ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չխառնել ու չշահարկել՝ երեկվա համերգն ու հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել. Արտակ Բեգլարյան 05/29/2022 17:18 | ԼՐԱՀՈՍ
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը պարզաբանել է նախօրեին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը՝ նշելով, որ երեկվա համերգն ու հանրահավաքն իրար հետ կապ չեն ունեցել:
«ՉԽԱՌՆԵԼ ՈՒ ՉՇԱՀԱՐԿԵԼ՝ ԵՐԵԿՎԱ ՀԱՄԵՐԳՆ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՊ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ...
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված երեկվա ստեփանակերտյան համերգը կայացել է հաջողությամբ, և բազմահազար արցախցիներ իրոք վայելել են Ներսիկ, Արաբո ու Աղասի Իսպիրյանների ու արցախյան որոշ կատարողների ռազմահայրենասիրական երգերը:
Շնորհակալ ենք «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի թիմին՝ Abraham Gasparyanի և Սամվել Վարդանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱՀ ԿԳՄՍ նախարարության թիմին՝ Անահիտ Հակոբյանի ու Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ այս համերգն իրականություն դարձնելու համար:
Ինձ համար տարակուսելի է համերգի վերաբերյալ իմ նախորդ գրառման ճղճիմ քաղաքականացումը և, մի կողմից, մանիպուլյացիաների փորձերն ու, մյուս կողմից, դավադրությունների մեղադրանքները: Հավանաբար, ամեն մեկն իմ անտողատակ գրառումը չափում է իր արշինով, իսկ մի մասն էլ պարզապես տրվում է մանիպուլյացիաներին:
• Նախ՝ ես մոտ 21:30-ին հրապարակել եմ համերգից տեսանյութ և նշել՝ «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հենց հիմա ընթանում է ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ» (ուշադրություն՝ հատուկ շեշտել եմ «հենց հիմա»): Դա ամենևին չէր նշանակում նախընթաց (մոտ ժամը 20:00-ին ավարտված) հանրահավաքի ժխտում կամ ստվերում, պարզապես նշանակում էր համերգի փաստի ներկայացում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱՀ կառավարությունը համերգի համակազմակերպիչներից մեկն էր և անձամբ ես իմ համակարգման տակ էի վերցրել կազմակերպչական աշխատանքները:
Գրառմանս հղումը՝ https://www.facebook.com/100000847389707/videos/388882693201690/
• Երկրորդ՝ իրականությունն այն է, որ, այո, համերգից առաջ նույն վայրում տեղի է ունեցել հանրահավաք, որը, սակայն, որևէ առնչություն չի ունեցել համերգի հետ, ինչի մասին հայտարարել են նաև հանրահավաքի կազմակերպիչները հարթակից: Պարզապես հաշվի առնելով, որ երկու միջոցառումները նույն վայրում էին պլանավորված (հանրահավաքը՝ 19:00, համերգը՝ 20:00)՝ համերգի ու հանրահավաքի կազմակերպիչները համաձայնության էին եկել բեմահարթակի հաջորդական օգտագործման շուրջ՝ խուսափելու համար միմյանց խանգարելու դեպքերից: Ակնհայտորեն, հազարավոր մարդիկ մասնակցել են և՛ հանրահավաքին, և՛ համերգին, սակայն եղել են նաև դրանցից միայն մեկին բազմաթիվ մասնակցողներ:
• Երրորդ՝ եթե և՛ հանրահավաքը, և՛ համերգը լուսաբանվել են բազմաթիվ լրատվամիջոցներով ու սոցցանցային էջերով (այդ թվում՝ ուղիղ եթերով), ապա ինչու՞ են ոմանք մի կողմից փորձում համերգի վերաբերյալ հենց իմ գրառումը ներկայացնել որպես հանրահավաքի կայացման փաստի ժխտման հիմք, իսկ մյուս կողմը՝ որպես հանրահավաքի կայացման փաստի միտումնավոր անտեսում: Այդ դեպքում ինչու՞ համերգի վերաբերյալ բոլոր գրառումների հեղինակներին նույն հարցում չեք մեղադրում, կամ ինչու՞ չեք պահանջում հանրահավաքի մասին գրառում կատարած անձանցից գրել նաև համերգի մասին:
• Չորրորդ՝ հուշեմ, որ պետական բոլոր մարմինները իրենց լիազորությունները պատշաճորեն կատարել են քաղաքացիների քաղաքական իրավունքների ու ազատությունների իրացման, այն է՝ հանրահավաքի բնականոն ընթացքի ապահովման համար՝ չնայած առկա դժվարություններին: Ավելին, շատ բնական ու ողջունելի եմ համարում, որ Արցախի հազարավոր քաղաքացիներ ձգտում են իրենց կարծիքները ներկայացնել Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ և ժողովրդավարական ու իրավական ճանապարհով մասնակցել բոլորիս ճակատագրին առնչվող որոշումների կայացմանը: Մնացած մասով ակնկալում եմ հանրահավաքի կազմակերպիչների պարզաբանումները, որպեսզի մոլորյալների համար պարզ լինի իրականությունը:
• Հինգերորդ՝ հետաքրքիր է, թե ինչու ոմանք չեն կենտրոնանում համերգի ու հանրահավաքի հաջող կայացման փաստերի վրա, ինչու՞ չեն մտածում, թե որքան ջանքեր են դրված դրանց կայացման հիմքում, սակայն փոխարենը փորձում են չեղած բիծ գտնել դրանցում: Դիտավորյա՞լ եք անում, թե՞ պարզապես միամտաբար տրվում եք մանիպուլյացիաներին...
• Վեցերորդ՝ վիրավորական ու տարօրինակ է, երբ ոմանք (հատկապես՝ Արցախը միայն ֆեյսբուքում սիրողները) փորձում են ինձ հայրենասիրության դաս տալ և մեղադրել չեղած հանցանքների մեջ: Կներեք, բայց ստիպված եմ անհամեստորեն հիշեցնել, որ այս կյանքում շատ քիչ մարդ կարելի է գտնել, ովքեր բարոյական իրավունք կունենան ինձ հայրենասիրության դաս տալու: Ինքնակոչ դատավորի դեր ստանձնելուց առաջ պետք է սկզբում գոնե սեփական բաժին առաքելությունը կատարել բարեխղճությամբ և պատրաստ լինել օբյեկտիվ փաստերը տարանջատել կեղծիքներից ու սուբյեկտիվ մեկնաբանություններից:
Հ.Գ. վիրավորանք պարունակող և (կամ) առերևույթ կեղծ օգտատերերի կողմից կատարված մեկնաբանությունները հեռացվելու են:
Լուսանկարները՝ համերգից ու հանրահավաքից»,- գրել է նա այսօր իր ֆեյսբուքյան էջում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ