ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ապօրինի է․ Էդգար Ղազարյանը գրություն է ուղարկել Մհեր Գրիգորյանին 05/30/2022 22:37 | ԼՐԱՀՈՍ
«Քիչ առաջ այս բովանդակությամբ գրություն եմ ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Առաջարկում եմ այն բազմաթիվ քաղաքացիների անունից ուղարկել նրան»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Հարգելի՛ պարոն փոխվարչապետ,
ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ Դուք ընդգրկվել եք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում՝ հանձնաժողովի նախագահի կարգավիճակում։
Ձեր ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նման որոշումը կայացվել է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար չափազանց բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում։ Դրանով պայմանավորված Ձեզ վրա դրված է մի պատասխանատվություն, որը կարող է բացասական իմաստով մեծ ազդեցություն ունենալ ճակատագրական և պատմական նշանակություն ունեցող որոշումների կայացման համար։
Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ապօրինի է մի քանի հիմնավորումներով։
Նախ` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, հետևաբար երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքները, այդ թվում հանձնաժողովների համատեղ նիստերը չեն կարող ունենալ որևէ դիվանագիտական և իրավական հիմնավորում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով որոշում է կայացրել Ձեր ղեկավարությամբ նման հանձնաժողով ստեղծելու մասին, նախքան այդ որոշման կայացումը չի ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ միջազգային պայմանագիր։ Իրավական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է կանոնակարգված լինեին համապատասխան միջպետական պայմանագրով, որը պետք է անցներ ներպետական վավերացման գործընթաց, ինչը չի արվել։ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ով սահմանվում է, որ Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով: Այսինքն` Ձեր ղեկավարությամբ ստեղծված հանձնաժողովը նման իրավասություն չունի, հետևաբար ապօրինի է։
Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 205-ը սահմանում է, որ Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:
Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չարաշահելով Ձեր նկատմամբ ունեցած վերադաս պաշտոնական դիրքը, Ձեզ մղում է ապօրինության, ինչը Դուք կատարելու պարտավորություն չունեք, իսկ կատարելու դեպքում՝ կրելու եք ամբողջական պատասխանատվություն, որից նա կարող է հրաժարվել՝ իր կողմից որևէ ստորագրված փաստաթղթի առկայության բացատրությամբ։
Կարծում ենք, որ տեղյակ եք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշման ընդունմանը, մեկ օր առաջ, նախորդել է Բրյուսելում, Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումը, որի ընթացքում այդ կապակցությամբ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն (անգամ ստորագրված չէ հանդիպման վերաբերյալ արձանագրություն կամ հայտարարություն), որից հետո նմանատիպ հանձնաժողով ստեղծվել է նաև Ադրբեջանի նախագահի կողմից։
Ավելին, այդ հանդիպումից և հանձնաժողովները ձևավորելուց հետո, 2022 թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Եթե մենք որոշում ենք ՀՀ-ի հետ սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»։ Նա նաև հավելել է, որ «Ես արդեն հայտնել եմ իմ կարծիքը Մինսկի խմբի վերաբերյալ, հարկ չեմ համարում այն նորից կրկնել։ Հիմա հետկոնֆլիկտային շրջան է։ Մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, թելադրում ենք օրակարգը հետկոնֆլիկտային շրջանում, եւ պատերազմից անցած մեկուկես տարում հասել ենք մեր ուզածին։ Մենք հասել ենք կամ հասնում ենք այն ամենին, ինչի մասին ես ասել են։ Նախ՝ ողջ աշխարհը, առաջատար երկրներն ու առաջատար միջազգային կազմակերպություններն ընդունել են նոր իրողությունները։ Դա շատ կարեւոր էր, քանի որ կարող էր այլ կերպ լինել: Դա մեր շատ մեծ քաղաքական հաջողությունն է։ Երկրորդ՝ միջազգային առաջատար կազմակերպություններն արդեն հիմք են ընդունում մեր օրակարգը։ Ես ասում էի, որ մենք պետք է որոշենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը մեկուկես տարի հրաժարվում էր դրանից»:
Սա փաստացի վկայություն է այն բանի, որ սահմանային խնդիրները լուծումը միջոց է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես Ադրբեջանի համար շահեկան լուծման հանգեցնելու համար, ինչի լիազորություն և մանդատ Դուք չունեք։
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 6-ի 1-ին կետի Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ձեր, որպես փոխվարչապետի լիազորությունները սահմանված են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, որում որևէ հիշատակում չկա նման հանձնաժողովների կազմում Ձեր ընդգրկման, առավել ևս ղեկավարելու առումով։ Հետևաբար, այդ հանձնաժողովի կազմում Ձեր ցանկացած գործունեություն իր մեջ ենթադրյալ հանցագործության տարրեր կարող է պարունակել և առաջացնել քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքներ։
Հարկ է նկատել, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանվում է, որ Վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին։ Այսինքն, օրենքը վարչապետին իրավունք է տալիս ստեղծելու խորհրդակցական մարմիններ, սակայն ոչ հանձնաժողովներ։ Հետևաբար` Ձեր գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն ապօրինի է։ Միաժամանակ, հանձնաժողովների ստեղծման միջոցով սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի կարգավորման որևէ դրույթ նախատեսված չէ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով։
Միաժամանակ Ձեր ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանձնաժողովի պատասխանատվության խնդիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցեր սահմանված չեն նաև ՀՀ կառավարության գործունեության 2021 թվականին ընդունված ծրագրով։
Ձեր գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովի և Ադրբեջանում ստեղծված նույնանման հանձնաժողովների համատեղ աշխատանքը, որը Ձեր հայտարարությամբ նախատեսում է առաջին նիստն անցկացնել 2022 թվականի 22-րդ շաբաթվա ընթացքում, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում, իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի, Արցախի Հանրապետության կարգավիճակի և այնտեղ ապրող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների ճակատագրի իմաստով։ Չի բացառվում, որ Հայաստանն Արցախին կապող այլևս միակ ճանապարհի (Գորիս-Ստեփանակերտ) հատվածում սահմանային փոխադարձ հստակեցումները կարող են իրավական հիմք հանդիսանալ Ադրբեջանի Հանրապետության համար՝ սահմանի այդ հատվածում Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալ, մաքսային հսկողության կետ և ոստիկանական հենակետ տեղադրելու համար, որով կսահմանափակի կամ կարգելվի Հայաստանի Հանրապետության անձնագրով (այդ թվում Արցախի Հանրապետության քաղաքացիների) մուտքը Արցախի Հանրապետություն, ինչպես ներկա պահին դա այլևս իրականություն է Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն և այլ հատվածներում։
Ձեր կենսագրությունը վկայում է, որ Դուք որևէ կուսակցության անդամ չեք հանդիսանում, իսկ փոխվարչապետի պաշտոնում առաջին անգամ նշանակվել, այնուհետև վերանշանակվել եք՝ Ձեր մասնագիտական և անձնական որակների գնահատման արդյունքում։ Քաղաքական նման պատասխանատու բեռ ստանձնելը, մեր կարծիքով, չի բխում Ձեր կարգավիճակից, էությունից, սակայն կարող է առաջ բերել ծանրագույն հետևանքներ՝ նաև Ձեզ համար։
Այս և այլ ծանր հետևանքներ առաջացնող ռիսկերից խուսափելու, ենթադրյալ ապօրինություններ թույլ չտալու և հայ ժողովրդի համար ճակատագրական բացասական որոշումների ընդունման գործընթացից հեռու մնալու համար, առաջարկում ենք Ձեզ հրաժարական ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի, իսկ դրա անհնարինության դեպքում, ՀՀ փոխվարչապետի պաշտոնից։
ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
30, մայիսի 2022թ․»,- գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ