել է դատական նիստը, որը, սակայն, երկար չի տևել՝ ընդամենը 30 րոպե, քանի որ նախագահողն ունեցել է նշանակված մեկ այլ դատական նիստ, ընդ որում, նախապես նշանակված դատական նիստի մասին դատարանը հայտնել է դրա մեկնարկից հետո, երբ ավարտին մնացել էր միայն 15-20 րոպե։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատական նիստերը դռնփակ անցկացնելու մասին դատարանը որոշում էր կայացրել նախորդ դատական նիստում, երբ իրավիճակը կրկին լարվել էր։ Մասնավորապես, դատարանում քննարկվում էր զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներին որպես շահագրգիռ կողմ ներգրավելու մասին՝ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը, որի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատ Արսեն Ղուկասյանը տեղից հայտարարությամբ հանդես եկավ։ Դատարանը՝ նախ նկատողություն տվեց, հետո՝ դատական սանկցիա կիրառեց Ղուկասյանի նկատմամբ՝ դատական նիստերի դահլիճից հեռացման տեսքով, սակայն Ղուկասյանը հրաժարվեց դուրս գալ նիստերի դահլիճից, արդյունքում՝ վիճաբանություն-քաշքշուկ սկսվեց դատական կարգադրիչների և ծնողների մի մասի միջև։

Այսօր կայացած դատական նիստի ընթացքում բողոքաբեր կողմը՝ Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը բարձրաձայնել են՝ գործը դռնբաց ռեժիմով քննելու հարցը, թեև նախագահող դատավորը նախ նշել էր, որ պետք է ավարտել ավելի վաղ ներկայացված՝ զոհված զինծառայողների ծնողներին որպես շահագրգիռ կողմ ներգրավելու մասին միջնորդությունը, ապա՝ անցնել հաջորդ միջնորդությանը։ Բողոքաբեր կողմը փաստել է, որ հանրային գերակա շահով պայմանավորված՝ անհրաժեշտ է գործը քննել հրապարակային, հետևաբար, պնդում են, որ առաջնային պետք է քննարկել դա և հայտարարությամբ հանդես գալով միջնորդեցին գործը քննել դռնբաց ռեժիմով։

Բողոքաբեր կողմը գտնում է, որ նախորդ նիստում կայացված՝ գործը դռնփակ ռեժիմով քննելու որոշման արդյունքում խաթարվել է իրական արդարադատությունը, հանրային շահը, հասարակության տեղեկացվածության իրավունքը, թափանցիկության հիմնարար կանոնը։ Արդյունքում՝ ոչ զոհված զինծառայողների հարազատներին որպես շահագրգիռ կողմ ներգրավվելու, ոչ էլ՝ դռնբաց ռեժիմով գործը քննելու միջնորդությունների քննությունը չի ավարտվել, դատարանը հետաձգել է դատական նիստը՝ մինչև հունիսի 1-ը, ժամը՝ 12.30-ը։

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ դատախազը և դատավորը տրամադրված չեն նիստը բաց, հրապարակային անցկացնելուն, քանի որ դատախազների խոսքում անթույլատրելի մեղադրանքներ էին հնչում՝ իբրև ականջահաճո հայտարարություններ են տրվում, մինչդեռ, արդարադատության շահը պահանջում է, որպեսզի այս բոլորին տրվեն պատասխաններ։

«Դատախազների կողմից առարկությունն առ այն, թե իբր հարազատները չեն կարող ներգրավվել որպես երրորդ անձ, քանի որ Քրդատ. Օր. -ում նման ընթացակարգ չկա, որովհետև մենք ունենք ՄԻԵԴ բազմաթիվ վճիռներ, ունենք նաև պրակտիկայում վճիռներ, երբ կոնվենցիոնալ իրավունքը հստակ ասում է՝ տուժողը՝ անկախ նրանից, թե պետական որ մարմինն է սխալ թույլ տվել, իսկ այս դեպքում սխալը եղել է ի սկզբանե, երբ քննչական մարմինները և դատախազությունը մեր հայրենակիցներին այն ժամանակ չեն ներգրավվել որպես տուժող, տուժողի իրավունքը չի կարող ոտնահարվել։ Անհրաժեշտ է, որպեսզի այն վերականգնվի, ապահովվի քննություն իրականացնող իրավասու մարմնի կողմից»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ հետևողական են լինելու։

Զոհված զինծառայողների հարազատները, որոնք ամբողջ ընթացքում դատարանի բակում սպասում էին՝ հույս ունենալով, որ իրենց ի վերջո թույլ կտան մուտք գործելու դատարան՝ մասնակցելու դատավարությանը, դժգոհություն հայտնեցին՝ ինչպես դատական նիստերը դռնփակ անցկացնելու, այնպես էլ ընդամենը 30 րոպե անցկացնելու հարցերի շուրջ, քանի որ ծնողների մի մասը գալիս է մարզերից։ Նրանք այդ հարցերի պատասխանը ստանալու համար հանդիպեցին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, սակայն, հոդաբաշխ պարզաբանումներ չեն ստացել։

Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:18 30/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱշխատում ենք ամեն տարի մեր երկրում սպորտային նշանակալի միջոցառումներ հյուրընկալելու ուղղությամբ. Վարչապետն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահին
16:55 30/05/2022  |  ՎերլուծություններՀետնամուտքով փախչողները
12:46 30/05/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը քննվում է դռնփակ՝ ուղիղ
17:37 29/05/2022  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր քաղաքական ուժ,ով հայտ է ներկայացնելու վաղը դառնալ իշխանություն պարտավոր է քաղաքական և իրավական գնահատական տալ 2018-ի իշխանազավթմանը․ Բաբայան
14:57 29/05/2022  |  ԼՐԱՀՈՍՉորս տարվա ընթացքում Փաշինյանի կառավարությունը ՀԴՄ-ի մակարդակից չի բարձրացել․ տնտեսագետ
10:49 29/05/2022  |  ՏնտեսությունՓաշինյանը թող օղի խմի երեկոներն ու փառք տա Աստծուն, որ Ուկրաինայում պատերազմ է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
18:27 28/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր նպատակներից մեկն է՝ խթանել առողջ ապերալակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան
09:59 28/05/2022  |  ԼՐԱՀՈՍՊետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա․ Նիկոլ Փաշինյան
09:33 28/05/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 17․ Ժողովուրդ
08:29 28/05/2022  |  ՄամուլԻշխանությունների PR-ն ապահովող Հանրայինի նոր լրատվական ալիքի համար` 2 մլն դոլար. «Ժողովուրդ»

Արխիվ

[]