Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Դատարանը մերժեց Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը 05/30/2022   16:10  |  Դատական ռեպորտաժներ

Այսօր տեղի է ունեցել Միքայել Բադալյանի նկատմամբ այլ խափանման միջոցի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանության կողմի միջնորդության քննարկումը։ Դատարանը քիչ առաջ մերժեց միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միկա Բադալյանի պաշտպանական խմբի անդամ Ժիրայր Ղարագյոզյանը։

«Սրանով եւս մեկ անգամ փաստվեց այն հանգամանքը, որ Միքայել Բադալյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման եւ ՀՀ իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի պրոռուսական քաղաքական գործիչը մնա անազատության մեջ։
Միջնորդության կարեւոր շեշտադրումները

Վերոգրյալի հիման վրա Դատարանի ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն բանից հետո, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23․04․2022 թ-ի որոշմամբ մերժվել է քննիչի միջնորդությունը՝ Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը կիարառելու վերաբերյալ, նույն օրը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Միքայել Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ճիշտ է, Սահմանադրության տեսանկյունից անթույլատրելի է խափանման միջոցներից մեկի կիրառման հարցը քննարկել արդեն իսկ դրանցից մյուսին, ընդսմին՝ ամենախիստ միջոցին նախապատվություն տալուց հետո, սակայն այնուամենայնիվ իրական կյանքը ցույց տվեց, որ քննիչի կողմից հետագայում Միքայել Բադալյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցի կիրառումն սկզբունքորեն արդեն իսկ ապահովել է այն նույն ցանկալի արդյունքը, ինչ ազատությունից զրկելուն հանգեցնող միակ խափանման միջոցը՝ կալանավորումը։ Այսինքն՝ քննիչն արդեն իսկ մեկ անգամ քննության ընթացքում գտել է, որ Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումից ավելի նվազ տեսակի խափանման միջոցի կիրառումը կարող է գործուն միջոց հանդիսանալ նրա հետագա հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար և փաստացի չի սխալվել։ Հատկանշական է, որ հիշյալ մեղմ տեսակի խափանման միջոցի կիրառումից հետո Միքայել Բադալյանն ուղիղ մեկ ամիս գտնվել է ազատության մեջ և այդ ընթացքում վերջինս դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ։

Ընդ որում, ազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում Միքայել Բադալյանը ոչ միայն չի կատարել որևէ ոչ իրավաչափ գործողություն, որն ուղղված կլիներ վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից դուրս գտնվելուն, քննության համար խոչընդոտներ ստեղծելուն կամ օրենքով արգելված արարք կատարելուն, այլև նույնիսկ չի փորձել որևէ անօրինական վարքագիծ դրսևորել։ Այլ կերպ ասած՝ Միքայել Բադալյանը իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի որևէ պայման չի խախտել, այլ հակառակը՝ մշտապես ենթարկվել է վարույթն իրկանացնող մարմնի բոլոր օրինական կարգադրություններին։ Օրինակ՝ 2022 թվականի մայիսի 05-ին Միքայել Բադալյանը քննիչի կանչով պատշաճ կերպով ներկայացել է վարույթն իրականացնող մարմին լրացուցիչ հարցաքննության՝ պատրաստակամ լինելով նաև բարեխղճորեն կատարել քննություն իրականացնող մարմնի բոլոր օրիանական պահանջները։ Նշվածն ըստ էության վկայում է այն մասին, որ օբյեկտիվ իրականությունում առկա է փաստ առ այն, որ Միքայել Բադալյանի դեպքում պետությունը նվազ տեսակի խափանման միջոցի կիրառմամբ մեկ անգամ արդեն իսկ նվաճել է խափանման միջոցի նպատակները, ինչն էլ նշանակում է, որ Միքայել Բադալյանի պարագայում ավելի մեղմ տեսակի խափանման միջոցը պիտանի է նախանշված նպատակին հասնելու համար և կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները: Ուստի տվյալ պարագայում Դատարանը պետք է մի նժարի վրա դնի Միքայել Բադալյանի կողմից ազատության մեջ մնալու պարագայում նրա կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականության վերաբերյալ ենթադրությունը, իսկ մյուս նժարի վրա դնի արդեն իսկ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող փաստն առ այն, որ վերջինս արդեն իսկ մեկ անգամ գտնվելով ազատության մեջ դրսևորել է պատշաճ վարքագիծ և արդյունքում որոշի, թե որ հանգամանքին պետք է նախապատվություն տա։ Պարզ տրամաբանությունն ու իրավական ողջամտությունը հուշում է, որ նման պայմաններում Դատարանը պետք է առաջնորդվի ազատության կանխավարկածով և նախապատվություն տա Միքայել Բադալյանի մասնավոր շահին, քանզի ներկայացված փաստերը վկայում են այն մասին, որ առկա չէ մի այնպիսի գերակա շահ, որը կարդարացնի վերջինիս ազատության և անձնական անձեռմխելիության իրավունքի սահմանափակումը։


Եթե գործնականում երբեմն ՀՀ դատարանները կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննության ժամանակ կարևոր, սակայն ոչ էական են համարում անձի կողմից մինչ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը /մինչև որպես մեղադրյալ ներգրավելը, ձերբակալելը, կամ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելը/, դրսևորած պատշաճ վարքագիծը /քրեական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունը ցածր է/, ապա կարծում ենք, որ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցավորը ձեռք է բերում մեղադրյալի դատավարական կարգավիճակ /քրեական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունը բարձրանում է/ և դրանից հետո վերջինս քննության ընթացքում դրսևորում է բացառապես պատշաճ վարք, ապա այդ հանգամանքը միանշանակ էական նշանակություն ունի մեղադրյալի ապագա վարքագիծը կանխորոշելու հարցում ողջամիտ հետևության հանգելու համար։ Տվյալ դեպքում հարկ է նկատել, որ Միքայել Բադալյանը ոչ միայն քննության նախապատրաստման փուլում է դրսևորել օրինակելի և հավասարակշռված վարքագիծ /դրա մասին նաև Դատարանն է արձանագրել 23․04․2022թ-ի որոշմամբ/, այլև իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո /մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելուց և կալանավորման վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժելուց հետո/, ինչն անշուշտ մեղադրյալի վարքագծի առումով վստահություն ներշնչելու բավարար հիմք է հանդիսանում»,- գրել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]