ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետնամուտքով փախչողները 05/30/2022 16:55 | Վերլուծություններ
Կառավարության թիվ 3 շենքում տեղակայված գերատեսչությունների ղեկավարների փախուստը հետնամուտքով վկայում է մեկ բանի մասին՝ նրանք վարչապետի աթոռին կառչած և Հայաստանը կործանման տանող արարածին համակարծիք են, նրա պաշտպաններն են և նրանք ևս կիսում են վերջինիս տեսակետը՝ թե՝ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։
Հետնամուտքով փախչող այդ նախարարները /աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության/ ուղղակի վախկոտ և կամազուրկ էակներ են, քանի որ խուսափեցին հստակ դիրքորոշում հայտնել մեր ազգի համար կենսական հարցերի վերաբերյալ։ Նրանք, ըստ էության, կապ չունեն Հայաստանի և Արցախի, հայության հետ։
Նրանք հրաժարվեցին ասել, որ Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Նրանք հրաժարվեցին ասել և պնդել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և որ Հայաստանի և Արցախի միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ, որ Արցախն անկլավ չի լինելու:
Այդ նախարարները հետնամուտքով փախչելով խուսանավեցին հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Ի վերջո, այս անձինք ինքնակամ վերածվեցին նիկոլի դատապաշտպանների, քանի որ հրաժարվեցին ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը և որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ:
Վախենալով, որ ցուցարարները կճեղքեն ոստիկանական պատը, վերը նշված նախարարները պետական այրին անվայել անպատասխանատու վարք դրսևորելով փախուստի դիմեցին հետնամուտքից։ Բնականաբար, առաջնային վախը գալիս է վարչապետի աթոռն զբաղեցնողից, քանզի ոստիկաններին ապօրինի հրահանգ տվողը, որ պատ կազմեն և արգելեն ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել կառավարության թիվ 3-րդ շենք, հենց նա է։ Միով բանիվ, նախարարների փախուստը փաստում է, որ նրանք չեն հասկանում՝ ինչ ասել է պետություն, որ նրանք ուղղակի ստրկորեն ծառայում են հայրենիքը մաս- մաս թշնամուն հանձնողին։
Ի դեպ, օրեր առաջ ՀՀ ոստիկանապետը առանց որևէ պրոբլեմի ընդունել էր երթի մասնակիցներին, լսել նրանց պահանջները, որոշակի ընթացք տվել։
Ընդհանուր առմամբ, նախարարական աթոռներից համարձակության և կամ՝ կամային որևէ դրսևորում դժվար է ակնկալել, գոնե հետպատերազմական ողջ նախորդ ընթացքում նրանցից քծնանքից զատ այլ բան չենք տեսել։ Այդ աթոռներն զբաղեցնող անձինք հատկապես պատերազմից հետո կառչած մնալով աթոռից, կամ որ ավելի մերժելի է՝ պարտվողական, դավաճանական պատերազմից հետո զբաղեցրելով նախարարական պաշտոն, տվյալ քայլով արդեն իսկ կիսել են իրենց քպական ղեկավարի ընդունած հակահայ որոշումների պատասխանատվությունը։
Մեծ հաշվով, վարչապետի աթոռից կառչածի ուսապարկերը՝ օրենսդիրում և գործադիրի առաջին դեմքերը, փախչելու տեղ չունեն․ ազգային ուժերը, Հայաստանի և Արցախի ճակատագրով, պետության ապագայով մտահոգ բազմահազարանոց հայությունը նրանց կամ-կամի առաջ է կանգնեցրել, ինչից խուսանավել չեն կարող, և այսօր արդեն իրենց փախուստով փաստեցին, որ կամակատարներ են։
Շեշտենք, որ թիվ 3-րդ մասնաշենքի պետական ծառայողներից ընդդիմությունը արդեն երկրորդ անգամ դրական ազդակներ է ստանում՝ պատշգամբներից նրանք ողջունում են ցուցարարներին։ Նախարարությունների աշխատակիցների մեջ բազմաթիվ են գիտակից և պետական մտածողությամբ մարդիկ, որոնք օր առաջ ցանկանում են ազատվել այս աղետաբեր իշխանությունից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից