ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լույսերի հեղափոխություն. Վահե Հովհաննիսյան 05/30/2022 10:28 | Մեկնաբանություն
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը.
«Բազմահազարանոց երթերի ժամանակ մարդիկ մի պահից միացնում են հեռախոսների լույսերը։ Պատկերը և մթնոլորտն այդպես դառնում են շատ տպավորիչ, բայց ինձ ավելի հետաքրքրում է դրա խորքային իմաստը։
Հրաշալի կլիներ, եթե Հայաստանում սկիզբ առած և թափ հավաքող շարժումը կոչեինք լույսերի հեղափոխոթյուն։ Ոչ միայն կոչեինք, այլև ամեն ինչ անեինք, որպեսզի բովանդակությունն ու մթնոլորտը հենց այդպիսին էլ լինեն ու մնան։
Այսօրվա իշխանությունը ևս հանրահավաքներին լապտերներ էր գործածում, սակայն ի վերջո իշխանության եկավ սև ժապավեններով, դագաղներով, պսակներով, թշնամանք ու ատելություն քարոզելով, ու մեր երկիր բերեց չդադարող մահ ու ավերածություն։ Այս սև փուլից մենք պետք է դուրս գանք, պետք է սևը փոխարինենք հույսով։
Մենք սա պետք է փոխենք՝ լույս ու համերաշխություն բերելով։ Լույսի գաղափարը շարժմանը կտա նոր բովանդակություն, նոր կոնսոլիդացիա։
Դիմադրության շարժումը կարող է իսկապես դառնալ լույսերի հեղափոխություն։ Սա պոզիտիվ շարժում է, որն ուզում է ժողովրդին ցույց տալ թունելի վերջի լույսը։ Այսօրվա՝ պետական մակարդակի դատարկախոսությունը և գործի չիմացությունը պետք է փոխարինել աշխատանքի ու գրագիտության լույսով։ Հանրության ներսի թշնամական բարիկադները պիտի քանդենք, որ լույսը հասնի բոլորին։ Լույսը չպիտի լինի ընդամենը քարոզչական քայլ, տեխնիկական հնարք, որ պարզապես երթին արտաքին փայլ է հաղորդում։ Լույս՝ նշանակում է բաց ճակատով, պարզ խոսակցություն՝ մեր խնդիրների շուրջ, նշանակում է՝ չվախենալ ծանր հարցերից, նշանակում է՝ վեր կանգնել նեղ անձնական շահերից, նշանակում է՝ այս շարժումը վերածել մեր երկրի դժվար հարցերին պատասխաններ ու լուծումներ բերող պրոցեսի։
Սա կարող է դառնալ այն լույսը, որը վերջ կտա ազգային ստորացմանը։ Այն լույսը, որը կարող է Կովկասում արդար ու կայուն խաղաղություն ստեղծել։ Անհուսությունը, վաղվա օրվա հանդեպ վախը, մարդկանց սրտերին տիրող մութը պետք է ցրենք լույսով։
Չարությունը, բզկտվածությունը, խեղճությունը, որ սև ամպի նման կախվել են մեր երկնքում, պետք է ցրվեն խաղաղ ու վստահ լույսով։ Համահայկական համերաշխության ու քաղաքակրթական բովանդակության լույսով»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ