ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության կողմից ընդգծված ծաղրանք և արհամարհանք կա ընդդիմության նկատմամբ, բնական է, որ չէին ընդունելու ընդդիմության՝ ԱԺ նիստ անելու առաջարկը.Արմեն Բադալյան 05/29/2022 10:26 | Քաղաքական
Իշխանությունն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականություն է որդեգրել, սա արդեն տեսանելի է, եթե իրենք կողմ քվերակեին այն բանաձևին, որն ընդդիմությունն է առաջարկում, դա կնշանակեր, որ շեղվում են իրենց քաղաքական կուրսից, այն է՝ ԼՂ-ն մշակութային ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողելը, ինչի մասին հայտարարեց Շառլ Միշելը՝ բրյուսելյան հանդիպումից հետո: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Հիշեցնենք, որ երեկ իշխող «Քաղաքացիական պայամանգիր»-ը հայտարարեց, թե «չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին» և չի մասնակցելու ընդդիմության՝ հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին: Նիստը օրակարգում ընդդիմության ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծ ընդունելու մասին հարցն է:
Ըստ քաղտեխնոլոգի ընդդիմության նախաձեռնած նիստին չմասնակցելու երկրորդ պատճառն այն է, որ իշխանությունը որևէ կերպ չի ուզում նման կարևոր հարցերում ընդառաջ գնալ ընդդիմությանը.
«Հայաստանում արդեն 30 տարի է՝ իշխանությունը երբեք ընդդիմությանն ընդառաջ չի գնացել որևէ հարցում, միգուցե ոչ էական նշանակություն ունեցող հարցերում ընդհանուր հայտարարություն են ունեցել, բայց, ընդհանրապես, պրակտիկան այնպես է, որ իշխող քաղաքական ուժն իր համար կարևոր հարցերում երբեք ընդդիմության հետ ընդհանուր հայտարարի չի գալիս, ընդհանուր հայտարարության չի գալիս բոլոր այն հարցերում, երբ այդ հարցը կարևորություն է ներկայացնում ընդդիության համար, հիմա այդ գործելոճն ուժի մեջ է, բնական է, որ նրանք մերժելու են ընդդիմությանը, հատկապես, որ իշխանության կողմից ընդգծված ծաղրանք և արհամարհանք կա ընդդիմության նկատմամբ, այս պայմաններում, բնական է, որ չէին ընդունելու ընդդիմության առաջարկը»,-ասաց Բադալյանը:
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներին՝ քաղտեխնոլոգը նկատում ՝մայիսի 4-ից ընդդիմությունը դոփում է տեղում.
«Երբ ապրիի 17-ից պայքարը սկսվեց, ԱԱԾ նախկին տնօրենը գնաց Ազատության հրապարակ և նստացույց արեց այնտեղ, քաղաքական դաշտն ակտիվացավ, ջահերով երթ արեցին, տարբեր կողմերից երթերով եկան, մտան քաղաք, հանրահավաք տեղի ունեցավ, սա շարժման առաջին փուլն էր, որն օրեցօր զարգանում էր, բայց մայիսի 5-ից, երբ սկսվեց շարժման փաստացի երկրորդ փուլը, ինչ-որ բան տեղի ունեցավ, շարժման ղեկավարները սկսեցին կիրառել ինչ-որ տեխնոլոգիաներ, որոնք շարժման առաջին փուլին են բնորոշ և տեղի ունեցավ շարժման պահանջներին չբարարող տեխնոլոգիաների գործընթաց, որը հանգեցրեց շարժման չաճմանը, իսկ եթե շարժումը չի աճում, ապա այն սկսում է իներցիոն գործընթացով առաջ գնալ, հիմա մենք այդ իներցիոն գործընթացում ենք, որքան կշարունակվի՝ չեմ կարող ասել,
Պայքարին մասնակցող զանգվածին արդեն պետք է գումարվեին սոցիալական դժգոհ խմբեր, բայց սա չիրականացվեց»,-ասաց փորձագետը:
Երեկ հայտնել էինք, որ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ հավաքի մասնակիցներին, իբր, գումար բաժանելու համար։ Ընդ որում՝ պատգամավորների դեմ գործ է հարուցվել՝ առանց ԱԺ համաձայնության և պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու:
Արմեն Բադալյանի խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում իշխանությունն աչքի չի ընկել օրինապաշտությամբ, արհամարհական է վերաբերվում իրավունք հասկացողությանը.
«Հաշվի առնելով, որ վերջին 4 տարվա մեջ այնպիսի իշխանություն է եկել, որն ընդհանրապես «բեսպրեդելով» է առաջնորդվում, այս պայմաններում նորմալ է, որ իշխանությունն այս գործելոճով է առաջնորդվվում: Խեղված քաղաքական դաշտում նման դեպքերի ենք ականատես լինում: Սրանք մշտապես նպատակ են ունեցել վախեցնել ընդդիմադիր գործիչներին, նրանց թվում է, որ եթե ձերբակաեն ընդդիմադիրներին, ապա մնացածը կվախենան և մեր դեմ դուրս չեն գա, հիմա եթե ընդդիմությունը հարյուր հազարանոց երթեր անի և իշխանափոխություն անի, այդ գործերը կվերացվեն միանգամից, եթե չէ, կարող են մեկին ձերբակալել, մյուսին մանդատից զրկել, սա իշխանության գործելոճն է»,-ասաց Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ