ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երրորդ Հանրապետությունն, ըստ էության, տապալվել է և տապալվել է գաղափարապես». քաղաքական վերլուծաբան 05/30/2022 15:38 | Մեկնաբանություն
«Երրորդ Հանրապետությունն, ըստ էության, տապալվել է, տապալվել է գաղափարապես։ Երրորդ հանրապետության հիմքում դրվել է փողը, փողային հարաբերություններն էին ամեն ինչի հիմքում՝ փողը աստված էր: Լիբերալիզմն, արժեքների մերժումը, բացարձակ ազատ շուկան՝ առանց կանոնների, միակ նպատակն էր,- ֆեյսբուկյան գրառմամաբ այս մասին հայտնում է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դաինելյանը հավելում,- Կուսակցությունների նպատակը իշխանության գալն էր, կամ իշխանության մաս կազմելը, որն ուներ մեկ հիմնական նպատակ՝ փող ձեռք բերել, պետական պաշտոնների հիմնական իմաստը պետական բյուջեից օգտվելն էր: Բիզնեսի հիմնական կանոնը պայմանավորվելն էր, ում հետ պետք է: Եթե պատության գաղափարախոսությունը փողն էր, ապա իշխանության իմաստը պետք է այդ փողը վերահսկելը լիներ՝ Փողն իշխանություն է, Իշխանությունը փող է:
Փողը մտել էր բանակ: Բանակում կարիերա անելը նույնպես մեկ հիմնական նպատակ ուներ՝ օգտվել բանակի բյուջեից, գողանալ վառելիք, վերահսկել բանակի գնումները: Զինվորները շատ դեպքում աշխատուժ էին, կամ ապրանք, որոնք որոնք պետք է ընտանիքներից փող բերեն:
Նույնը տեղական ինքնակառավարման մարմիններն էին, վերահսկել տեղական հնարավորություններն ու ձայն բերել ընտրությունների ժամանակ: Սա էր Երրորդ Հանրապետության ողջ փիլիսոփայությունն, ինչը դրա հիմքում էր դրվել ի սկզբանե:
Բոլոր հարաբերությունները փողի վրա էին հիմնված: Հասարակությունը բաժանված էր երկու մասի՝ պետության հնարավորություններից օգտվողների ու դժգոհների: Դժգոհների մի մասը վերցնում էր ընտրակաշառքներ, դրանով նրանք ՛՛արդարությունն՛՛ էին վերականգնում, դա էլ իրենց փոքրիկ դիվիդենտ էր, փոքր, բայց այնուամենայնիվ ...
Ընտրաձայների վաճառքի փիլիսոփայությունը դրանք վերցնողների ինքնաարդարացումը դա էր: Բոլոր հանրային քաղաքական հուզումների հիմնական կարգախոսը թալանի թեման էր:
Ինչ տեղի ունեցավ 2018-ին: 2018-ին եկավ (այս դեպքում կարևոր չի, թե ինքնուրույն եկավ, թե ուղարկեցին) պոպուլիստն ու իշխանությունը վերցնելու ամենաաշխատող կարգախոսները առաջ քաշեց՝ փոխենք մեր կյանքը:
Սկզբնական փուլում այդ կարգախոսի տակ հավաքվեցին հիմնականում երիտիսարդ ու միջին տարիքի անձինք, որոնք, իրոք, փոփոխություններ էին ուզում, որոնք ինքնուրույն էին փող աշխատում, ունեին մասնագիտություններ ու ազնիվ մղումներ, հետո կարգախոսը փոխվեց՝ Թալանենք Թալանածը, որին արդեն միացան հրապարակում խորոված անողները, դրոշի վրա բլոտ խաղացողները, Արցախ տվողները ...
Այլևս դրանք էին նոր իշխանության հիմնական հենարանը, դրանց վրա պետք է հիմնվեր իշխանությունը, դրանց կրքերն ու բնազդները սպասարկելով: Իրականում իրենք էլ են այդպիսին:
Դա պատիժ պահանջող զանգվածն էր, սակայն այդ զանգվածի մտածողությունը նույնպես փողն վրա է հիմնված՝ Երորդ հանրապետության արժանի զանգվածն է, իսկ 2018-ի հանրավաքների առաջին զանգվածը հիասթափված ետին պլան մղվեց:
Թալանածը թալանողներիը, բնականաբար, չէին կարող պահել Արցախը, ինչը տեսանք: Թալանածը թալանողները նույնպես թալանողներ են, ուղղակի ավելի անսկզբունք, ավելի հրեշավոր:
Խնդիրը Երորրդ հանրապետության արժեքային համակարգն է, դա արդեն անձերից դուրս է ու մեղավոր փնտրելն անիմաստ է, մեղավորների քանակն անմեղների քանակից փոքր է: Հիմնական խնդիրը փոխվելն է»,- գրում է Ստեփան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ